Լրահոս
Կարևոր

«Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ականատես ենք լինում ոչ միայն (և ոչ այնքան) ընտրություններին մասնակցող ուժերի քաղաքական ծրագրերի ներկայացմանը, այլ նաև փոխադարձ քննարկումների, թե ինչ են իրենց կառավարման շրջանում արել այս կամ այն քաղաքական գործիչը և ուժը։ Այս քարոզարշավի ժամանակ այդ քննարկումները վերածվեցին փոխադարձ մեղադրանքների։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանի խոսույթում, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սպառնալիք չի տեսնում, իսկ իրավապահները՝ օրենքի խախտում, երբ վերջինս ասում է՝ «նստացնելու եմ, կզացնելու եմ, սատկացնելու եմ» և այլն, ապա քաղաքական գործիչների ու քաղաքացիների խոսույթը, որում առավել հաճախ անգամ վիրավորական ձևակերպումներ չկան, դառնում են վերջիններիս կալանավորման պատճառ։ Երկակի ստանդարտների հե՞տ գործ ունենք։ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի կարծիքով, գործ ունենք ինքնիրավչության հետ։ «Գռեհիկ, գրեթե խուլիգանական հռետորաբանությամբ հանդես եկող, իշխանությունը զավթած մի թիմ է սա։ Այստեղ երկակի ստանդարտների մասին հնարավոր չէ խոսել, այստեղ խոսում ենք իշխանությունը զավթելու մասին, այսինքն՝ նա գործադիր իշխանությունը ամբողջովին ենթարկել է իրեն, զավթել է թե՛ օրենսդրական իշխանությունը, թե՛, այսպես կոչված, անկախ մարմինները, այդ թվում՝ նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, և՛, մեծ մասով, դատական իշխանությունը։ Ինչո՞ւ եմ այսպես արտահայտվում։ Ճանաչում եմ շատ ու շատ դատավորների, որոնք չեն ենթարկվում այս իշխանությանը, բայց նրանք չեն կարողանում փոխել համակարգը։ Այսօր համակարգը Հայաստանում բնութագրվում է ինքնիրավչությամբ, այն ամբողջովին սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ոչ միայն նսեմացնող, այլև ցեղասպանական քաղաքականությունը։ Այստեղ գործ ունենք հստակ, բացեիբաց, ուղղակի ցուցադրական այս գռեհկության, կրկնում եմ՝ խուլիգանական հռետորաբանության հետ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը։

Ընդգծում է՝ գործ ունենք նաև Եվրամիության թիմի հետ, որը եկել և բացեիբաց խառնվում է Հայաստանի Հանրապետության ընտրությունների մեջ։ «Դա քողարկում են նրանով, որ իբր պայքարում են Ռուսաստանի հիբրիդային միջամտությունների դեմ։ Լուրջ խնդիրներ ունենք, և կարծում եմ, որ պետք է իրերն իրենց համապատասխան անուններով կոչել։ Իմ համոզմամբ, գործ ունենք ագրեսիվ, գռեհիկ, խուլիգանական ու հայհոյախառն հռետորաբանությամբ այս խավի հետ։ Նրանք փոքրամասնություն են կազմում։ Քաղաքակիրթ հայ ազգը, որը հազարամյակներ շարունակ իր ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության մեջ, չի կարող և չպետք է ների կամ հանդուրժի նման գռեհկությունը։ Պարզապես հստակեցնենք, որ այս թիմը ոչ միայն «հրավիրել» է պատերազմ, պայմանավորվել է կապիտուլ յացիայի մասին, հանձնել է հողերը, այլ նաև ուղղակի լկտի ձևով ուզում է փոխել մեր ինքնությունը։ Այսօրվա «պատերազմը» հայ ազգի ինքնության դեմ է, դա հստակ ցեղասպանության կորիզն է։ Ցեղասպանությունը ոչ միայն ուղղակի ֆիզիկապես ոչնչացումն է, այլև ողջ մնացածների ինքնությունն ամբողջովին փոխելն է, ենթարկեցնելը, ստորացնել ը, ստրկացնելը»,-նկատում է մեր զրուցակիցը։

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ իրենց քվեն, որը չի լինի գործող իշխանությունների օգտին, կարող են խլել՝ հաշվի առնելով շատ ու շատ խախտումներ, որոնք տեղի են ունենում նախընտրական շրջանում։ Անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարներին մշտապես հարց են ուղղում՝ իսկ դուք պաշտպանելո՞ւ եք մեր քվեն, այսինքն՝ ենթադրում են, որ ընտրությունների ժամանակ լինելու են խախտումներ։ «Նախընտրական քարոզարշավի անցած երեք շաբաթը ընտրական գործընթացի կոպիտ և գռեհիկ ոտնահարում էր։ Մարդիկ մտահոգություններ ունեն ընտրական բուն օրվա հետ կապված, բայց բոլոր այն խախտումները, որոնք արդեն հայտնաբերվել են, կարող են հիմք լինել դատական գործերի համար։ Օրինակ՝ տեսնում ենք, որ կիրառվում է վարչական ռեսուրս, հավաքներին մասնակցում են մեծ թվով ուսուցիչներ։ Միայն այս տարի չէ, որ նման պատկերի ենք ականատես լինում։ Տարիներ շարունակ կրկնել եմ՝ կեղծիքները, որոնք տեղի են ունեցել, այդտեղ 80 տոկոսով մասնակցել է այն խավը, որն իրեն ուսուցիչ է համարում։ Նման ուսուցիչներին չի կարելի մոտ թողնել երեխաներին։ Գուցե ձևակերպումս խիստ է, բայց դա մեր իրականությունն է։ Այս համատեքստում ուզում եմ ընդգծել՝ որքան էլ մենք կարծենք, համարենք, և իրապես մասնակի այդպես է, որ դատական իշխանությունն ամբողջովին ենթարկվում է այս թիմին, մեկ է՝ անընդհատ և անընդմեջ, ամեն օր հարյուրավոր բողոքներով, հայցերով պետք է դիմել դատարան։ Սա պետք է անել նաև ապագայի համար։ Առաջին՝ պետք է արձանագրել ամեն օր տեղի ունեցող խախտումները։ Երկրորդ՝ բոլոր այն փաստերի հիմքով, որոնք արդեն հայտնաբերվել են տարբեր գյուղերում և համայնքներում, պետք է դիմել դատարաններ։ Երրորդ՝ բոլոր կուսակցությունները պետք է պատրաստեն դիտորդների այնպիսի թիմեր, որոնց հնարավոր չէ վախեցնել, գնել, «քշել»։ Խոսում եմ այն փորձի մասին, որը տեսել եմ 1991 թվականից, հատկապես՝ 1995 թվականին մշակված ամենակեղտոտ տեխնոլոգիաների։ Այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի, այդ թվում՝ հետընտրական գործընթացներին ուժային և գռեհիկ միջամտություններին։ Կարծում եմ՝ ոչ միայն Հայաստանի դատարաններ պետք է դիմել, այլ ամեն օր հարյուրավոր նամակներ պետք է հղվեն Եվրամիության՝ կեղծիքները քողարկող այդ խմբին։ Որևէ առումով հույս չունեմ, որ նրանք կարձագանքեն, բայց բողոքը նշան է, որ համաձայն չես, գիտես, հայտնել ես։ Դա նաև հիմք է հետագայում այլ ատյաններ դիմելու համար»,-հավելում է նա։

Շատերս ենք հիշում այն իրականությունը, երբ նախկին իշխանությունների՝ ամենափոքր խախտումների դեպքում անգամ միջազգային բոլոր հնարավոր կառույցները Հայաստանին նամակներ էին ուղարկում, իրենց մտահոգությունները հայտնում ժողովրդավարության վիճակի հետ կապված։ Այժմ, կարծես, հակառակ պատկերն ունենք։ Նիկոլ Փաշինյանը վայելո՞ւմ է եվրոպական կառույցների աջակցությունը։ «Եվրոպական մարմիններն այսօր չեն ղեկավարվում եվրոպական ժողովուրդների շահերով։ Դրանք բոլորն ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների դրածոներն են։ Այսօր Եվրոպան ուղղակի մրցում է Թրամփի հետ՝ բացեիբաց արհամարհանքով միջազգային իրավունքի նկատմամբ։ Այս առումով խոսում ենք ոչ թե ընդհանրապես Եվրոպայի, այլ այսօր կառավարող խմբերի մասին։ Այո՛, նրանք ոչ միայն սպասարկում են Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու այս ամբողջ գործընթացը, այլև միասնական ձևով, իրենց գործողություններով մասնակցում են հայերի և հայության ինքնության ոչնչացման գործընթացին։ Ըստ Թուրքիայի և Ադրբեջանի, Հայաստանը կոկորդում մնացած ոսկոր է, նրանք փորձում են ամբողջովին «կրծել» այդ ոսկորը»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու