Թուրքիայում ամուսինը հղի կնոջ հետ ժայռի եզրին «սելֆի» է արել, ապա նրան, ենթադրաբար, ցած նետել 300 մետր բարձրությունից (լուսանկարներ)
ՖոտոԹուրքիայում ամուսինը ժայռի եզրին «սելֆի» է արել հղի կնոջ հետ, իսկ հետո նրան 300 մետր բարձրությունից ցած նետել, գրում է Mirror-ը։ Պարբերականը հաղորդում է, որ ոստիկանությունը 40-ամյա Հաքան Այսալին մեղադրում է 2018 թվականի հունիսին Մուղլա քաղաքում հանգստի ժամանակ կնոջը՝ 32-ամյա Սեմրա Այսալին, 300 մետր բարձրությունից ցած հրելու համար, որի հետևանքով հղիության յոթերորդ ամսում գտնվող կինը մահացել է։
Թեև ամուսինը հրաժարվում է ընդունել իր մեղավորությունը, ոստիկանությունը պնդում է, որ «դժբախտ պատահարն» իրականում ծրագրված է եղել Այսալի կողմից, որպեսզի կարողանա գումար շորթել ապահովագրական ընկերությունից։