Լրահոս
Կարևոր


Տիգրան Սարգսյանի տարբերակը. Սերժ Սարգսյա՞նն է հիշեցնում, թե՞ հիշեցնում են նրան

Քաղաքականություն

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Սերժ Սարգսյանը ունի վարչապետի իր թեկնածուն և համաձայն չէ այսպես ասած 17-ի ձևաչափի այլ թեկնածուների հետ, այդ թվում՝ Վազգեն Մանուկյանի տարբերակի: Ըստ հրապարակված տեղեկության՝ Սերժ Սարգսյանն ուզում է Հայաստան վերադարձնել փոխնախագահ Տիգրան Սարգսյանին, որն այժմ Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահն է: Որքանով է տեղեկությունը ստույգ արտահայտում արմատական ընդդիմության ձևաչափում եղած իրադրությունը, բավականին դժվար է ասել, առավել ևս դժվար է պատկերացնել, որ Տիգրան Սարգսյանը կարող է համաձայնել Եվրասիական պաշտոնյայի զգալիորեն հարմարավետ կարգավիճակը Հայաստանի ներքաղաքական բարդ իրավիճակի հետ փոխելուն: Մյուս կողմից, սակայն, ինքնին ուշագրավ է տարբերակի հանրայնացումը, եթե անգամ այն այդքան էլ կապ չունի արմատական ընդդիմության շրջանակում առկա իրողությունների հետ: Բանն այն է, որ հանրայնացումը իր մեջ պարունակում է կամա, թե ակամա որոշակի ակնարկ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում առկա իրողությունների հետ, երբ Տիգրան Սարգսյանը նշանակվեց վարչապետ:

 
Բանն այն է, որ 2008 թվականից հետո նա, այսպես ասած, անսպասելի վարչապետ էր, քանի որ մամուլը վարչապետի հիմնական թեկնածու, գրեթե միակ թեկնածու դիտում էր Կարեն Կարապետյանին: Ոչ «Գազպրոմի», այլ «Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանին: Անկուսակցական Տիգրան Սարգսյանի վարչապետությունը անսպասելի էր անգամ Սերժ Սարգսյանի կուսակցության՝ ՀՀԿ համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այդ իմաստով, իհարկե, արժանացավ խորհրդարանի հավանությանը, սակայն միևնույն ժամանակ հայտնվեց կառավարող ամբողջ համակարգի թիրախում՝ որոշ շերտերի համար բացահայտ, որոշ շերտերի համար՝ քողարկված: Իսկ «գագաթնակետը» թերևս այն էր, որ Տիգրան Սարգսյանը «սպեկուլյատիվ» որակեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ եղած երկնիշ տնտեսական աճը՝ որի ժամանակ ԿԲ նախագահ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ բացահայտ թիրախավորեց Տիգրան Սարգսյանին: Տիգրան Սարգսյանին դեմ կոշտ արշավ էր ծավալել նաև ԲՀԿ-ն, որի գլխավորությամբ էլ ոչիշխանական ուժերի քառյակը հայտարարեց վարչապետի հրաժարականի պահանջով շուրջօրյա ակցիաներ սկսելու մտադրության մասին, ըստ էության հասնելով նրան, որ պաշտոնանկ արվի Տիգրան Սարգսյանն ու նրա փոխարեն Սերժ Սարգսյանը նշանակի «բոլորի համար ընդունելի վարչապետ» Հովիկ Աբրահամյանին: Դա 2014 թվականի ապրիլ-մայիսն էր: Ներկայումս Տիգրան Սարգսյանի տարբերակի շոշափումը, անկասկած, առնվազն «թարմացնում» է այդ շրջանի ներհամակարգային հարաբերությունները ներկայումս արմատական ընդդիմության ձևաչափում, որտեղ հավաքված են գործնականում բոլոր այն ուժերը, որոնք հենց այդ շրջանում բավականին կոշտ դիմակայության մեջ էին: Ընդ որում, այդ դիմակայությունը պարունակում էր ոչ միայն զուտ քաղաքական նպատակների կամ հավակնությունների տարբերություն, այլ նաև տնտեսական շահերի բախում, որը գործնականում ինքնին շատ ավելի խոր և ուժեղ երևույթ էր և պահպանվեց ու անգամ ավելի խորացավ Սարգսյանի նախագահության ամբողջ շրջանում: Ըստ էության պետք է արձանագրել, որ ներկայիս արմատական ընդդիմությունն ավելի շուտ տնտեսական խոշոր խմբերի, քան քաղաքական միավորների ձևաչափ է:

 
Պուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի Արգենտինային