Լրահոս
Կարևոր


Գազ, ցորեն, ձեթ. Ռուսաստանից ներմուծվող թոփ-20 ապրանքներն ու դրանց կշիռը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանը պաշտոնապես կամ անուղղակի խոչընդոտներով փակել է հայկական պտուղ-բանջարեղենի, ծաղիկների, չրերի և բազմաթիվ այլ ապրանքների մուտքն իր տարածք։ Գրում է Հետքը:

Մինչ հայ արտահանողները փորձում են ելքեր գտնել, արտահանման նոր շուկաներ գտնել, փչացած ապրանքի կորուստը հաշվել, հնչում են կարծիքներ, որ Հայաստանն էլ իր հերթին պետք է փակի ռուսական որոշ ապրանքների մուտքը և արգելի ներմուծումը։ 

Սակայն, այդ հայտարարությունների ու կոչերի հիմքում հաճախ չկան հիմնավորումներ, տվյալներ ու եզրակացություններ։

Հայաստանի մաքսային ծառայությունն ամփոփել և հրապարակել է 2025 թվականի արտաքին առևտրի տարեկան տվյալները։ Այս ուսումնասիրությամբ «Հետք»-ն առանձնացրել է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող Թոփ-20 ապրանքները և Ռուսաստանի կշիռը նույն ապրանքի ընդհանուր ներմուծման կազմում, ինչպես նաև՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքները և դրանց կշիռները։ 

Պարզել ենք, որ մի շարք ապրանքների գծով հիմնական մատակարարը Ռուսաստանն է, օրինակ՝ ձեթի և ցորենի 99%-ը ներմուծվում է նշված երկրից։ Առայժմ ներկայացնենք տվյալները՝ առանց մեկնաբանությունների։ 

Գազ, բենզին, ցորեն. մի շարք ապրանքների ընդհուպ 90-100%-ը ներմուծվում է Ռուսաստանից

Հայաստանի մաքսային ծառայության տվյալներով՝ 2025 թվականին Հայաստանը Ռուսաստանից ներմուծել է մոտ 4.9 մլրդ դոլարի ապրանք։ Եթե համադրենք Վիճակագրական կոմիտեի տվյալների հետ, ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանի ներմուծման կազմում 37% տեսակարար կշիռ ունի։ 

2024 թվականի համեմատ Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը կրճատվել է 48.5%-ով։ Նվազումը մեծապես պայմանավորված է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ոսկու ծավալների կտրուկ կրճատմամբ։ Հիշեցնենք, որ 2022 թվականից Հայաստանը մեծ քանակով ոսկի է ներմուծել Ռուսաստանից և վերաարտահանել մեծ մասամբ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Վերաարտահանումների այս ալիքը թուլացել է, ինչի հետևանքով նվազել է ինչպես Ռուսաստանից Հայաստան ներմուծումը, այնպես էլ՝ Հայաստանից ԱՄԷ արտահանումը։ 

Չնայած կտրուկ նվազմանը՝ 2025 թվականին Ռուսաստանից Հայաստան ներմուծված ապրանքների առաջին հորիզոնականում, ըստ արժեքի, ոսկին է՝ կիսամշակ կամ անմշակ։ Ներմուծվել է մոտ 2.3 մլրդ դոլարի ոսկի՝ նախորդ տարվա 5.9 մլրդ դոլարի դիմաց։ 

Պետք է նկատի ունենալ, որ ոսկին մեծապես վերաարտահանվող ապրանք է, այսինքն՝ այն չի ներմուծվում մեր սպառման համար և դրա անգամ ներմուծման արգելքը բնակչության լայն շերտերի վրա չի ազդելու։ Ոսկու առևտուրը ընդամենը մի քանի բիզնեսմենների վրա է ազդել վերջին տարիներին։ Եվ վերաարտահանումների ալիքի նվազմանը զուգահեռ այս ապրանքը առաջին հորիզոնականից, վստահաբար, իջնելու է։ 

Եթե այս համատեքստում չհաշվենք ոսկին, ապա Հայաստանի բնակչության սպառման համար Ռուսաստանից ամենամեծ ծավալի ներմուծվող ապրանքը գազն է։ Մեկ տարում ներմուծվել է 489 մլն դոլարի բնական և հեղուկ գազ։ Ըստ արժեքի՝ դա Հայաստան ներմուծված ամբողջ գազի 85%-ն է։ 

Եթե վերցնենք միայն բնական գազը, Հայաստան ներմուծվող բնական գազի մինչև 20%-ն է Իրանից, մնացածի մատակարարը Ռուսաստանն է: 

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ՝ այստեղ

 
«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր