Լրահոս
Կարևոր


Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկանշական է, որ այսօր՝ հուլիսի 2-ին, նախատեսված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան՝ Փաշինյանին մի հատ էլ «կանտրոլնի» աջակցելու նպատակով: Բայց նաև խորհրդանշական է, որ այսօր՝ հուլիսի 2-ին, ՔՊ-ի նախաձեռնությամբ տեղի է ունենալու դեռևս իրավասության մեջ գտնվող ԱԺ արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված հարցերից առնվազն մեկն առնվազն հակաժողովրդավարական է, եթե չասեք՝ հակասահմանադրական: Ինչի՞ մասին է խոսքը:

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ի ընտրություններից անմիջապես հետո Փաշինյանն ու ՔՊ-ն որոշեցին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արմատական ու կամայական փոփոխություններ, լրացումներ կատարել: Մասնավորապես, ինչ-ինչ ֆոբիաներից կամ անհանգստություններից ելնելով, որոշեցին, այսպես կոչված, «նստակեցության ցենզ» սահմանել՝ համապետական ընտրություններին և հանրաքվեներին քաղաքացիների մասնակցության հետ կապված: Ըստ այդմ, նախատեսվում է սահմանել, որ համապետական ընտրություններին և հանրաքվեներին ընտրելու իրավունք կունենան քվեարկության օրվան նախորդող 48-րդ, իսկ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դեպքում՝ 28-րդ օրվա դրությամբ, համապատասխանաբար, դրան նախորդող 365 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 183 և ավելի օր գտնվող քաղաքացիները (բացառությամբ միայն այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ՀՀ հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրի բուհերում ուսումնառության հանգամանքներով):

Ըստ որում, այդ նախաձեռնությունն ուղեկցվեց բավականին ագրեսիվ ու ատելության տոնայնությամբ համեմված քարոզչությամբ, հատկապես՝ սոցցանցերում, թե ինչո՞ւ պիտի արտերկրում գտնվող կամ աշխատող ՀՀ քաղաքացիներն ընտրելու իրավունք ունենան:

Տարօրինակ է թվում, բայց նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը, որ զանազան այլ ոտնձգությունների դեպքում ծպտուն չի հանում կամ ընդհանուր, «համախառն» ինչ-որ բաներ է ասում, այս անգամ հայտարարեց. «Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է, որպեսզի նախագծերի առնչությամբ իրականացվեն հանրային քննարկումներ շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ»: Հաշվի առնելով գործող ՄԻՊ-ի նշանակման հետ կապված պարագաները՝ կարելի է ասել, որ նույնիսկ համարձակ հայտարարություն է արել: Ինչևէ...

Բազմաթիվ փորձագետներ են արդեն արտահայտվել այս վիճահարույց նախագծի վերաբերյալ: Իսկ օրերս էլ ավելի քան 11 հասարակական կազմակերպություններ ու փորձագետներ համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Նրանք ոչ միայն խստորեն դատապարտեցին ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող նախագիծը, այլև այն բնորոշեցին որպես «հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները»:

Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 48րդ հոդվածը (4-րդ մասը) շատ հստակ տալիս է ընտրություններին ու հանրաքվեներին մասնակցելու սահմանափակումները: Այսինքն, ընտրական իրավունքի որևէ այլ սահմանափակում Սահմանադրությունը չի նախատեսում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների «նստակեցության ցենզ»: Եվ, ինչպես նշում են տասնյակից ավելի ՀԿ-ները, «որևէ փորձ՝ օրենսդրական մակարդակում սահմանափակելու ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, հակաօրինական և կամայական է՝ հակասելով ՀՀ Սահմանադրությանը»:

Քպական նախաձեռնողները կարող են տալ «Վենետիկի հանձնաժողովի» անունը (նաև տալիս են), սակայն բանն այն է, որ այդ հանձնաժողովի ասածը կարող է վերաբերվել տեղական ու տարածքային ընտրություններին (ՏԻՄ), բայց ոչ համապետական ընտրություններին ու հանրաքվեներին: Ի դեպ, վերը նշված հայտարարության մեջ նշվում է նաև, որ նման սահմանափակում կիրառած Մոնտենեգրոյին էլ նույն Վենետիկի հանձնաժողովն ու ԵԱԿՀ/ԺՀՄԻԳ-ը հորդորել են վերացնել տվյալ սահմանափակումը և 2 տարվա նստակեցության պահանջը հեռացնել օրենքներից:

Ու գիտեք, դժվար է չհամաձայնել վերը ակնարկված համատեղ հայտարարության հեղինակների հետ նաև այս առումով. «Համապատասխանաբար, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիները, բացառապես քաղաքացիության ուժով, ունեն բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ ընտրելու իրավունք։ Նախագծի հեղինակների այն մտահոգությունը, որ արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրությունը կարող է էական ազդեցություն ունենալ ՀՀ ներքին կյանքում, այդ թվում՝ ուղղորդված, մտացածին է և ոչ ապացուցահենք»:

Այս կոնտեքստում հետաքրքիր է, թե ուր կամ ինչին են նայում զանազան եվրոկառույցներն ու դրանց ներկայացուցիչները, որ ինքնամոռաց նետվել են Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու... նրա օգտին չքվեարկած հայ հանրության մնացած 51 տոկոսից: Բայց բուն հարցն այն է, թե ո՞ւր մնացին, այսպես կոչված, ժողովրդավարությունը, ժողովրդավարական սկզբունքները, տարրական արդարությունը: Վերջին հաշվով, կարծես հենց այդ «ժողովրդավարականի» համար էին մեզանում շատերը կամ հանրության մի մասը մղվում դեպի Եվրամիություն: Կարծես հենց նման քարոզներով էին ԵՄ-ն ու հավաքական Արևմուտքը գայթակղում Հայաստանին: Լավ, բա մեկը չի ուզում բացականչել՝ հե՜յ, Եվրոպա, ո՞վ կա այդտեղ, չեք տեսնո՞ւմ, որ «ժողովրդավարությունդ» կտոր-կտոր են անում: Թե՞ չեք ցանկանում տեսնել: Գուցե թե վերջինը: Բայց Եվրոպային թողնենք մի կողմ, այնտեղ վաղուց են ապացուցել, որ առաջնորդվում են բազմակի ստանդարտներով, ու իրնեց «ցավն» ամենևին էլ ժողովրդավարություն չէ:

Վերադառնանք հանրային ու մասնագիտական քննարկումների թեմային ու հատուկ նորից շեշտենք, որ այդպիսիք չեն եղել, ինչը, ՄԻՊ-ից բացի, ընդգծում են նաև ընտրական խնդիրների մասով մասնագիտացած ՀԿներն ու փորձագետները:

Ի՞նչ անել: Շատ պարզ լուծում են առաջարկում հայտարարության հեղինակները՝ այդ խայտառակ նախագիծը տանել ԱԺ օրակարգից, կազմակերպել մասնագիտական քննարկումներ, հանրային քննարկումներ, լսումներ, կազմել նոր նախագիծ, ինչն արդեն հաջորդ գումարման ԱԺ խնդիրը կլինի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանSAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնում«Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանԹուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԲաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՄեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՌուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանԳյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԷդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԱզգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանԱյս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանՄեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանՅունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանՌուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին