Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է
ԱպրելակերպԱյսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 52-ամյա Պավլիկ Գ.-ի վարած «Opel» մակնիշի և 24-ամյա Արթուր Մ.-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։