Լրահոս
Կարևոր


Firebird-ի ԱԲ մեգանախագիծը մտնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

  • Firebird-ի ԱԲ մեգանախագիծը, որը Հայաստանը հաստատում է որպես Կովկասի տարածաշրջանի առաջատար ԱԲ գերհամակարգչային կենտրոն, անցնում է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ
  • ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները առաջին անգամ այցելեցին ԱԲ տվյալների կենտրոն
  • Firebird-ի եռափուլ ընդլայնման ռազմավարությունը նախատեսում է, որ NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների ընդհանուր թիվը մինչև 2027 թվականի ավարտը կգերազանցի 100 000-ը

 

5 հունիսի, 2026, Երևան: Firebird-ը հայտարարում է Հայաստանում իր արհեստական բանականության մեգանախագծի առաջին փուլի կառուցման և սարքավորումների տեղակայման վերջնական փուլի մեկնարկի մասին՝ արձանագրելով տարածաշրջանի ԱԲ ամենահավակնոտ ենթակառուցվածքային նախագծի գործարկման կարևորագույն հանգրվանը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, երկրի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին կառուցվող համալիրում՝ առաջին անգամ անմիջականորեն ծանոթանալով նախագծին՝ մինչև դրա գործարկումը։

Հրազդանի մոտակայքում՝ 200 000 քառակուսի մետր ընդհանուր տարածքում տեղակայված AI գործարանի առաջին փուլի կառուցումն այժմ մոտենում է ավարտին։ Գործարկումից հետո կենտրոնում կաշխատի ավելի քան 6000 NVIDIA Blackwell GPU, որոնք 18 մեգավատտ ընդհանուր հզորությամբ կապահովեն մինչև 110.6 էքսաֆլոպ արհեստական բանականության հաշվողական (FP4 Tensor) հզորություն։ Այս ցուցանիշների շնորհիվ նախագիծը դառնում է ԱԲ տվյալների խոշորագույն կենտրոնը տարածաշրջանում։

«Հայաստանի չափերի երկրի համար նման մասշտաբի ենթակառուցվածք ստեղծելն ընդամենը մի քանի տարի առաջ անիրատեսական կթվար։ Այսօր, այս համալիրում, հպարտությամբ արձանագրում եմ՝ առաջին հայտարարությունից ընդամենը տասն ամիս անց մենք մտնում ենք նախագծի եզրափակիչ փուլ՝ մի նախաձեռնության, որը հիմք է դնելու Հայաստանի նոր տեխնոլոգիական տնտեսությանը։ Արհեստական բանականությունն արագորեն վերածվում է աշխարհի ամենակարևոր ռազմավարական ռեսուրսի, և այն երկրները, որոնք այսօր համարձակ ներդրումներ են կատարում արհեստական բանականության հաշվողական ենթակառուցվածքներում, վաղը կսահմանեն խաղի կանոնները համաշխարհային նորարարության ոլորտում։ Այս նախագծով Հայաստանը ձեռք է բերում ոչ միայն այդ ապագային մասնակից դառնալու, այլև աշխարհի առաջատար տեխնոլոգիական պետությունների հետ հավասար պայմաններում մրցելու իրական հնարավորությունը»,-ասել է Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Մեգանախագիծը կապահովի այն հաշվարկային հզորությունները, որոնք անհրաժեշտ են ԱԲ առաջատար համակարգերի մշակման, լայնածավալ գիտական հետազոտությունների, բարդ ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, ավիատիեզերական և կենսաբժշկական տեխնոլոգիաների, կորպորատիվ հաշվողական խնդիրների, ինչպես նաև հաջորդ սերնդի խելացի հավելվածների համար։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է. «Այս մեգանախագիծը ոչ միայն հզոր ենթակառուցվածք է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Firebird-ի շնորհիվ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները»։

Հաշվարկային հզորության առավելագույն խտությունն ու էներգաարդյունավետությունն ապահովելու նպատակով ԱԲ տվյալների կենտրոնում ներդրվել են Vertiv Holdings Co.-ի ջրային և օդային սառեցման առաջատար համակարգեր, ինչպես նաև Schneider Electric-ի էներգամատակարարման ենթակառուցվածքները, որոնք նախատեսված են կենսական նշանակության ԱԲ համակարգերի անխափան շահագործման համար։ Ջրային հովացման համակարգն աշխատում է փակ ցիկլով և, տեխնիկական բնութագրերի համաձայն, ջրի փոխարինում պահանջում է ընդամենը մի քանի տարին մեկ անգամ։

Կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը ապահովում է Team Telecom Armenia-ն՝ տարածաշրջանում եզակի, հաջորդ սերնդի (NGN) օպտիկամանրաթելային ցանցի միջոցով և մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակություն՝ պահանջարկի աճին համընթաց ընդլայնման զգալի հնարավորությամբ։

Նախագծի առաջին փուլում ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլի ավարտին ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 միլիարդ դոլարի, իսկ ենթակառուցվածքին կավելանա ավելի քան 41 000 GPU, ինչը Հայաստանը կդասի ԱԲ հաշվարկային հզորությամբ աշխարհի հինգ առաջատար երկրների շարքին։

Առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի հուլիսին։ Firebird-ի եռափուլ ընդլայնման ռազմավարության շրջանակում նախատեսվում է, որ մինչև 2027 թվականի ավարտը նախագծի GPU-ների ընդհանուր քանակը կգերազանցի 100 000-ը՝ NVIDIA Blackwell և Vera Rubin տեխնոլոգիաների հիման վրա՝ էլ ավելի ամրապնդելով Հայաստանի դիրքը արհեստական բանականության դարաշրջանում։

Firebird-ի մասին

Firebird-ը ԱՄՆ-ում և Հայաստանում գործող արհեստական ​​բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը նախատեսված է անվտանգ, մասշտաբային և համաշխարհային հասանելիություն ունեցող գրաֆիկական պրոցեսորներով ենթակառուցվածք ապահովելու համար։ Ընկերության առաքելությունն է ժողովրդավարացնել առաջադեմ արհեստական ​​բանականության հաշվարկների հասանելիությունը՝ հնարավորություն տալով նորարարություններ իրականացնել հետազոտությունների և ձեռնարկությունների շրջանում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​հատվածներում։

Սամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է» 67-ամյա Մադոննան Նյու Յորքում ելույթ է ունեցել Dolce & Gabana-ի ներքնազգեստով Մեքսիկայում վառելիքատար ցիստեռն է պшյթել. կան վիրավnրներՔարոզարշավի վերջին օրը առանձնահատուկ խորհուրդ ունի. Գագիկ ԾառուկյանԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «SHACMAN» բեռնատարը«Երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղաքական անապատից»․ Էդմոն ՄարուքյանԻրանի գերագույն առաջնորդը հանրության առջև չի հայտնվում անվտանգnւթյան միջոցառումների բերումով և համապատասխան մարմինների հանձնարարականներով. ԱրաղչիԵՄ-ի և «Հայ Վիրտուոզների» մասնակցությամբ նշվեց Երեխաների միջազգային օրըԳյուղատնտեսության զարգացման ծրագիրը Սյունիքում․ Սամվել ԿարապետյանՊԵԿ-ը բացահայտել է առանց լիցենզիայի առցանց խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմաՔՊ-ականների տժժիկները՝ Աշտարակում. ինչ են անում փողոցներումՀեռացող Փաշինյանը հասկանում է, որ կորցնում է իշխանությունը, ուստի անցել է իր սատելիտ ուժերի միջոցով կազմակերպվող շոուներին․ Մարիաննա ՂահրամանյանԳեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքինՍյունիքը մերն է․ ԿարապետյանՀատուկ ուղերձ` հաղթանակի ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանԹրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեին ԱՄՆ-ին Իրանի դեմ պատերազմnւմՄԵնք մեր խոսքի տերն ենք և կանենք այն ինչ խոստացել ենք․ ԿարապետյանՃիշտ դիվանագիտությունը կտանի կայուն խաղաղության․ Սամվել ԿարապետյանԵթե այսպես շարունակվի, հուլիսի 1-ից շատ նպաստառուներ կզրկվեն իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանՁեր քվեն վստահեք Լուսավոր Հայաստան կուսակցությանը. ընտրեք 19 քվեաթերթիկը. Էդմոն ՄարուքյանԲոլոր պետական աշխատողները կազմակերպված գնում են հանրահավաքի․ Մենուա ՍողոմոնյանԱսում է՝ ծայրահեղ աղքատության էջը փակված է. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանը արդարություն և համերաշխություն է հաստատում օգնելով անապահով ընտանիքներին, մասնավորապես սուբսիդավորելով նրանց էլեկտրաէներգիայի և ջրի ծախսերը. Արմեն ՄանվելյանՊարտվել եք, թողեք, գնացեք. Ս. Կարապետյան Այսօր նշվում է Բնապահպանների օրը. ԶՊՄԿԻշխանության վախը խորանում է. հասկանում են՝ պարտության գինը բարձր է լինելու․ Ցոլակ ԱկոպյանՄենք լիցքաթափելու ենք Երևանը. Ս. Կարապետյան Մարդկանց փորձում են համոզել, որ իրենցից ոչինչ կախված չէ․ Արմեն ՄանվելյանՎախեցնող սցենար Նիկոլի համար՝ մոլդովական սցենարի կիրառումը հեղափոխության կհանգեցնի. Էդմոն ՄարուքյանԳնա՛ ընտրության, որ չկարողանան շարունակել խաբել, քո ձայնից է կախված՝ ինչպիսի Հայաստանում ենք արթնանալու հունիսի 8-ին. Նաիրի Սարգսյան Մենք պարտավոր ենք միասին լուծել մեր ժողովրդի համախմբման հարցը. Սամվել Կարապետյան