Սպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին
Սպորտ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նշել է, որ հնարավոր է՝ այլևս հանդես չգա ռուսական ակումբի կազմում: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։
«Ամեն ինչ հնարավոր է: Գուցե սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդարի» կազմում»,- Սպերցյանի խոսքն է մեջբերում «Чемпионат»-ի թղթակից Եգոր Կաբակը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ: Եվս 11 խաղ, 1 գոլ և 1 գոլային փոխանցում հայ ֆուտբոլիստն իր ակտիվում գրանցել է Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:
Հիշեցնենք, որ «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայում գրավել է երկրորդ տեղը, իսկ Գավաթի խաղարկության սուպերեզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով զիջել է Մոսկվայի «Սպարտակին» (հիմնական ժամանակ՝ 1:1, 11-մետրանոցներով՝ 3:4):