Լրահոս
Կարևոր

Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն իսկ ակնհայտ է, որ գործող իշխանական ռեժիմը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, դուրս է եկել ընտրապայքարից: Ամենայն լրջությամբ. այն, ինչ կատարվում է, արդեն անհնար է համարել ընտրապայքար, ծրագրերի, գաղափարների շուրջ մրցակցություն կամ նման մի բան: Ոստիկանական, ավելին՝ ժանդարմերիական բռնաճնշումների, ընդդիմադիր հիմնական ուժերի դեմ իրավաքննչական մարմինների միջոցով հարձակվելու, բացառապես ընդդիմադիրների դեմ քրեական գործերի անդադար հարուցումների պայմաններում ի՞նչ ընտրապայքար, առավել ևս՝ ի՞նչ ժողովրդավարություն:

Միայն վերջին մի քանի օրվա ընթացքում Փաշինյանի ինչ-որ նկար պատից պոկելու համար խորհրդավոր պայմաններում Նուբարաշենի հոգեբուժարանում պաշտոնական վարկածով ինքնասպան է եղել մեկ մարդ: Մոտ տասը քաղաքացի ձերբակալվել է Տաշիրում՝ բացառապես այն բանի համար, որ ՔՊ-ի քարոզիչների ներկայությամբ վանկարկել են իրենց նախընտրած թեկնածուի անունը: Անձամբ Նիկոլ Փաշինյանը փորձել է քաշքշել իրեն հանդիմանած կնոջը: Դրանից բացի, հաստատված փորձ է արվել այդ կնոջը, որ պատերազմում անհայտ կորածի քույր է ու հարգված բժշկուհի, ստիպել, որպեսզի աշխատանքից ազատվելու դիմում գրի: Մեկ այլ քաղաքացու հետ վիճաբանելուց հետո Փաշինյանը թիրախավորել է արցախցիներին ու ատելություն սերմանող արտահայտություններ արել արցախցիների հասցեին, իսկ նրա կողմնակիցները, հենց իր ներկայությամբ, հրմշտոց են հրահրել, ինչից հետո քաղաքացուն, բնականաբար, ձերբակալել են:

Եվս մեկ հատկանշական փաստ. երեկ քրեական վարույթ հարուցվեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի դեմ՝ ակնհայտորեն շինծու մեղադրանքով, թե նա իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու պարագան: Նարեկ Կարապետյանը հերքել է այդ մեղադրանքը: Բայց, դե, վարույթ հարուցել են, կարող են նաև օրումեջ հարցաքննությունների կանչել, անգամ՝ ազատությունից զրկել: Մի խոսքով՝ խանգարեն, ինչպես կարող են:

Ավելին, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ, ինչպես ՀԷՑ-ը, խլելու են նաև «Արարատցեմենտ» գործարանը: Այսինքն, բոլոր այն դեպքերում, երբ սեփականատերը ընդդիմադիր է, պարզապես կարող են սեփականությունը խլել՝ առանց օրենքի, առանց հիմնավորման:

Այսպիսի փաստեր կարելի է էլի թվարկել: Բայց էականն այն է, որ, այսպես կոչված, իրավապահ մարմինները լծվել են բացառապես Նիկոլ Փաշինյանին սպասարկելուն, զբաղված են բացառապես ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումներ իրականացնելով, ձերբակալելով, լրտեսելով, գաղտնալսելով, գործեր սարքելով, նախընտրական քարոզչական գործունեությունը խոչընդոտելով: Բավարար է Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ «կարկառուն» քպական ինչ-որ բան ասի՝ նրանց խմբակային շահերի սպասարկմանը լծված «իրավապահ մարմինները» արդեն գործերը հարուցել են ու այդպես շարունակ:

Չենք խոսում արդեն «էժանագին հնդկական կինոյի» տպավորություն թողած «դիմակավորների» տեսանյութի մասին: Շատ փորձագետներ միանգամից նկատեցին, որ իշխանության հասցեին դիմակավորված սպառնալիքների տեսանյութի ետևից երևում են, ամենայն հավանականությամբ, հենց իշխանությունների ականջները: Այսինքն՝ իրենք «սարքել» են, որպեսզի ընդդիմադիրների դեմ զանգվածային բռնաճնշումների պատրվակ ունենան:

Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը սարսափահար է եղել իշխանությունը կորցնելու զգացողությունից: Դա բացահայտ է: Դա հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն, այնքան ակնառու է ցուցադրում՝ իր անհավասարակշիռ պահվածքով, իր հիստերիկ բռնկումներով, որ այլ հիմնավորումներ պետք չեն: 

Բուն խնդիրը, սակայն, տվյալ դեպքում այն է, որ նույն այդ իրավապահ մարմինների ծառայողները, հաճախ նաև հարկադրված կերպով հակաիրավական «բեսպրեդելի» դիմողները պետք է գիտակցեն, որ հունիսի 7-ին կյանքը չի ավարտվում: Հունիսի 8 է լինելու, նույնիսկ՝ հուլիսի 8 է լինելու: Հունիսի 7-ին, այո, հնարավոր է, ավարտվի Նիկոլ Փաշինյանի 8 տարվա աղետային իշխանավարումը: Հնարավոր է: Բայց կյանքը հաստատ չի ավարտվելու: Մի՛ մտեք ավելորդ մեղքի տակ: Թե՛ մարդկային հարաբերությունների, թե՛ իրավական առումով մի մտեք: Փաշինյանի՝ ամեն գնով իշխանությունից կառչած մնալու համար իմաստ չունի, որ դուք նման զոհողությունների գնաք:

Հաջորդը, ինչն ուղղակիորեն աչքի է զարնում, Եվրամիության, այսպես կոչված՝ «առաջադեմ ու ժողովրդավարական» եվրոպական կառույցների ու դրանց տարատեսակ ներկայացուցիչների քար լռությունը, եթե չասենք՝ պապանձվածությունն է՝ Հայաստանում տեղի ունեցող խայտառակությունների հետ կապված: Հայաստանի այս ընտրություններին հետևող Եվրամիության կամ եվրոպական կառույցները ծպտուն անգամ չեն հանում իշխանության կողմից իրականացվող բռնաճնշումների և ժողովրդավարական սկզբունքներին հակասող գործելակերպի (այդ թվում՝ մրցակիցների մեկուսացման) վերաբերյալ:

Ավելին, հայտնի է, որ Եվրամիությունն ուղղակիորեն միջամտել է Հայաստանի ներքին գործերին, Հայաստան է գործուղել մանիպուլ յատորների ու ապատեղեկատվական «գեբելսիկների» «մասնագիտացված խումբ», որոնց առաջադրանքը հայ ժողովրդի դեմ ապատեղեկատվական դիվերսիաներ իրականացնելն է, ինչպես իրենք են սիրում ասել՝ «հիբրիդային պատերազմ» մղելը՝ նույն «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու անվան տակ: Ու առաջին դրսևորումներ արդեն իսկ առկա են:

Հանրագումարում ստացվում է, որ հակաիրավական բեսպրեդելի մեջ թաթախված ռեպրեսիվ մարմիններն ու «գեբելսյան» մեթոդներով առաջնորդվող եվրոպական «գաստրոլ յոր» քարոզիչները միավորվել են՝ ընդդեմ հայ ժողովրդի:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, այլ եվրակառույցներին ու նրանց ներկայացուցիչներին, ապա նրանք առնվազն խորհելու տեղ ունեն: Իրենք դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ մեր երկրում կատարվող խայտառակության մասին իրենց անաչառ խոսքն ասելու համար: Դեռ տեղ ու ժամանակ ունեն՝ «իրենց» Փաշինյանին կարգի հրավիրելու համար: Բայց կարող են նաև լռել: Ինչպես մինչև հիմա: Սակայն այդ դեպքում Եվրոպայի լռությունը «ոսկի» չի լինելու: Ավելին, ստեղծված իրավիճակում այդ լռությունը միայն մեկ մեկնաբանություն է ունենալու՝ հանցակցություն, մեղսակցություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը