ԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ Թրամփ
ՔաղաքականությունԱՄՆ-ը, այն դեպքում, եթե Իրանի հետ գործարք չկնքվի, պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ես ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես կցանկանայի ասել, որ շտապում եմ, որովհետև գործարքի կնքման դեպքում բենզինի գները կնվազեն, բայց եթե շտապենք, չի հաջողվի լավ գործարք կնքել»,- ասել է նա Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Կարծում եմ՝ մենք հիանալի գործարք կկնքենք կամ դրան վերջ կտանք ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։
«Դանդաղ, բայց վստահորեն մենք, կարծում եմ, ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Իսկ եթե մենք դա չստանանք, ապա դրան վերջ կտանք այլ մեթոդով»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ «կգերադասեր գործարքը»։