Լրահոս
Կարևոր


Եթե մենք «Իսկանդերով» խփեինք ադրբեջանական որոշ թիրախների՝ Նախիջևանից խփելու էին Երևանին

Վիդեո

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը:

 
– Հարգելի՛ Մելքոնյան, վերջին օրերին ավելացել են քննադատությունները պատերազմի վերաբերյալ և բանակի հասցեին: Ի՞նչ է տեղի ունենում, մտածե՞լ եք:

– Հիմնականում քննադատությունները իշխանական թևին են վերաբերում, որ պատերազմը տանուլ են տվել, բայց ոչ ոք հետ չի նայում, այդ պարտությունը հենց նո՞ր եղավ, այդ պարտությունը շատ խորն արմատներ ունի: Պարտության հիմնական պատճառը արդիական զենքերով չզինվելն էր: 94թ. մենք հաղթեցինք ու ձեռքներս ծալած նստեցինք: Եթե մենք հողերը պետք է տայինք, ուրեմն այդ ընթացքում պետք է լուծեինք Ղարաբաղի հարցը: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրեց առաջարկված փաթեթը, որով 5 շրջան պետք է տայինք, ոտքի կանգնեցին «ոչմիթիզհողական»-ները՝ հիմնականում արցախյան թևը:

 
 

– Բայց հետո եկող նախագահներն ասում են՝ մենք պատրաստ ենք եղել հողերը հանձնելու:

– Դե իրենց նպատակը իշխանության գալն էր: Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից առաջ, երբ որ վարչապետ նշանակվեց Ռոբերտ Քոչարյանը, այդ ժամանակ էր դրված խնդիրը, որ Քոչարյանը Արցախի հարցը լուծի, որ իրենք գան իրենց ձեռքով իրենց երկրի հարցը լուծեն: Կարո՞ղ է այդ ժամանակ Հայաստանը վարչապետացու չուներ, շատ ունեինք, բայց նա այդ պայմանով նշանակվեց, որ Հայաստանի ու Արցախի ժողովրդի մեջ խնդիրներ չառաջանան, և որ իրենք այդ հարցը կարողանան լուծել: Ձևավորվեց մի շարժում ընդդեմ Տեր-Պետրոսյանի, որ դավաճան է Լևոն Տեր-Պետրոսյանը, հող է ուզում տալ, և նա հրաժարական տվեց: Ռոբերտ Քոչարյանը դարձավ երկրի նախագահ, իր պաշտոնավարման 10 տարիներին ոչ մի քայլ չեղավ Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ: Հողերի զիջում էլ չեղավ: Ամբողջ աշխարհը մեզ ստիպում էր այդ հարցը լուծել, նույնիսկ մինչև վերջերս Լավրովի պլանով՝ 5+2, Կազանում էլ պայմանավորվածություն ունեցան, որ 7 շրջանը կտանք: Այսինքն՝ այ այդտեղից է սկսվել մեր պարտությունը: Եթե մենք հող չէինք տալու, ուրեմն մենք պետք է մեր բանակն այնպես հզորացնեինք, որ ոչ մի բանակ ռիսկ չաներ հարձակվել մեր երկրի վրա:

– Հարգելի՛ գեներալ, ամբողջ խնդիրն այն է, որ ովքեր մեր բանակը ժամանակին պետք է պատրաստեին, հենց նրանք էլ այսօր ասում են, որ մեր բանակը պատրաստ չէր այս պատերազմին:

– Իրենք նաև ասում են, որ իրենք պատրաստ էին այդ շրջանները տալուն: Եթե իրենք հողերն ուզում էին տալ, պետք է արդեն այդ հարցերը քաղաքական ճանապարհով լուծած լինեին, այսինքն՝ 5 շրջան տալ, հետո 2-ը, և նախապայման կար՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կամ չճանաչելու, այլ հետո հանրաքվե անելու, բայց չարվեց ոչ մի բան:

– Դուք եղել եք մարտի դաշտում, մենք պատրա՞ստ էինք այս պատերազմին:

– Ո՛չ, մենք պատրաստ չէինք պատերազմին, բայց մենք չէինք սկսել: Մենք պատրա՞ստ էինք ինքնապաշտպանության, ո՛չ, պատրաստ չէինք… Ադրբեջանը 2014-15 թվականներից պատրաստ էր հարձակման: Մեր հրամանատարներն էլ ասում էին՝ դե թող փորձեն հարձակվել: Բայց տեսանք, որ իրենք լայնամասշտաբ պատերազմ սկսեցին:

– Երրորդ նախագահը հիշել է, որ 2018-20թթ. ծրագրված է եղել պետբյուջեի հատկացումներով հարձակողական ԱԹՍ-ներ գնել: Գերագույն շտաբի պետն էլ նշել էր, որ չի եղել այնպիսի երկիր, որից պետք է գնում կատարեին: Անհասկանալի է՝ ով ում է մեղադրում: Դուք ժամանակին զբաղվել եք, չէ՞, մատակարարումներով:

– Այո՛, ժամանակին ես եղել եմ թիկունքի գծով տեղեկալը, մենք ձեռք ենք բերել մեր անձեռնմխելի պաշարները, ամբողջ ՄՈԲ ռեզերվն էլ հետը մենք կարող էինք 3 ամիս առանց որևէ մեկի օգնության մեր բանակը պահել, սննդի, վառելիքի և համազգեստի պաշարներ շատ էինք ստեղծել, իսկ սպառազինության մասին չգիտեմ՝ ինչ ծրագրեր են եղել: 2016թ. ապրիլյան դեպքերի ժամանակ արդեն ԱԹՍ-ները, «Սմերչ»-ների հեռահար հրթիռները ցույց տվեցին, թե ինչի են ընդունակ: Եվ զարմանում եմ, որ երրորդ նախագահն ասում է, որ մենք Ապրիլյանում հաղթեցինք, որ Ալիևը գնաց Մոսկվա խնդրեց դադարեցնել: Մենք չէինք հարձակվել, ի՞նչը պետք է դադարեցնեինք, մեր տարածքները գրավել էին, մենք հարյուրից ավելի զոհեր ունեինք, ամբողջ առաջին գիծը ավերված էր, այնքան էին ռմբակոծել, այդտեղ հաղթանակը ո՞րն է, ես չեմ հասկանում: Դո՛ւք վազելով գնացիք Մոսկվա, խնդրեցիք, որ դադարեցնեն, դադարեցրին:

– Ասում են՝ դրա դիմաց խոստում են տվել:

– Դա միայն գիտի երրորդ նախագահը, թե ինչ խոստում է տվել, որ դադարեցրել են: Ամեն մեկը ենթադրություններ է անում: Բայց ես համոզված եմ, որ եթե չլինեին խոստումներ, այդ ժամանակ էլ կշարունակվեր պատերազմը, ինչպես որ եղավ հիմա:

– Գեներա՛լ, ասում են՝ բարձրաստիճան զինվորականների վրա ճնշումներ են եղել պատերազմի օրերին, որ չենթարկվեն վարչապետի հրամաններին: Լսե՞լ եք այդպիսի բան:

– Ուղղակի լսել եմ, բայց չեմ կարծում, ո՞վ պիտի ճնշում գործադրեր: Այնտեղ այնքան խառն էր վիճակը, որ չեմ կարծում, թե ինչ-որ հրաման չպիտի կատարեին: Ամբողջ բանակը՝ գլխավոր շտաբի պետից սկսած բոլորը խառնված էին այդ ամեն ինչի մեջ ու նույնիսկ չգիտեին՝ ինչ է կատարվում առաջին գծում, առաջին գծում այնպիսի խուճապ էր սկսվել, որ ոչ ոք գլուխ չէր հանում: Երրորդ նախագահը, երբ որ պաշտպանության նախարար էր, լավ նախարար էր, կարողացել է գումարներ բերել և բանակին ծառայեցնել, բայց երբ որ դարձավ նախագահ, արդեն այդ պրոցեսները դանդաղեցին, այդ ժամանակ էլ նա պետք է պրոցեսներն իր բուռը վերցներ և զիներ բանակն ու ուժեղացներ:

– Երրորդ նախագահն ասում է՝ պատերազմի երրորդ-չորրորդ օրը պետք է «Իսկանդեր» օգտագործվեր:

– Ինչի՞ համար օգտագործվեր, եթե մենք «Իսկանդերով» խփեինք ադրբեջանական որոշ թիրախների, որ ասում են այնտեղ նավթամուղ կա, այս կա, այն կա, եթե մենք խփեինք 10-20 հատ, իրենք 200 հատ հրթիռ կուղարկեին Երևանի վրա, իրենք լավ էլ զինված էին, ամեն ինչի պատրաստ էին: Ի՞նչ է, ուզում են Երևանն էլ ավերեի՞ն: Իրենք Ղարաբաղից պրծան, հիմա էլ Հայաստանի վրա են սկսել խաղալ, հիմա էլ Հայաստանն են ուզում փուռը տա՞լ: Հիմա մեր երկիրը պետք է դառնա միասնական: Պարտվել ենք, հասկացանք, բայց պարտվել են բոլոր նախագահները:

– Զինվորականներից վերջին օրերին ամենաշատը թիրախավորվում են Ջալալ Հարությունյանն ու Օնիկ Գասպարյանը:

– Փառք Աստծո, Ջալալ Հարությունյանը ողջ է, կարող է բացահայտ ասել, թե ինչ է տեղի ունեցել, Գլխավոր շտաբի պետն էլ կարող է խոսել, իրենք են ղեկավարել բանակը, իրենք կարող են մեր պարտության պատճառների մասին խոսել: Նախկինները թող դժգոհեն մինչև 2018թ. ղեկավարությունից, որ բանակ ոչ մի արդիական զենք չի մտել: Մովսես Հակոբյանը, Սեյրան Օհանյանը պետք է ասեն՝ ծրագրվե՞լ է, թե՞ չի ծրագրվել ԱԹՍ-ներ գնել, եթե ծրագրվել է, ինչու չեն գնել: Դրա համար փաստաթղթեր պետք է լինեն…

– Դուք Պատրոն Դավոյին ճանաչո՞ւմ եք:

– Այո՛, նա Սերժի Վաչոյի քավորն է, պաշտպանության նախարարությունում է 2005թ., բանակին մատակարարում է զինամթերք: Հիմա նրան մեղադրում են, որ նրա մատակարարած զինամթերքը 70-ականների է եղել, բա էդ զինամթերք ընդունողը քո՞ռ էր, չէր տեսնո՞ւմ՝ ինչ է ընդունում, դրա համար ով որ պայմանագիր է կնքել և ընդունել է այդ զնեքը, հենց առաջինը նրան պիտի ձերբակալեն: Եթե տեսնում էին հին ապրանք է, թող հետ տային, ինչո՞ւ են ընդունել: Ասենք թե Պարոն Դավոն թշնամի է մեզ, այնպիսի բաներ է բերել, որ պատերազմի ժամանակ չկրակի, բա ընդունողն ո՞վ է, նրա՛ն բերեք…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանը