Լրահոս
Կարևոր


Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Հասարակություն

Կոնվերս Բանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ստորագրել են մինչև 15 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորման փաթեթ՝ ուղղված Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը:

Համագործակցության շրջանակում մինչև 13 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը կտրամադրի ԱԶԲ-ը, իսկ մինչև 2 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումը՝ Կանադայի կլիմայի ու բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար հիմնադրամը (CANPA)։

Ծրագիրը կաջակցի Հայաստանում ՄՓՄՁ-ների զարգացմանը՝ խթանելով ներդրումները վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության և այլ կայուն լուծումների ոլորտներում։ Ֆինանսավորման առնվազն 20%-ը կուղղվի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին՝ նպաստելով կանանց տնտեսական մասնակցության ընդլայնմանը և ձեռնարկատիրական հնարավորությունների զարգացմանը։

Պայմանագիրը Երևանում ստորագրել են Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը և ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը։

ԱԶԲ մասնավոր հատվածի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Սուհայիլ Խանը նշել է.

«Մենք ուրախ ենք համագործակցել Կոնվերս Բանկի և Կանադայի կառավարության հետ՝ աջակցելու Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանը։ Այս ֆինանսավորումը կնպաստի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների աճին, կընդլայնի կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հնարավորությունները և կխթանի կայուն ֆինանսավորման զարգացումը։ 

ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության կարևոր շարժիչ ուժերից են, սակայն հաճախ բախվում են ֆինանսավորման սահմանափակումների։ Ծրագիրը կօգնի ընդլայնել ֆինանսավորման հասանելիությունը, աջակցել աշխատատեղերի ստեղծմանը և բարձրացնել տնտեսության դիմակայունությունը»։

Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Հրանտ Հակոբյանը նշել է.

«Մենք բարձր ենք գնահատում ԱԶԲ-ի հետ այս համագործակցությունը, որը ուղղված է Հայաստանում ՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը և կայուն ներդրումների խթանմանը։ Այս ծրագիրը կարևոր քայլ է մեր ռազմավարության շրջանակում՝ ուղղված իրական տնտեսության ֆինանսավորմանը, մասնավորապես՝ փոքր և միջին բիզնեսների աջակցությանը և կանաչ ֆինանսավորման զարգացմանը։

Միաժամանակ կարևորում ենք միջազգային ֆինանսական հաստատությունների հետ գործընկերության շարունակական զարգացումը, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ընդլայնել ֆինանսավորման հնարավորությունները Հայաստանում։

Վստահ ենք, որ այս ծրագիրը կունենա շոշափելի ազդեցություն մասնավոր հատվածի աճի և ֆինանսական ներառականության վրա»։

Ստորագրության արարողակարգին ներկա էր նաև ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, որը նշել է.

«Այս 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրումը՝ Կլիմայի և բնության՝ Ասիայի մասնավոր հատվածի համար նախատեսված հիմնադրամի միջոցով, և ԱԶԲ-ի ու Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ, լայն հնարավորություններ է ստեղծում Կանադա–Հայաստան հարաբերությունների հետագա ամրապնդման համար։ Սա Հայաստանում մեր երկրորդ նմանատիպ ծրագիրն է, և հույս ունենք, որ այն կդառնա նոր համագործակցությունների սկիզբ»։

Ասիական զարգացման բանկի մասին

ԱԶԲ-ն առաջատար բազմակողմ զարգացման բանկ է, որն աջակցում է Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայուն, ներառական և դիմակայուն աճին։ Իր անդամների և գործընկերների հետ համատեղ աշխատելով բարդ մարտահրավերների լուծման ուղղությամբ՝ ԱԶԲ-ն օգտագործում է նորարարական ֆինանսական գործիքներ և ռազմավարական գործընկերություններ՝ մարդկանց կյանքը բարելավելու, որակյալ ենթակառուցվածքներ ստեղծելու և մեր մոլորակը պաշտպանելու համար։ 1966 թվականին հիմնադրված ԱԶԲ-ն պատկանում է 69 անդամների, որոնցից 50-ը տարածաշրջանից են։

Կոնվերս Բանկի մասին

Կոնվերս Բանկը ունիվերսալ բանկ է, որը Հայաստանում մատուցում է բանկային ծառայությունների լայն շրջանակ ֆիզիկական անձանց, փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև կորպորատիվ հաճախորդներին։

ԱԶԲ-ի հետ Բանկի համագործակցությունը մեկնարկել է 2025 թ.-ին, երբ Կոնվերս Բանկը միացել է ԱԶԲ-ի «Կայուն զարգացման համար կանաչ ֆինանսավորման խթանում» տեխնիկական աջակցության ծրագրին՝ ուղղված կայուն ֆինանսավորման սկզբունքների և լավագույն փորձի ներդրմանը:

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինը