Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներին
ՔաղաքականությունՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ: Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր զինված ուժերը անպատասխան չեն թողնի ոչ մի հարձակում կամ սպառնալիք։ Հեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաս մնալ», - գրել է Արաղչին:
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցի վրա խոցվել էր ամերիկյան Apache ուղղաթիռը։ Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ն հարձակվել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա։