Վաղը ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում. Ռոման Երիցյան
ՎիդեոՎաղը՝ 29.05.2026 թ-ին, ժամը 19:30-ին, բոլոր արցախցիները պետք է լինեն Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում։
Ու ոչ մեկ թող իրեն թույլ չտա էս տեսանյութի տակ գրի. «ծառայե՞լ ես» կամ «կռվի ժամանակ որտե՞ղ ես եղել»։ 6 հարազատ եղբայրներ ենք․ մեզնից մեկը հաշմանդամ է, մեկն անչափահաս։ Մնացած բոլորս ծառայել ենք ԱՀ Պաշտպանության բանակում, երեքն էլ մասնակցել պատերազմին։ Հայրս նույնպես արցախյան առաջին պատերազմի մասնակից է եղել։ Ուստի, խնդրում եմ, էշ-էշ մեկնաբանություններից զերծ մնացեք։