Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավը հատեց միջօրեականը, և ներկա դրությամբ գործող իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չեն կարողացել բարձրացնել իրենց գետնատարած վարկանիշը, այլև զգալիորեն զիջել են դիրքերը: Այդ հարցում ընդդիմադիր ուժերին մեծապես օգնել է... անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Նրա ջղագրգիռ բռնկումները, արցախցի մեր հայրենակիցների հանդեպ անթաքույց չարությունն ու ատելությունը, մարդկանց վրա հարձակվելը, քաշքշելը, անմեջբերելի ու խայտառակ բառապաշարն ու արտահայտությունները, ընդդիմադիրների հասցեին սպառնալիքները ամենից արդյունավետն են աշխատում նրա դեմ: Այս օրերին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն անգամ դիպուկ կատակել էր, թե՝ «թողեք, թող խայտառակվեն...» (նմանակելով 2018-ին «մեմ» դարձած «թողեք, թող աշխատեն»-ը):

Մի խոսքով, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն ոչ միայն չեն վայելում հանրության աջակցությունը, այլև հիմնականում մերժված են ու մերժվում են:

Ակնհայտ է նաև, որ Փաշինյանն ու իր «առաջին շարքի» քպականները կաթվածահարության աստիճան վախենում են իշխանությունը կորցնելու հեռանկարից, ինչը ևս նման ջղագրգիռ դրսևորումների մեջ ընկնելու պատճառներից մեկն է: Այլ պատճառներ էլ կան: Փաշինյանը պարզորոշ տեսնում է, որ հայ ժողովրդին պատերազմով շանտաժի ենթարկելու իր թեզը գործնականում տապալվեց, չի աշխատում: Այսինքն, իր հիմնական կարգախոսը՝ «խաղաղություն» բառի չարաշահմամբ, հայտնվել է «խաղից դուրս» վիճակում: Ու ինչ անում են, որքան ավելի են ձայնները գլուխները գցում, այնքան ավելի ու ավելի շատ է այդ ամենը շրջվում իրենց դեմ: Ու դա, նկատենք, օրինաչափ է: Մարդիկ հոգնել են նույն՝ վանող տոնայնությամբ ու աղմկոտ երանգներով նույն ստերը 7-8 տարի շարունակ լսելուց:

Այս ամենի համատեքստում ոչ միայն ուրվագծվում, այլև պարզորոշ, շոշափելի դրսևորում է ստանում այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ կամ արդեն գնում է «մոլդովական տարբերակով»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններում (եթե այդ ֆարսը կարելի է այդպես կոչել) Եվրամիության, առանձին եվրոպական երկրների միջամտող ակտիվության ու ակնհայտ կողմնակալ մոտեցումների միջոցով մի կերպ «ընտրվեց» այդ երկրի նախագահ Մայա Սանդուի գլխավորած ուժը: Ի՞նչ արեցին Մոլդովայում: Բռնեցին ու քվեարկությունից առաջ գրանցումից հանեցին ընդդիմադիր ուժերից մեկին, մյուսին խոչընդոտեցին, գումարած՝ լայնածավալ ռեպրեսիաները: Ի լրումն, մոլդովական օրենքներով՝ քվեարկության իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները: Այդ հանգամանքից օգտվելով՝ եվրոպական երկրներում թույլատրվեց բացել հարյուրավոր ընտրատեղամասեր, իսկ Ռուսաստանում, որտեղ նույնպես շատ մոլդովացիներ կան, նման լայն հնարավորություն չընձեռվեց: Եվ այդ՝ «եվրո» քվեներով Սանդուն, կարելի է ասել, ԵՄ կողմից վերանշանակվեց Մոլդովայի ղեկավար:

Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը կերգի՞ «Թխամաշկ մոլդավուհին»:

Ճիշտ է, ՀՀ օրենքները թույլ չեն տալիս եվրոպաներում ընտրատեղամասեր բացել ու քվեաթերթիկներ «լցնել»: Ի դեպ, այս առումով էլ հետաքրքիր դրվագներ կան: Օրինակ՝ քպական քարոզիչները ոգևորված գրում են, թե՝ Գերմանիայից գալիս են, որ քվեարկեն: Կամ եվրոպական այլ երկրից: Սակայն նույն այդ քպականները ջղաձգվում են, թե՝ «ինչո՞ւ են Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներ գալիս, որ քվեարկեն, նրանք կաշառվա՜ծ են, հասե՜ք, փրկե՜ք...»: Սա ավելին է, քան երկերեսանիությունը:

Մյուս կողմից՝ ընտրության մասնակից հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումները, ոստիկանական ու այլ պատժողական մարմինների միջոցով իշխանության հարձակումները «ձեռքի տակ» են: Եվ ոչ միայն «մոլդովական տարբերակով»: Ու ակտիվորեն այդ ռեպրեսիվ միջոցները Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությանը ենթակա մարմինների կողմից ակտիվորեն կիրառվում են հիմնական ընդդիմադիր բոլոր ուժերի դեմ: Այնպես չէ, որ մինչև հիմա չէին կիրառվում: Երկիրը ապրում է բառացիորեն «գեստապոյականին» մոտ ռեժիմով, այս տարիներին հարյուրավոր մարդիկ են հետապնդվել քաղաքական պատճառներով, «անցել» փաշինյանական ռեժիմի բանտերով, իսկ շատերն էլ դեռ անազատության մեջ են:

Բայց այն հակաիրավական վակխանալիան, որ կատարվում է հիմա՝ ընտրություններից անմիջապես առաջ, իսկապես առանձնահատուկ արձանագրման է արժանի: Բացի այն, որ խախտված է հավասար պայմաններ ունենալու մրցակցային սկզբունքը (ընդդիմադիր հիմնական ուժերից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի ազատությունը, գիտեք, կամայականորեն սահմանափակված է), նաև օրնիբուն քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների, ամենից ակտիվ դեմքերի դեմ: Նախօրեին Նարեկ Կարապետյանի դեմ «փուչիկ» մեղադրանքով քրեական վարույթ հարուցվեց: Իսկ նույն օրվա երեկոյան էլ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ (հա, հենց այդպես) ԱԱԾ-ին կարգադրեց հետապնդել ԲՀԿ ցուցակի 2-րդ համարին՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին... դավաճանության հոդվածով: Սա զավեշտ կլիներ, բայց ցավոք, իրականություն է: Սա նաև պաշտոնական լիազորությունների գերչարաշահում է:

Դեռ չենք խոսում տրցակներով, իբր, ընտրակաշառքի «հիմքով» հարուցված «գործերի» մասին, բոլորը՝ բացառապես ընդդիմադիրների դեմ, չենք խոսում քպականների կարգադրությամբ տասնյակ ձերբակալումների ու նմանօրինակ այլ անընդունելի դրսևորումների մասին: Բավարար է ասել, որ Փաշինյանի ինչ-որ մի նկար պոկելու համար քաղաքացուն ձեբակալեցին, տարան Նուբարաշենի հոգեբուժարան, ապա հայտարարեցին, թե նա ինքնասպան է եղել...

Մի խոսքով, ակնհայտ է, որ տեսնելով մերժված լինելը, ավելի ստույգ՝ ավելի համոզվելով դրանում, Փաշինյանը նախընտրական պրոցեսն է իրար խառնում՝ վերածելով այն ոստիկանապետական «բռնոցու»: Ընդդիմությունը, պետք է նկատել, տակավին «պահում է հարվածը»: Ու լավ է պահում. չի իջնում քպականության մակարդակի:

Նման պայմաններում Փաշինյանը փորձարկեց նաև սադրիչների տարբերակը, վստահաբար, էլի այդ «միջոցից» կօգտվի, թեկուզ՝ «տեսարաններ» ստանալու համար: Ուստի, ընդդիմության ներկայացուցիչների համար կարևոր է պահել սառնասրտությունը, չկորցնել հավասարակշռությունը, ինքնատիրապետումը և ընտրարշավի թափը պահել: Ինչպես, ի դեպ, հիմա անում են:

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր հիմնական ուժերը, կարծում ենք, արդեն ավելի համակարգված պետք է գործեն՝ միասնական ճակատով, մոտիվացնեն ժողովրդին, որ գնան ընտրությունների և քվեարկության արդյունքներին տեր կանգնեն:

Տեսեք, սերտորեն չհամագործակցելով հանդերձ, ամեն դեպքում նրանք ստեղծել են մի իրավիճակ, որտեղ կա 1 Փաշինյան (սատելիտներն արդեն վաղուց խաղից դուրս են), որը 3-4 կողմից հարվածներ է ստանում: Իսկ ամենից ուժեղ հարվածներն ստանում է սովորական քաղաքացիներից, պարզ ու շիտակ հայ մարդկանցից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա Սողոմոնյան