Լրահոս
Կարևոր

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հերթական անգամ բախվում է Բաքվի կողմից առաջադրվող նոր, բովանդակային առումով վտանգավոր նախապայմանների։ Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլիի վերջին հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի հարցը պետք է դառնա խաղաղության պայմանագրի և բանակցությունների անկյունաքարը, պատահական հռետորաբանություն չէ։ Սա կազմակերպված պետական ռազմավարության հաջորդ փուլն է, որը լուրջ մարտահրավեր է նետում ՀՀ անվտանգությանն ու սուվերենությանը և, միևնույն ժամանակ, ի հայտ է բերում ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության խորքային բացերը։

«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգը, որը պաշտոնական մակարդակով շրջանառության մեջ դրվեց Արցախի հայաթափումից հետո, նպատակ ունի ստեղծել հայկական Արցախի դիմաց արհեստական «հայելային» հակակշիռ։ Սակայն տարբերությունն արմատական է. ի տարբերություն Արցախի, որտեղ տեղի է ունեցել էթնիկ զտում ժամանակակից աշխարհի աչքի առաջ, Բաքուն փորձում է քաղաքական հարթակ բերել տասնամյակներ առաջ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ տեղի ունեցած փոխադարձ միգրացիոն գործընթացները՝ դրանք փաթեթավորելով միջազգային իրավունքի տերմիններով։

Ադրբեջանի նպատակներն ունեն մի քանի հստակ շերտեր։ Նախ՝ սա լրացուցիչ դիվանագիտական ճնշման լծակ է խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգձգելու կամ հայկական կողմից նոր զիջումներ կորզելու համար։ Երկրորդ՝ Հայաստանի տարածքում ադրբեջանական համայնքի ձևավորումը (նույնիսկ թղթի վրա) Բաքվին ապագայում հնարավորություն կտա միջամտել ՀՀ ներքին գործերին՝ «իր քաղաքացիների իրավունքների պաշտպանության» պատրվակով։

Եվ վերջապես, սրանով փորձ է արվում վերջնականապես չեզոքացնել արցախահայության՝ իրենց բնօրրան վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքի քննարկումները:

Այս ֆոնին առավել մտահոգիչ է ՀՀ ներքաղաքական և տեղեկատվական դաշտում տիրող պատկերը։ ՀՀ գործող իշխանությունները հանրությանը երկար ժամանակ խոստանում էին «խաղաղության դարաշրջան»՝ հաճախ ներկայացնելով, որ հերթական զիջումը՝ լինի դա սահմանազատման, թե այլ հարցերում, վերջինն է, և դրանից հետո Բաքուն այլևս պահանջներ չի ունենալու։ Ալեքբերլիի և ադրբեջանական էլիտայի այլ ներկայացուցիչների հայտարարությունները փաստում են հակառակը. Ադրբեջանի նախապայմանների նշաձողը ոչ թե իջնում է, այլ բարձրանում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ կառավարությունը հանրության հետ հարաբերություններում կա՛մ անկեղծ չէ, կա՛մ ի վիճակի չէ ճիշտ գնահատել հակառակորդի ստրատեգիական ախորժակը։ Իշխանական քարոզչությունը փորձում է խուսափել այս թեմաների հանրայնացումից, ինչը հասարակության մեջ ստեղծում է կեղծ անվտանգության զգացում, մինչդեռ իրականում երկիրը կանգնած է նոր մարտահրավերների առաջ։ Զիջումների վրա հիմնված դիվանագիտությունը սովորաբար ոչ թե կանգնեցնում է ագրեսորին, այլ լեգիտիմացնում է նրա հաջորդ պահանջները։ Հայաստանի կողմից Արցախի հարցի լիակատար շրջանցումը բանակցություններում Բաքվի համար ճանապարհ բացեց անցնելու «Արևմտյան Ադրբեջանի» շինծու օրակարգին։

Լռությունը կամ պաշտոնական Բաքվի հայտարարություններին զուտ «ապակառուցողական» որակում տալն այլևս արդյունավետ չեն։ Հայաստանին անհրաժեշտ է հստակ, հարձակողական և փաստարկված հակազդեցության ռազմավարություն։ Եթե խոսվում է վերադարձի իրավունքի մասին, ապա Հայաստանը պետք է առաջնային պլան բերի Սումգայիթից, Բաքվից, Կիրովաբադից (Գանձակ) և Նախիջևանից բռնագաղթված հարյուր հազարավոր հայերի իրավունքների հարցը, ինչպես նաև Արցախի՝ էթնիկ զտման ենթարկված բնակչության վերադարձի միջազգային երաշխիքները։ Միջազգային հանրությանը պետք է հստակ ցույց տալ «Արևմտյան Ադրբեջան» տերմինի հակաիրավական և պատմությունը խեղաթյուրող էությունը, որը բացահայտ տարածքային հավակնություն է ՄԱԿ-ի անդամ ինքնիշխան պետության հանդեպ։ Միևնույն ժամանակ, իշխանությունը պետք է դադարեցնի տեղեկատվական մանիպուլ յացիաները և հանրությանը ներկայացնի բանակցությունների իրական պատկերը, քանի որ ուժեղ դիմադրողականություն հնարավոր է ձևավորել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գիտակցում է իրական վտանգը։

Ադրբեջանը ցույց է տալիս, որ իր պատկերացրած «խաղաղությունը» ոչ թե երկու հավասար կողմերի համակեցությունն է, այլ Հայաստանի կապիտուլ յացիայի երկարաժամկետ ձևակերպումը։ «Վերադարձի իրավունքի» թեզի ներմուծումը բանակցային օրակարգ հերթական ականն է հայկական պետականության տակ։ Եթե պաշտոնական Երևանը չփոխի իր կրավորական կեցվածքը և չդադարի թաքցնել իրականությունը սեփական ժողովրդից, ապա հաջորդ հանգրվանին հայկական կողմը ստիպված է լինելու քննարկել արդեն ոչ թե սահմանների գծումը, այլ Հայաստանի ներսում ադրբեջանական գործոնի իրավական հաստատումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան