«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան
ՖոտոԾանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում նոր հրապարակում է արել.
«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել։ Մենք երբեք չենք կարող իմանալ, թե ինչ ճանապարհներով է կյանքը մեզ տանում դեպի մեր նպատակները։ Պարզապես պետք է վստահել Աստծուն, հավատալ սեփական ուղուն և համոզված լինել, որ քայլում ես ազնիվ ու մաքուր խղճով։
Ի վերջո, արդյունքից ոչ պակաս կարևոր է այն ճանապարհը, որով հասնում ես դրան, և այն էներգիան, որով լցված են եղել քո քայլերը։ Վաղ թե ուշ կանգնելու ես քո արածի արդյունքի առջև, իսկ այդ արդյունքը լինելու է քո անցած ճանապարհի արտացոլումը։
Ուստի շարունակիր առաջ գնալ՝ հավատով, համբերությամբ և մաքուր սրտով. կյանքը հաճախ մեր քայլերի պատասխանները տալիս է այն ժամանակ, երբ դրան ընդհանրապես չես սպասում»,- գրել է նա:


