Լրահոս
Կարևոր


Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վանաձորում՝ Տերյան 2 հասցեում, իր դռներն է բացել «Padval Art Studio»-ն, որի համահիմնադիրներն են «May-Dec» փրոդաքշնի հիմնադիր Ռաֆայել Ղազարյանը և նկարիչ Սամվել Զոհրաբյանը։ Ռաֆայելն ասում է՝ հիմնել են արվեստի կենտրոն, որը պատրաստում է դիմորդներին գեղարվեստի բուհեր ընդունվելու համար։ «Կատարում ենք նաև ֆոտո և վիդեո նկարահանումներ, կազմակերպում ցուցահանդեսներ և համերգներ։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ սա դառնա հանդիպումների վայր ճանապարհ անցած մարդկանց հետ, որոնք կկիսվեն իրենց փորձով երիտասարդների հետ»,«Փաստի» հետ զրույցում ասում է կենտրոնի համահիմնադիրը։

Նման վայր ստեղծելու միտքն առաջացել է նկարիչ Սամվել Զոհրաբյանի հետ պարբերական զրույցների ժամանակ։ «Նախորդ տարի սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, վերանորոգեցինք տարածքը և օրերս մտերմիկ միջոցառմամբ տրվեց կենտրոնի աշխատանքների մեկնարկը։ Այս ճանապարհին, իհարկե, ունեցել ենք նաև դժվարություններ։ Հիմնական բարդությունը ֆինանսական հարցերն էին, մեկ էլ Վանաձորի եղանակային պայմանները, որ չէինք կարողանում արագացնել վերանորոգման փուլը։ Այնպես որ, մեր հիմնական խնդիրները եղել են ֆինանսը և վանաձորյան եղանակը։ Բոլոր հարցերում մեզ աջակցել են մեր ընկերները, առանց իրենց օգնության այս գաղափարն իրականություն դարձնելը բավականին դժվար կլիներ, եթե ոչ անհնար»,-նկատում է Ռաֆայելը։

Հունիսի 27-ին «Padval Art Studio»-ում տեղի ունեցած ցուցահանդես-համերգով տրվել է կենտրոնի գործունեության պաշտոնական մեկնարկը։ Իրենց կատարումներով հանդես են եկել Ալեքս Հարությունյան և ընկերները, նրանց միացել են «Լավ էլի» խմբի նախկին վոկալիստ Ալ յոշա Ավետիսյանը և հարվածային գործիքների կատարող Դավիթ Գրիգորյանը։ Ռաֆայելը զրույցի ընթացքում նաև շնորհակալություններ է ուղղում Բագրատիոն Դարբինյանին, Կարեն Ադամյանին, Գոռ Բադյանին, Էդգար Սարգսյանին, դերասան Արա Սարգսյանին, Վանաձորի Հովհաննես Աբել յանի անվան թատրոնի ողջ անձնակազմին և իրենց բոլոր-բոլոր ընկերներին։ Ընդգծում է՝ առանց մարդկային պարզ աջակցության անհնար է որևէ գաղափար կյանքի կոչել։

Նախապատրաստական դասընթացների ժամանակ նկարիչ Սամվել Զոհրաբյանի օգնությամբ բուհերի դիմորդները կտիրապետեն գծանկարի, կոմպոզիցիայի և գունանկարի նրբություններին։ «Դասընթացներն, իհարկե, վճարովի են, բայց ունենք անհատական մոտեցում, օրինակ՝ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար։ Մեր հիմնական ուղղությունը բուհեր ընդունվել ցանկացողների համար դասընթացների անցկացումն է։ Արդեն ունենք հաջողություններ այս առումով՝ բուհեր ընդունված ուսանողներ, անգամ անվճար հիմունքներով։ Մեր նպատակը ոչ միայն այն է, որ իրենք պարապմունքների մասնակցեն, այլ նաև շփվեն ճանաչված արվեստագետների հետ։ Ցանկանում ենք, որ կենտրոնն արվեստագետների և արվեստասերների հանդիպման վայր դառնա, յուրահատուկ գույն փոխանցի վանաձորյան իրականությանը, աշխուժացնի մարզի կյանքը։ Լոռիի տարբեր գյուղերի դպրոցների աշակերտները ևս կհյուրընկալվեն մեզ մոտ, հանդիպումներ, կինոդիտումներ և համերգներ ենք կազմակերպելու, բնականաբար, անվճար հիմունքներով։ Շեշտում ենք, որ սա արվում է կրտսեր սերնդի համար, բայց մեզ մոտ կայացած համերգը ցույց տվեց, որ մենք՝ մեծերս, երևի թե առավել կարիքն ունենք նման շփումների և հանդիպումների»։

Նշում է՝ շարունակելու են բարելավել իրենց կենտրոնի պայմանները։ «Նպատակներ ունենք, որոնք ցանկանում ենք իրականություն դարձնել, բայց, իհարկե, ամենակարևորը՝ պետք է անընդհատ զարգացնենք կենտրոնը»,-եզրափակում է Ռաֆայել Ղազարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

            
 
Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան Անվավեր ճանաչվեցին միայն «անհարմար» տեղամասերի արդյունքները․ Ատոմ ՄխիթարյանՔրեակատարողականի աշխատակցի պարտականությունը կալանավորին ծեծելը չի․ Արշակ Կարապետյան Թուրքիան ՀՀ Ազգային ժողովի նախագահ նշանակել է Ռուբեն բեյ Ռուբինյանին․ Շիրազ ՄանուկյանԱրտեմ Սարգսյանի աջակցությամբ ԱՄՆ-ի Մարտարվեստի պատմության թանգարանում բացվել է հայկական մշտական ցուցադրություն (տեսանյութ) Կապանը կրկին կդառնա դասական երաժշտության միջազգային մայրաքաղաքը. մեկնարկում է Կապան Ֆեստը Եթե էս հերոսներին կարելի է այսպես վերաբերվել, եթե մենք շարունակելու ենք լուռ նստել մեր տներում, ապա վաղվա դատարկված Հայաստանի համար ոչ ոքի չմեղադրեք․ Աննա ՂուկասյանԺողովրդավար Եվրոպայի առաջնորդներն էլ չկարողացան օգնել Փաշինյանին` հավաքել ձայների 3/5-ը. Արմեն ՄանվելյանԱզատ խոսքը, որի պատճառով այսօր նստած են այս մարդիկ, ունիվերսալ արժեք է․ Մենուա ՍողոմոնյանԱյս ընտրությունները չեն եղել Սահմանադրության 7-րդ հոդվածի համապատասխան․ Արամ ՎարդևանյանՀարևան երկրին պետք էր իրենց ներկայացուցիչը Ազգային ժողովում․ Նարեկ ԿարապետյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. Կոստանյանն ընթերցեց «ՀայաՔվե»-ի նամակը Եվրահանձնաժողովի նախագահին Մեծ պատիվ էր հերթական անգամ հանդիպել մեր հերոսներին․ Մհեր ԱվետիսյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի Ֆասթ Բանկի աջակցությամբ մեկնարկել է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank GTB Development ընկերությունը դարձել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկերը«ՀայաՔվեի» և «Մայր Հայաստանի» բողոքի ակցիան` ի պաշտպանություն քաղբանտարկյալներիՈրևէ պարագայում Արցախի նախագահը չպիտի հրաժարական տար․ Էդմոն ՄարուքյանՈւշադրություն. Փաշինյանը միտումնավոր երկարաձգել է նպաստների կրճատման մասին որոշումը Եթե մեր երկրում համատարած կոռուցիա է, ուրեմն երկրի ղեկավարը իր ճիշտ տեղում չէ. Արամ ՊետրոսյանԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրան«ՀայաՔվեի» երթը դեպի կառավարության շենք` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջովUcom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը Էկոնոմիկան պետք է անջատել քաղաքականությունից. Արշակ Կարապետյան Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան «Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ» Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ» Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ» Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ» Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ» Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ» ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»