Բոլորն ինձ տեսնում են որպես Բարսելոնայի մարզիչ․ Չավի
Սպորտ«Բարսելոնայի» լեգենդ Չավին խոսել է կատալոնական ակումբը գլխավորելու մասին: 41-ամյա Չավին, ով «Բարսելոնայում» 17 տարվա ընթացքում 25 տիտղոս է նվաճել, այժմ մարզում է Քաթարի «Ալ-Սադը»:
«Հիմա ես «Ալ-Սադդի» մարզիչն եմ և այստեղ ինձ լավ եմ զգում: Ես մեծ ակումբ եմ մարզում Ասիայում, Քաթարում: Սա երկրի լավագույն թիմն է: Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում: Բոլորն ինձ տեսնում են որպես «Բարսելոնայի» մարզիչ, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Բարսելոնային» և ներկայիս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին:
Չեմ ուզում թաքցնել ճշմարտությունը. իհարկե, կցանկանայի լինել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը: Ես սա բազմիցս ասել եմ: Բայց ես միշտ հարգելու եմ գլխավոր մարզչին ու ակումբին: Իհարկե, նրանց մաղթում եմ ամենայն բարիք: Ես հիշում եմ, որ Բարսելոնայի երկրպագու եմ:
Նախագահական ընտրությունները շուտով են, եկեք տեսնենք, թե որ թեկնածուն է հաղթելու», – մեջբերում է Չավիին Goal-ը՝ հղում անելով FIFA- ի պաշտոնական կայքին: