«Բարսելոնան» հայտարարել է Էնթոնի Գորդոնի տրանսֆերի մասին․ պաշտոնական
ՍպորտԱնգլիայի ազգային հավաքականի վինգեր Էնթոնի Գորդոնը պաշտոնապես դարձավ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: Կատալոնական ակումբը հայտարարել է «Նյուքասլից» 25-ամյա խաղացողի տեղափոխության մասին:
Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը:
Տրանսֆերի արժեքը կազմել է 70 միլիոն եվրո, որին հետագայում կարող է ավելանալ ևս 10 միլիոն եվրո՝ հնարավոր բոնուսների տեսքով:
Ավարտված մրցաշրջանում Գորդոնը «Նյուքասլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 46 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք, որ «կապտանռնագույնների» նորեկն ընդգրկված է Անգլիայի ազգային հավաքականի հայտացուցակում՝ աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու համար: