Լրահոս
Կարևոր


Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախընտրական արշավը արագորեն մոտեցավ եզրագծին: Ընտրապայքարի մեջ մտած հիմնական ուժերն էլ «ամփոփիչ հավաքներ» են անում: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ համարը համընկնում է «լռության օրվա» հետ՝ փորձենք ամփոփել ու մասնավորաբար կենտրոնանալ հիմնական երեք ընդդիմադիր ուժերի շեշտադրումների ու արձանագրված ուշագրավ պահերի, քաղտեխնոլոգիական նրբերանգների վրա:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը, կարծում ենք, առանձնանում է նախ և առաջ քաղաքական դիրքորոշումների ու գնահատականների հստակությամբ, գործող փաշինյանական իշխանության նկատմամբ ամենից արմատական դիրքավորմամբ, բավականին ճաշակով և գրագետ քարոզարշավով: Հստակ են քաղաքական մոտեցումները, հստակ են հանրությանը հղվող «մեսիջները», հստակ է անցած 8 տարիներին երկրին ու ժողովրդին բերած աղետների հիմնական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու (պատժելու) մոտեցումը կամ խոստումը: Ամփոփիչ կամ երևանյան մեծ հանրահավաքում նախագահ Քոչարյանի ելույթը նույնպես շատ կոնկրետ էր, թիրախային, խիստ: Հիմնական ասելիքը ևս բավականին պարզեցված էր. «Չկա Փաշինյանը պաշտոնում, չկան պրոբլեմներ, չկա Փաշինյանը պաշտոնում, չկա պատերազմ...»: Հաջորդը, ինչը բնութագրական է «Հայաստան» դաշինքի պարագայում, նախընտրական խոստումների իրատեսությունն է. առանց պոպուլիզմի, առանց «երկնքից աստղեր իջեցնելու», Արցախի խնդրի հետ կապված ևս՝ հնարավորինս անկեղծ խոսակցություն հանրության հետ՝ հիմնված առկա դաժան իրողությունների և դրանք սթափ գնահատելու հետ: Նույնը կարելի է ասել, ընդհանրապես, արտաքին քաղաքականության ուղղությունների, անվտանգային հարցերի, պետական ինստիտուտների «խելքը գլուխը բերելու» պատկերացումների առումով: Հստակ էին հիմնական մեսիջները, ինչպես նաև թիրախային խմբերը: Հետաքրքիր էին նաև այն տեսանյութերը, որոնք ներկայացնում էին պետական գործիչ Ռոբերտ Քոչարյանին տան միջավայրում, զավակների, թոռների հետ շփումները, «առանց փողկապի», ինչպես ասվում է:

«Ուժեղ Հայաստանի» վարած քարոզարշավը ինքնին առանձնահատուկ պետք է գնահատել, ու այդ հարցում արդեն «մեծ է» գործող իշխանության ռեպրեսիվ դերը: Բանն այն է, որ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանն իշխանության կամայականության հետևանքով զրկված է ազատ տեղաշարժի իրավունքից, սահմանափակված է հանրապետության բնակավայրեր այցելելու և ընտրողների հետ հանդիպելու նրա օրինական իրավունքը: Այս ընտրարշավը երևի կգրանցվի քաղաքագիտության դասագրքերում նաև այդ տեսանկյունից. հիմնական հավակնորդ համարվող ընդդիմադիր ուժը նախընտրական արշավ է իրականացնում՝ ունենալով կալանքային սահմանափակման մեջ գտնվող առաջնորդ: Բայց «կարիքը ամենալավ ուսուցիչն է»: Եվ ստեղծված իրավիճակում «Ուժեղ Հայաստանը» գտավ բավականին հնարամիտ լուծումներ՝ օգտվելով ինչպես ժամանակակից տեխնիկական միջոցներից, այնպես էլ՝ «հին» տեխնոլոգիաներից: Եվ, եթե հնարավոր չէր, որ Սամվել Կարապետյանը մեկնի որևէ վայր, փոխարենը կազմակերպվեց հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների, ընտրողների խմբերի այցելությունը տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանին:

Մյուս հատկանշական առանձնահատկությունը, կարծում ենք, այն է, որ «Ուժեղ Հայաստանն» ընտրարշավը անցկացրեց գործող իշխանության կողմից ռեպրեսիվ առավելագույն թիրախավորման պայմաններում: Բնութագրական է. գրեթե ամենօրյա ռեժիմով փաշինյանական իրավապահ մարմինները ինչ-որ «ընտրակաշառքային» գաղտնալսում էին հրապարակում և հերթական «գործհարուցոցի» ձեռնարկում:

Ի լրումն, փաշինյանական իշխանությունը թիրախավորեց «Ուժեղ Հայաստանի» ցուցակի «առաջին դեմքերին». բացի այն, որ Սամվել Կարապետյանն է շինծու գործով «տնային կալանքի տակ», վարույթ կա նաև Նարեկ Կարապետյանի դեմ, ընտրարշավի գրեթե մեկնարկին կալանավորվեց Արթուր Ավանեսյանը (Կանդազ), իսկ ընտրարշավի վերջին մոտ՝ նաև Ալիկ Ալեքսանյանը:

Անկախ այդ ամեն ինչից, «Ուժեղ Հայաստանը» բավականին ակտիվ քարոզարշավ իրականացրեց, կարծում ենք՝ նաև արդյունավետ: Ներկայացվում էին կոնկրետ, «գետնի վրա» լուծումներ՝ կապված տնտեսության, սոցիալական խնդիրների հետ: Բնականաբար, հատուկ շեշտադրում էր արվում երբեմնի արդյունաբերական հնարավորությունները վերականգնելուն կամ արդիականացնելուն:

Բայց զուտ քաղաքական առումով էլ «Ուժեղ Հայաստանը» հստակ մոտեցումներ հնչեցրեց, օրինակ՝ ինչպես արտաքին քաղաքականության մեջ արկածախնդրական դրսևորումներից հրաժարվելը, այնպես էլ՝ «հակասաֆարովյան օրենքը», այն է՝ ադրբեջանական թուրքերի վերաբնակեցումը կանխելու մոտեցումը:

«Բարգավաճ Հայաստանը» նույնպես աչքի ընկավ հետաքրքիր մոտեցումներով: Ցավոք, այս դեպքում էլ ռեպրեսիվ հարձակումներից խուսափել չհաջողվեց, և ԲՀԿ-ին միացած «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ընտրարշավի կեսից (մայիսի 23-ին) կալանավորվեց՝ ակնհայտ անհեթեթ մեղադրանքներով:

Այնուհանդերձ, ԲՀԿ-ն ակտիվորեն շարունակեց ընտրարշավը, ըստ որում, Գագիկ Ծառուկյանի հանդիպումները առանձնացան ընդհանուր դրական մթնոլորտով (աղուհաց, ժողովրդական երաժշտություն, երիտասարդ կամ պատանի մարզիկների, առհասարակ, բոլոր ցանկացողների հետ «սելֆիներ») և այլն: Մի խոսքով՝ աուրան իսկապես առանձնահատուկ էր: Ինչ վերաբերում է ասելիքին, ապա ԲՀԿ մոտեցումը առանձնացավ նրանով, որ նախընտրական ծրագիրը կազմվեց «ներքևից». նախ եղավ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, ապա դրա հիման վրա արդեն ձևավորվեց ծրագիրը՝ ներառելով բոլոր միանալ ցանկացողներին:

Հիմնական շեշտադրումները տպավորվեցին. 1) երաշխավորված խաղաղություն, 2) մեգանախագծեր՝ ներդրումային միջավայրի բարելավման ու տնտեսական աշխուժացման նպատակով, 3) հարկային մամլիչի մեղմում փոքր և միջին բիզնեսի համար. տարեկան մինչև 60 մլն դրամ շրջանառություն ունեցողներից՝ 0 տոկոս հարկ, 60-180 մլն դրամի դեպքում՝ 1 տոկոս հարկ շրջանառությունից և 180 մլն-ից ավելի դեպքում միայն ԱԱՀ, 4) սոցիալական առումով՝ անվճար բուժօգնություն, անվճար բարձրագույն կրթության ապահովում (Վրաստանի օրինակով) թոշակի համակարգված աճ՝ սպառողական զամբյուղին հասցնելով:

Եթե ի մի բերենք, ապա հարկ է նշել, որ ընդդիմադիր հիմնական երեք ուժերն էլ ընտրարշավում առանձնացան ասելիքով: Այսինքն՝ նախ ունեին ասելիք և այն կարողացան ներկայացնել: Երկրորդ՝ կա առարկայական բովանդակություն, կան կոնկրետ մոտեցումներ ու լուծումների տարբերակներ, որոնց հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, քննարկել դրանք: Բայց կարևորը, որ կան գաղափարներ: Ու ամենակարևորը՝ կա ազգային միջուկ:

Իսկ ի՞նչ ասաց իշխանությունը, ի՞նչ է խոստանում Փաշինյանը: Իսկ Փաշինյանը խոստանում է սպանել, կալանավորել, բռնել տալ, բոմժացնել, սպառնում է պատերազմով, սպառնում է քանդել Եկեղեցին, մարդկանց վրա գոռում է, թե ինչո՞ւ չեն զոհվել: Ոչ մի ասելիք, ոչ մի քաղաքականություն, միայն աղմուկ, կերուխում, սպառնալիքներ, վիրավորանք ու... վերջ: Մնում է հասկանալ՝ ինչ է ընտրելու հայ հասարակության մեծամասնությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա Մաթևոսյան