Լրահոս
Կարևոր


Ինձ թվացել է, որ նման ղեկավարը կես ժամ, ոչ թե պաշտոնին, այլ նույնիսկ կենդանի չի մնա. Արման Դավթյան

Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Արման Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սիրելի հայրենակիցներ.

Ուզում եմ վաղվա հանրահավաքից առաջ կիսվել բոլորիդ հետ ինձ հուզող մտորումներով։ Մտորումներ, որոնց պատճառով ես, 2020թ. օգոստոս ամսին սեփական զեկուցագրիս համաձայն ավարտել եմ զինվորական ծառայությունս, անդամագրվել «Հայրենիք» կուսակցությանը, որպեսզի պայքարեմ այժմյան իշխանությունների և այն մի շարք աղետալի երևույթների դեմ, որը բերեցին մեր ազգի գլխին։

Ինձ միշտ հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչ կատարվեց մեր ազգի մի մասի հետ այս մոտ 3 տարվա ընթացքում։ Ազգի, որը 50 դրամ տրանսպորտի և 5 դրամ էլեկտրոէներգիայի թանկացման, մի շարք այլ սոցիալական խնդիրների պատճառով պատրաստ էր կտոր-կտոր անել այն ժամանակվա իշխանություններին։
Ես լինելով Արարատի մարզի բնակիչ ականատես եմ եղել, թե ինչպես, օրինակ խաղողագործները միշտ իրավացիորեն դժգոհել են 150 դրամի փոխարեն 140-ով ընդունված խաղողի գնի համար։ Իսկ 2020թ. իմ ունեցած տվյալներով մեր մարզում խաղողի մեծ մասը մթերվել է 80-90 դրամով։ Եւ ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։
Ես միշտ ինքս ինձ մտածելիս պատկերացրել եմ, թե ինչ կկատարվի պետության այն ղեկավարի հետ ով կհամարձակվի Արցախից նույնիսկ մի փոքր տարածք հանձնել թշնամուն։ Ինձ թվացել է, որ այդ ղեկավարը կես ժամ, ոչ թե պաշտոնին, այլ նույնիսկ կենդանի չի մնա։ Իսկ այսօր Արցախի 75% դե յուրե, իսկ մնացած մի փոքր մասը դե ֆակտո հանձնված է և քիչ-քիչ հանձնվում է Հայաստանը։ Եւ ոչ մի դժգոհություն, ոչ մի բողոք։

Հայրենակիցնե՛ր, մենք «զոմբի» անվանումը մինչ այս տեսել ու լսել էինք միայն սարսափ ֆիլմերում։ Չի սազում մեր ազգի, թեկուզ մի մասին այս պիտակը։ Մենք միշտ ունեցել ենք մտածող, գիտակից և խելացի ազգի համբավ։ Մի վերջին անգամ խնդրում և հորդորում եմ, սկսեք մտածել, մի ընկեք մանիպուլիացիաների ազդեցության տակ։ Հավատացե՛ք, մենք կորցնում ենք մեր Հայրենիքը։ Ամեն օր հապաղումը մեզ մոտեցնում է մեծ աղետի։ Մարդ արարածը անսխալական չէ, սխալվել կարող են բոլորը, բայց պետք է գիտակցել, առանց ամաչելու ընդունել կատարած սխալը և ուղղել այն, անմիջապես։

Ուշքի արի, ազգ։

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրինՑանկանում եմ ելույթներս շարունակել մինչև 36 տարեկանը․ ԾառուկյանՀամայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ձեռնարկատիրության դեպքեր․ առգրավվել է ծխախոտ և խմիչքՄոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. ԿրեմլԱյստեղ ապագան կառուցվում է, երեխաները սովորում են, նույնիսկ մետրոյի կայարաններում նրանք սովորում են. Ռյուտեն ժամանել Է ԿիևՍա այսօր ստացած հարցման վերջնարդյունքներն են․ Նարեկ ԿարապետյանՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետԻջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորումԵղունգները 2026 թվականի «Գրեմմիի» կարմիր գորգի նոր «հերոսներն են» Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին․ Արամ ՎարդևանյանՊԵԿ-ը բացահայտել է խոշոր խմբաքանակի` շուրջ 23,4 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութի մաքսանենգության դեպքԿոնվերս Բանկն ավարտել է Գլոբբինգի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխումըՇվեդական ակումբը պայմանագիր է կնքել 19-ամյա հարձակվող Ալբերտ Ալեքսանյանի հետ Սևանի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումԵրբ ԿՍՊ-ն դառնում է բիզնեսի զարգացման շարժիչ ուժ․ Լալա Բախշեցյան«Ես ինձ հետ տանում եմ այն զգացողությունը, որ ամեն ինչ ճիշտ է». Իվետա Մուկուչյանի հանգսիտը Թուլումում«Յուրաքանչյուր օրը պետք է ապրել լիարժեք, որովհետև չգիտենք, թե ինչ է սպասվում վաղը». Արա ՂազարյանԳեղարքունիքում «Opel»-ը գլխիվայր շրջվել է Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամովՋրային պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. 23-ամյա երիտասարդը կալանավորվել է34-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով Երևանի Աթոյան փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնինՏեղեկությունը, թե Սամվել Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց, չի համապատասխանում իրականությանը. Մարիաննա ՂահրամանյանՄեզ համար ընդունելի մոդելը նախագահական է․ Արշակ ԿարապետյանԵ՞րբ է սկսվելու Գյումրու «չոր նավահանգստի» շինարարությունը. նախարարության պատասխանըԹող իշխանություններն ասեն՝ ինչու՞ հրաժարվեցին Արցախյան հարցի խաղաղ կարգավորումից․ Ավետիք ՉալաբյանԵս ՀՀ նախագահին չեմ լիազորել իմ անունից շնորհակալություններ ասելու Ալիևին. ակցիայի մասնակիցՀայաստանի ամբողջ պոտենցիալը կկրկնապատկվի Սփյուռքի հաշվին. Նարեկ Կարապետյանի և համակիրների հարցուպատասխանը Եվ բառացիորեն մի քանի օրից աշխարհը կմնա, հավանաբար, ավելի վտանգավոր վիճակում՝ համեմատած մինչ այժմ եղածի հետ. Պեսկով Մոսկվան մինչ օրս Նյու Դելիից հայտարարություններ չի լսել ռուսական նավթ գնելուց հրաժարվելու մասին. Կրեմլ Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Խորեն Լևոնյանն ու կինը սպասում են բալիկի Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային Ավանեսյանը կմնա՞ առանց պաշտոնի. նախարարությունները միավորվելու են Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը՝ հարցականի տակ Շնորհակալություն հայտնել ինչի՞ համար՝ մեր զոհերի, թող ներողություն խնդրի. Նաիրա Գևորգյան Տեղի է ունեցել ոչ թե սահմանազատում, այլ ՀՀ տարածքների միակողմանի զիջում․ Ավետիք ՔերոբյանԻնչու Հայաստանում բարձրացվեց գույքահարկը. Հրայր ԿամենդատյանԱլիևը քարտ–բլանշ է տալիս Փաշինյանին 129 մլրդ դրամը բավարա՞ր է, թե՞ պետպատվերի նման է լինելու. Նաիրի Սարգսյանը՝ Առողջության համընդհանուր ապահովագրության մասինՌուսաստանը ձևակերպում է իր նարատիվները ՀՀ հետ շփումներում Նախընտրական գործընթացին hարձակումներն ավելի վատն են լինելու. պետք է առիթ չտանք. Նարեկ ԿարապետյանՆախևառաջ պետք է կոռուպցիան վերացնել կրթական համակարգում․ Ցոլակ ԱկոպյանԱրցախի ազատագրումն ամբողջ հայության ազատագրումն էր՝ որպես գաղափար և ազգային զարթոնք․ Արսեն ԳրիգորյանՎահագն Խաչատուրյա՛ն, դե արի Եռաբլուր ու տղավարի կանգնի ու ասա՝ ի՞նչ արեցիր․ թեժ իրավիճակ Բողոքի ակցիա՝ նախագահականի դիմաց․ ո՞վ ես դու, որ շնորհակալ ես Ալիևին Ինչը ինչով է պետք փոխարինել. Վահե Հովհաննիսյան Չեմ ուզում հավատալ, որ կան հայ մարդիկ, որոնք Հայաստան–Թուրքիա սահմանի բացման պահին ուզում են տեսնել մեր պետությունը՝ օրենքի տեսանկյունից անպաշտպան և խոցելի. Մարուքյան ՀՀ կառավարությունն իր ուժը զենք է դարձրել մեր եկեղեցու դեմ․ Արամ Վարդևանյանի ելույթը IRF գագաթնաժողովում Այն մասին, թե ինչ ենք մենք պատրաստ անել՝ պաշտպանելու մեր քաղաքացիների քվեն այն գողանալ ցանկացողներից. Ավետիք ՉալաբյանՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան