Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը
ՔաղաքականությունԻրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մաջիդ Իբն Ռեզան Թեհրանում Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Սայիդ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցությունը Իսլամաբադի հետ պաշտպանության ոլորտներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Նշվում է, որ Պակիստանի բանակի հրամանատարի հետ հանդիպման ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը երախտագիտություն է հայտնել Իսլամաբադի սկզբունքային դիրքորոշումների համար՝ Իրանի Իսլամական Հանրապետությանն աջակցելու հարցում։
Նա ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական և անվտանգության համագործակցության ընդլայնումը, տարածաշրջանային անվտանգության մեխանիզմների ձևավորումը և սիոնիստական ռեժիմի սպառնալիքների դեմ համատեղ դիմակայությունը։
Պակիստանի բանակի հրամանատարը, որը Թեհրանում է գտնվում հանգուցյալ հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար, գնահատել է Իրանի Իսլամական Հանրապետության հյուրընկալությունը, ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը, ժողովրդին։