Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է, աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ
ԱպրելակերպՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 18։30-ի դրությամբ‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը վարորդներից ներողամտություն է հայտնում եւ հորդորում երթեւեկել՝ պահպանելով երթեւեկության կանոնները։
«Աշխատանքներ են տարվում վթարը վերացնելու ուղղությամբ։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է գրառման մեջ։