Լրահոս
Կարևոր


Ինչո՞ւ Ճապոնիայում չեն հաղորդում ԼՂ հակամարտության մասին. Պուտինի նպատակները և բացասական ազդեցությունը. Shūkan Gendai (Ճապոնիա)

Քաղաքականություն

Անցյալ տարի Ռուսաստանի կողքին կրկին բռնկվեց հակամարտություն

 
 

Դուք գիտե՞ք Լեռնային Ղարաբաղի մասին

Գեղատեսիլ Կովկասը, որը տեղակայված է Սև և Կասպից ծովերի միջև, և որը բնորոշվում է բացառիկ ու պատմական ժառանգությամբ, շրջապատված է տարաշրջանային երեք գերտերություններով՝ Ռուսաստանով, Իրանով և Թուրքիայով: Այնտեղ են գտնվում Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո դարձան անկախ:

 
 

Լեռնային Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընկած ադրբեջանական տարածքում: Խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղը պատկանում էր Ադրբեջանին, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո այն անցավ Հայաստանի վերահսկողության տակ: Այս տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը էթնիկ հայեր են:

Երբ ԽՍՀՄ-ը դադարեց գոյություն ունենալ, Հայաստանի և Ադրբեջանի միջև այս տարածաշրջանի շուրջ տեղի ունեցան մի քանի ռազմական բախումներ, սակայն անցած տարվա աշնանը սկսված պատերազմը դարձավ ամենալայնածավալը: Ավելին, Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը, որը գտնվում էր Հայաստանի փաստացի վերահսկողության տակ, գրավեց Ադրբեջանը: Այդ առումով այս տարածաշրջանում տեղի ունեցավ ուժերի լուրջ վերադասավորում:

Չի կարելի ասել, որ Եվրոպայի ծայրամասային շրջանում ծավալված այս զինված հակամարտությունը, որին ճապոնացիները գործնականում ծանոթ չեն, ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում Ճապոնիայի համար:

Կովկասը կարևոր կետ է, որը Ռուսաստանը և Եվրոպան կապում է Մերձավոր Արևելքի հետ: Այնտեղով անցնում են Կասպից ծովից դեպի Թուրքիա և Եվրոպա գնացող նավթա- և գազամուղները:

Եթե ​​այս տարածաշրջանն ապակայունանա, ապա դա բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Եվրոպայի, այլև ամբողջ համաշխարհային տնտեսության վրա:

Դժվարին պայքար Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ հանուն իշխանության

Անցյալ տարվա սեպտեմբերին սկսված ռազմական բախումները ծավալվեցին հօգուտ Ադրբեջանի, որը վայելում էր Թուրքիայի աջակցությունը: Մինչ այդ ռազմական առավելությունը Հայաստանի կողմն էր, որն ուներ ռուսական սպառազինություն, բայց այս անգամ հաջողությունը ժպտաց Ադրբեջանին, որը կիրառեց իսրայելական անօդաչուներ և այլ առաջավոր զենքեր:

Ինչ վերաբերում է մարտական առավելությանը, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել սպառազինության և ռազմավարության խնդիրները, սակայն աշխարհաքաղաքական տեսանկյունից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկրներին, որոնք կանգնած էին հակամարտության կուլիսների հետևում՝ Ռուսաստանին և Թուրքիային:

1920-ական թվականներին կովկասյան տարածաշրջանում սովետների ձևավորման ֆոնին իշխանության համար պայքարում էին տարբեր ուժեր: Ադրբեջանը Թուրքիայի կողմից էր, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի: Ադրբեջանը իսլամական երկիր է, որը ազգային առանձնահատկություններով և լեզվով մոտ է Թուրքիային, սակայն նրանց բաժանում է Հայաստանը: Մինչդեռ քրիստոնեական Հայաստանը Թուրքիային խորթ է ինչպես էթնիկ, այնպես էլ լեզվական առումով: Նրանք սահմանը կիսում են Թուրքիայի հետ և փաստացի գտնվում են թշնամական հարաբերություններում: Եթե ​​նրանք կարողանային փոխանակել տեղերը, ապա իրավիճակն այլ կլիներ, բայց հարևաններին չեն ընտրում…

Հրադադարը ձեռք բերվեց նախագահ Պուտինի միջնորդությամբ, բայց…

Անցյալ տարվա սեպտեմբերին սկսված հակամարտությունը քննարկեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ խմբի համանախագահներ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ հոկտեմբերին արտգործնախարարների մակարդակով երեք անգամ կնքվեց հրադադարի պայմանագիր, սակայն ամեն անգամ այն խախտվեց, և արդյունքում միջամտեց նախագահ Պուտինը, և պետությունների ղեկավարների մակարդակով կնքվեց հրադադար:

Այս հակամարտության տեղափոխումը լուրջ մտահոգություն էր առաջացրել Եվրոպայում, ուստի մշտական հրադադարի ռեժիմը նախագահ Պուտինի զգալի ձեռքբերումն էր: Ռուսաստանը, որի դեմ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինական խնդրի պատճառով, սա համարում է մեծ հաջողություն:

Այս տարվա հունվարի 11-ին Ռուսաստանի նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հրավիրեց  եռակողմ բանակցությունների և հաստատեց, որ պետք է իրագործվի հրադադարի մասին պայմանագիրը: Այսպիսով Պուտինը ցուցադրեց իր ձեռքբերումները: Դրանից մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Մինսկի խմբի մյուս համանախագահ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և հայտնեց նրան ծրագրվող եռակողմ բանակցությունների մասին:

Միանգամայն բնական է, որ Ռուսաստանը երկու երկրների միջև միջնորդական ջանքեր է ներդնում, չէ՞ որ 30 տարի առաջ նրանք եղել են մեկ միասնական երկիր: Սակայն ավելի շուտ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Մոսկվան հոգ է տանում Թուրքիայի հետ իր հարաբերությունների մասին, որը երևում է Ադրբեջանի թիկունքում ռուսամետ Հայաստանի առավելության կորստի ֆոնին: Ակնհայտ է, որ Ռուսաստանը բռնել է այդ դիվանագիտական դիրքորոշումը:

 «Սահմաններ» Ռուսաստանի համար

Նախ՝ այս հակամարտության մեջ Ռուսաստանը չի աջակցել կողմերից ոչ մեկին և գրավել է չեզոք դիրք: Հատկանշական է, որ Ռուսաստանի արձագանքը նույնիսկ կարելի է անվանել պասիվ: Այլ խոսքով՝ Ռուսաստանի «սահմանները» չեն տարածվում այն տարածաշրջանների վրա, որտեղ չկա ռուսախոս բնակչություն (էթնիկ ռուսներ):

Կարելի է ասել, որ այս դիրքորոշումը համապատասխանում է այն հոդվածին, որն անցյալ տարվա հուլիսին ավելացվեց Ռուսաստանի Սահմանադրության մեջ. «Ռուսաստանի Դաշնությունը աջակցություն է ցուցաբերում արտերկրում ապրող հայրենակիցներին՝ նրանց իրավունքների, շահերի պաշտպանության ապահովման և համառուսական մշակութային ինքնության պահպանման գործում»:

Այսինքն՝ Ռուսաստանը միանման չի վերաբերվում բոլոր երկրներին, որոնք մտել էին ԽՍՀՄ կազմի մեջ: Ռուսաստանը նրանց դասակարգում է ըստ հայրենակիցների և ռուսական մշակույթի առկայության, այլ կերպ ասած՝  նրանք ռուսական աշխարհի մաս կազմո՞ւմ են, թե՞ ոչ:

Այնուամենայնիվ, հրադադարի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի կենտրոնական մասը, որտեղ ապրում են շատ հայեր, մնաց հայկական կողմի վերահսկողության տակ: Առանց հրադադարի հավանական էր, որ Հայաստանը ամբողջովին կնահանջեր, և դա վկայում է այն մասին, որ Կովկասում Ռուսաստանի ազդեցությունն անտեսել չի կարելի:

Բացի դրանից, հարկ է չմոռանալ, որ Ռուսաստանը տարածաշրջան է ուղարկել խաղաղապահների՝ հսկելու համար համապատասխան պայմանագրի շրջանակներում հրադադարի պահպանումը:

Տարածաշրջանում խաղաղության գործընթացում ներդրման ցուցադրում

Երկրորդ՝ ռուսական աշխարհից դուրս Ռուսաստանը կարևորում է համագործակցությունը այնպիսի կենտրոնական երկրների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Տվյալ դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ համագործակցությանը: Ուկրաինայի հետ խնդիրների պատճառով Ռուսաստանի հարաբերությունները միջազգային հանրության հետ վերջնականապես վատթարացել են: Այս ֆոնին Մոսկվան ցուցադրում է փոխգործակցություն համաշխարհային գերտերությունների հետ և փնտրում է լարվածության վերացման ուղիներ:

Նախագահ Պուտինի Ռուսաստանը ձգտում է այնպիսի աշխարհակարգի, որի դեպքում աշխարհը կկառավարեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող հինգ երկիր: Թվում է, թե Ռուսաստանի ղեկավարը ողջունում է այս հակամարտության խաղաղ կարգավորման այդպիսի սխեման:

Միաժամանակ հաղորդվել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հունվարի 5-ին կայացած հեռախոսային բանակցությունների ժամանակ քննարկվել է ուկրաինական հիմնահարցը: Այսինքն՝ դրա կարգավորումը չի դասվում հասարակ խնդիրների շարքին:

 Շահերի բախում Թուրքիայի և Ռուսաստանի միջև

Երրորդ՝ Թուրքիայի հետ բախում հանուն ազդեցության ոլորտի: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը հաշվի է առնում Թուրքիայի դիրքորոշումը, որը աջակցել է Ադրբեջանին: Տարեսկզբի եռակողմ բանակցություններից երկու օր անց Պուտինը զանգահարեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա հետ քննարկեց հանդիպման արդյունքները:

Բացի դրանից, այդ բանակցությունների ընթացքում կողմերը շոշափել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի ստեղծման թեման: Ինչպես վերևում նշեցինք, համաձայն հրադադարի մասին պայմանագրի՝  Ռուսաստանը տարածաշրջան է ուղարկել խաղաղապահ ուժեր, սակայն հավանական է, որ Թուրքիան ևս մասնակցի դիտարկմանը:

Ադրբեջանին աջակցող Թուրքիան ի սկզբանե բացասաբար էր վերաբերվում Մինսկի խմբի միջամտությանը, և հրադադարի մասին բանակցությունները հարթ չեն ընթացել:

Վերջնարդյունքում հրադադարը ձեռք է բերվել այնպիսի ձևով, որի դեպքում Ռուսաստանը, հոգատարություն դրսևորելով Թուրքիայի հանդեպ, վերաշարադրել է ուժերի դասավորությունը:

Կովկասը երկար ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության վերահսկողության տակ: ХIХ դարում մի քանի ռուս-թուրքական պատերազմների հետևանքով այս տարածաշրջանը հայտնվել է Ռուսաստանի թևի տակ: Նույնիսկ Առաջին աշխարհամարտի ժամանակ Ռուսաստանը և Թուրքիան կռվել են կովկասյան ճակատում:

Պատմականորեն նրանց շահերը մշտապես բախվել են այս տարածաշրջանում: Այնուհետև Կովկասն անցավ ԽՍՀՄ կազմի մեջ, իսկ Միության փլուզումից հետո այն համարվեց Ռուսաստանի ազդեցության ոլորտ:

Այս հակամարտության ընթացքում Թուրքիայի և Ռուսաստանի միջև տեղի ունեցավ հերթական բախում հանուն ազդեցության ոլորտի: Սա ցույց է տալիս, որ տարածաշրջանը կրկին վերածվում է հակամարտության գոտու:

Էներգետիկ անվտանգություն և «հյուսիսային տարածքների» հիմնախնդիր

Պատերազմների հետևանքով քարտեզի փոփոխությունները կենտրոնացած են Սևծովյան տարածաշրջանում՝ Ուկրաինայում և Կովկասում: Կարելի է բերել այնպիսի օրինակներ, ինչպիսիք են՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը, Վրաստանից Աբխազիայի և Հարավային Օսիայի անջատումը, ինչպես նաև ներկայիս պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

Այս տարածաշրջանում պատմականորեն հակամարտել են Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նաև Գերմանիան, Լեհաստանը և այլ եվրոպական երկրներ: Կարելի է ասել, որ ռուսական սահմանների մոտ տեղի են ունենում աշխարհաքաղաքական փոփոխություններ:

Ակնհայտ է դառնում, որ Ռուսաստանն այժմ կենտրոնանում է ռուսախոս գոտիների վրա. նրա ազդեցությունը ամբողջ հետխորհրդային տարածքում նվազում է: Եվ հակառակը՝ Թուրքիան ամրապնդում է իր ազդեցությունը Ադրբեջանի վրա, որը նրան մոտ է էթնիկական և մշակութային առումով:

Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում ապրում են թուրքական ծագմամբ ղրիմյան թաթարներ: Թուրքիան հակամարտում է Ռուսաստանի հետ ղրիմյան հարցով: Տեղի է ունենում երկու երկրների ազգայնական դիվանագիտության բախում:

Բացի դրանից, Ադրբեջանից դեպի Եվրոպա և Թուրքիա են ձգվում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերը և Տրանսանատոլիական գազատարը: Այս տարածաշրջանում հակամարտությունների սրումը և ռուս-թուրքական դիմակայությունը բացասաբար կազդեն էներգետիկ անվտանգության վրա, օրինակ՝ կբարձրանան էներգակիրների գները: Դա իր ազդեցությունը կունենա նաև Ճապոնիայի վրա, որը կախված է էներգառեսուրսների ներմուծումից:

Ավելին, Ռուսաստանն այժմ դասակարգում է իր ազդեցության ոլորտները և որոշ չափով հեռանում է Հայաստանից ու ոչ ռուսախոս այլ երկրներից: Որպես փոխհատուցում այն կարող է սկսել հզոր քաղաքականություն իրականացնել այն տարածաշրջանների նկատմամբ, որտեղ տարածված են ռուսական մշակույթն ու լեզուն: Այս դեպքում նրա համար էլ ավելի դժվար կլինի փոխզիջման գնալ Հարավային Կուրիլների հարցում, որտեղ ապրում են ռուսներ, և որոնք գտնվում են Ռուսաստանի ինքնիշխանության ներքո:

Ուստի անհրաժեշտ է, որ Ճապոնիան ավելի ուշադիր հետևի այդ տարածաշրջանում հնարավոր աշխարհաքաղաքական ռիսկերին:

 

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերը