Լրահոս
Կարևոր


«Կոկա-Կոլա ՀԲՔԱ»-ի աջակցությամբ ԵՊՀ-ում բացվելու է տեսախաղերի ստեղծման եւ զարգացման նոր հարթակ

Հասարակություն

ԵՊՀ-ի եւ «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերության միջեւ այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է խթանել ՏՏ ոլորտի, ինչպես նաեւ երիտասարդների համապատասխան հմտությունների զարգացումը՝ ստեղծելով «Coca-Cola Video Games Lab YSU» վերապատրաստման եւ զարգացման հարթակը:

Այս հարթակը հնարավորություն կտա երիտասարդներին ձեռք բերելու տեսախաղերի ստեղծման համար անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներ, տեսախաղերի բիզնեսի առաջխաղացման հմտություններ, ինչպիսիք են՝ ֆինանսներ, շուկայավարում, թվային արտադրանքների զարգացման PR եւ այլն:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գեւորգյանն այսօր տեղի ունեցած արարողությանը նշեց, որ համագործակցության արդյունքում ստեղծվող հարթակը հնարավորություն կտա ստեղծելու միջավայր, որտեղ շնորհալի երիտասարդները ձեռք կբերեն նոր գիտելիք եւ հմտություններ, կհամագործակցեն միմյանց հետ եւ կստեղծեն նոր արտադրանք: Նրա խոսքով, տեսախաղերի ստեղծումը չի կարող դասավանդվել որպես առանձին մասնագիտություն, բայց մյուս կողմից՝ երիտասարդներին հնարավորություն չընձեռելը նույնպես ճիշտ չէ, իսկ դա հնարավոր կլինի համագործակցության արդյունքում:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանի խոսքով, երիտասարդների զարգացումն ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում իրականացվող գործունեության առանցքային ուղղություններից է: Նրա փաստմամբ, ընկերության համար շատ կարեւոր է գիտության զարգացումը, քանի որ բիզնեսը եւ գիտությունը փոխկապակցված են, եւ զարգացած գիտությունն է հենց նախապայմանը, որ զարգանա բիզնես միջավայրը:  

«Մեր ընկերությունը կարեւորում է որակյալ կրթության նախապայմանների առկայությունը եւ զարգացումը Հայաստանում, իսկ այդ ամենի հիմքը բիզնեսի եւ պետական կառույցների համագործակցությունն է: Լինելով Հայաստանում խոշոր գործատուներից մեկը՝ մեր ընկերությունն իր առաքելությունն է համարում նպաստել կրթության լավագույն հնարավորություններին, իսկ ԵՊՀ-ն էլ, լինելով Հայաստանի լավագույն բուհերից մեկը, տրամադրում է բոլոր պայմանները նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Սահակյանը:

«Coca-Cola Video Games Lab YSU» հարթակի աշխատանքների համակարգող, ԵՊՀ կիրառական էլեկտրադինամիկայի եւ մոդելավորման ամբիոնի վարիչ Արսեն Բաբաջանյանն էլ պարզաբանեց, որ հարթակը ստեղծվելու է ԵՊՀ տարածքում՝ ԿԿՀԲՔԱ կողմից կահավորված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:

Նրա տեղեկացմամբ, «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ղեկավար թիմի անդամները, խաղերի ծրագրավորման մասնագետները, ԵՊՀ դասախոսական կազմի անդամները եւ հրավիրված մասնագետները դասընթացների եւ մենթորության նախագծերի շնորհիվ մասնագիտական գիտելիք եւ փորձ կփոխանցեն երիտասարդներին, որից հետո վերապատրաստումն անցած անհատները եւ թիմերը հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահաղացումները՝ օգտագործելով հարթակի ռեսուրսներն ու հնարավորությունները:          

Արսեն Բաբաջանյանի խոսքով, հարթակում իրականացվող բոլոր դասընթացներն  անվճար են լինելու: Պլանավորվում է առաջին խումբը հավաքագրել մինչեւ մարտի մեկը (գրանցվել այստեղ), եւ անցկացնել եռամսյա արագացված դասընթացներ, որից հետո արդեն  ստացված գիտելիքներով եւ հմտություններով իրականացնել հարթակի համակարգումը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության հասարակական կապերի եւ հաղորդակցության ղեկավար Էլինա Մարգարյանն էլ փաստեց, որ ընկերությունը շատ լավ պատկերացում ունի բոլոր այն մասնագիտական ու անձնական հմտությունների մասին, որոնք ներկայիս աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, եւ պատրաստ է իր փորձով նպաստելու երիտասարդների մասնագիտական ներուժի զարգացմանը:

Կենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածք