Լրահոս
Կարևոր

Պետությունները թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում կայացան հերթական ընտրություններ, և հանրային քննարկումների կենտրոնում դարձյալ իշխանության հնարավոր փոփոխությունն էր: Չստացվեց: Սակայն պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրական շրջադարձերը տեղի են ունենում ոչ միայն իշխանափոխությամբ, այլ նաև այն ժամանակ, երբ հասարակությունը վերագտնում է իր ինքնությունը, իր արժեքային առանցքը և իր պատմական գոյության իմաստը։ Քաղաքական փոփոխությունը, եթե այն չի ուղեկցվում արժեքային և հոգևոր վերակազմակերպմամբ, մնում է ձևի փոփոխություն՝ առանց բովանդակության վերափոխման։

Այսօր Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը հենց իմաստային ճգնաժամն է։ Վերջին տարիներին խորացել են բևեռացումները, անվստահությունը, պատմության նկատմամբ հակասական վերաբերմունքը և ազգային ինքնության շուրջ անորոշությունը։ Պետությունը կարող է պահպանել իրավական ձևը, սակայն կորցնել իր ներքին ամրությունը, եթե թուլանում է ժողովրդի ինքնության և պատասխանատվության գիտակցությունը։

Ժամանակակից աշխարհում պետությունների կայունությունը պայմանավորված է ոչ միայն տնտեսական կամ ռազմական կարողություններով, այլ նաև իմաստային դիմադրողականությամբ։ Մարդը կարող է ապրել տեխնոլոգիական զարգացման պայմաններում, բայց միաժամանակ կորցնել իր գոյության նպատակի գիտակցությունը։ Նույնը վերաբերում է պետություններին. երբ հասարակությունը չի տեսնում իր պատմական շարունակականությունը, թուլանում է նաև պետական շարունակականությունը։

Հայ ժողովրդի պատմական փորձը ցույց է տալիս, որ մեր գոյությունը երբեք չի հիմնվել միայն նյութական ռեսուրսների վրա։ Մենք բազմիցս կորցրել ենք պետականությունը, անցել պատերազմների, ցեղասպանության և արտագաղթի միջով, սակայն պահպանվել ենք ազգային խորքային գիտակցության շնորհիվ։ Այդ գիտակցության հիմքում եղել են քրիստոնեական հավատքը, ընտանիքի արժեքը, կրթության նկատմամբ հարգանքը, հայրենիքի հանդեպ պատասխանատվությունը և պատմական հիշողությունը։

Հասարակությունները կառուցվում են այն արժեքների շուրջ, որոնք իրենք պաշտպանում են։ Եթե գերակշռում են արդարությունը, ճշմարտությունը և արժանապատվությունը, հասարակությունը ամրանում է։ Եթե գերակշռում են շահը և նպատակահարմարությունը, հասարակությունը սկսում է քայքայվել։

Այս ամենի պատկերին Հայաստանի վերականգնումը պահանջում է ոչ միայն քաղաքական փոփոխություն, այլ նաև քաղաքակրթական վերածնունդ։ Անհրաժեշտ է ազգային ինքնագիտակցության վերականգնում, կրթական և մշակութային համակարգերի ամրապնդում և պետական մտածողության վերակառուցում։

Հայաստանի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական միջավայրը այս գործընթացը դարձնում է առավել բարդ։ Հարավային Կովկասը դարձել է ուժային կենտրոնների մրցակցության խաչմերուկ։ Ուկրաինական պատերազմը փոխել է ուժային հավասարակշռությունները, Մերձավոր Արևելքի անկայունությունը ավելացրել է ռիսկերը, իսկ գլոբալ մրցակցությունը սրվել է։

Այս պայմաններում փոքր պետությունների ճակատագիրը կախված է ոչ միայն արտաքին հարաբերություններից, այլ նաև ներքին համախմբվածությունից։ Անվտանգությունը միայն ռազմական համակարգ չէ. այն ազգային կամքի, ռազմավարական մտածողության և հասարակական վստահության ամբողջական համակարգ է։

Միաժամանակ, առանցքային բաղադրիչներից է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը։ Երբ քաղաքացին չի վստահում դատարանին, խորհրդարանին կամ պետական համակարգին, սկսում է քայքայվել պետության ներքին միասնականությունը։ Ինստիտուտները պետության ողնաշարն են, և դրանց թուլացումը համակարգային անկայունություն է ստեղծում։

Հասարակական բևեռացումը ևս խորացնում է այս վիճակը։ Երբ քաղաքական մրցակցությունը վերածվում է ներքին բաժանման, սկսվում է ազգային ներուժի կորուստ։ Այդ դեպքում քաղաքացիները այլևս չեն տեսնում միմյանց որպես նույն պետության մաս։

Այս բոլոր գործընթացների հիմքում արժեքային ճգնաժամն է։ Երբ հասարակությունը կորցնում է իր արժեքային կողմնացույցը, խաթարվում է առաջնայինի և երկրորդականի, արդարի և օգտակարի տարբերությունը։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն կառույցներով, այլ ընդհանուր պատկերացումով բարոյականության և պատասխանատվության մասին։

Իրական ազատությունը նույնպես ունի խորքային իմաստ։ Այն չի սահմանափակվում ընտրության իրավունքով, այլ ենթադրում է պատասխանատվություն։ Ազատ հասարակությունն այն չէ, որտեղ բոլորը պահանջում են, այլ այն, որտեղ քաղաքացին պատրաստ է և հնարավորություն ունի ստեղծել ընդհանուր բարիք։

Հայաստանի ապագան կախված է ոչ միայն նրանից, թե ով է ձևավորում իշխանությունը, այլ նաև նրանից, թե ինչ պետություն է ցանկանում կառուցել հասարակությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ ժողովուրդները վերածնվում են ոչ թե իշխանափոխությամբ, այլ ինքնագիտակցության վերականգնմամբ։ Երբ ժողովուրդը վերագտնում է իր էությունը, նույնիսկ ծանր վիճակը դառնում է նոր վերելքի սկիզբ։

Պետությունները չեն կործանվում միայն արտաքին ճնշումներից։ Դրանք թուլանում են այն պահին, երբ ներսում թուլանում է իմաստի զգացումը։ Եվ ճիշտ նույն կերպ՝ պետությունները վերականգնվում են այն ժամանակ, երբ հասարակությունը կրկին սկսում է հասկանալ, թե ինչու է գոյություն ունենում իր պետությունը և ինչ պատասխանատվություն ունի իր պատմության առաջ։ Այդ պահից է սկսվում ոչ միայն քաղաքական փոփոխությունը, այլ նաև պետության վերածնունդը։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ` Տնտեսագիտության դոկտոր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ Ակոպյան