Լրահոս
Կարևոր

«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը, բացի միանգամայն կանխատեսելի լինելուց, խթանեց ուշագրավ քաղաքական զարգացում, թեպետ ինքը՝ ՍԴ-ն, ու առավել ևս՝ փաշինյանական իշխանությունը նման նպատակ չունեին: Խոսքը հինգ ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքների, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի ու ԱԺԲ-ի համատեղ հայտարարության մասին է: Ու չնայած բուն հայտարարությունը մի տեսակ հընթացս շրջանառվեց լրահոսում, կարծում ենք այն արժանի է շատ ավելի մեծ ուշադրության, ավելին՝ կարևոր քաղաքական պահ է (առայժմ չենք նշի՝ շրջադարձային է, ու պաթետիկ բնորոշումներից առհասարակ արժե խուսափել):

Ինչու կամ ինչով է կարևոր ընդդիմադիր հինգ ուժերի՝ ՍԴ որոշմանը հաջորդած այս հայտարարությունը: Առաջինը, որ ուշադրություն է գրավում, բուն փաստն է, որ 5 ընդդիմադիր ուժեր, ըստ որում՝ բավականին տարաբևեռ քաղաքական միավորներ, համատեղ են հանդես եկել: Լավ կլիներ, իհարկե, որ ավելի շատ ընդդիմադիր միավորներ ներգրավվեին, բայց նախ՝ ոչինչ չի խանգարում այլ ուժերին, որպեսզի առաջիկայում միանան հայտարարությամբ հռչակված նպատակադրումներին, երկրորդը՝ չմոռանանք, որ ինչպես «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, այնպես էլ՝ ԲՀԿ-ն, տվյալ պարագայում ներառում կամ պարզապես միավորում են մի քանի կուսակցություններ: Երկրորդը. եթե «Հինգի հայտարարությունը» վերաբերեր բացառապես ՍԴ որոշմանը, ապա այն այդքան արժեքավոր չէր լինի: Թեպետ, ՍԴ որոշման վերաբերյալ տրված գնահատականները ևս կարևոր են:

Այսպես. ՍԴ որոշումը «չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը. նման պայմաններում ու արձանագրված արդյունքներով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից» , «չի սրբագրում ընտրական կեղծիքներն ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումները և չի լուծում երկրում առկա խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը»:

Հինգ ընդդիմադիր ուժերը գտնում են, որ ընդհակառակը՝ «վերջին իրավական ատյանի կողմից խախտումների արձանագրումից ուղիղ հրաժարվելը խորացնում է երկրում առկա ճգնաժամը, չի նպաստում ներազգային համերաշխության մթնոլորտի ձևավորմանը և պայքարը տեղափոխում է քաղաքական դիմադրության դաշտ»: Ահա՛, սա առանցքային պահն է. «քաղաքական դիմադրություն»:

Փոքր-ինչ շեղվելով բուն հայտարարությունը դիտարկելուց՝ հպանցիկ նկատենք, որ ներկայիս իշխանությունը, որքան էլ այն անձնակենտրոն է, ամեն դեպքում համակարգ է և համակարգային ձևով է պայքարում ընդդիմադիր ուժերի, դիմադրության օջախների դեմ: Նպատակներից մեկն ակնհայտ է՝ մարել, լիկվիդացնել դիմադրության բոլոր օջախները, ապա՝ իրականացնել նախանշած ճակատագրական քայլերը:

Դրա դեմ պայքարելու տարբերակները շատ չեն. կա՛մ «պարտիզանական պայքար» է կիրառվում, երբ միմյանց հետ կապ չունեցող տարբեր փոքր խմբեր մե՛կ այստեղ, մե՛կ այնտեղ փորձում են տպավորիչ, սակայն ռազմավարական առումով իրավիճակի և իրադարձությունների վրա էական ազդեցություն չթողնող քայլեր անել, կա՛մ եղած քաղաքական գործիքակազմով փորձում են դիմադրել, ինչը դատական և իրավական համակարգերի կախվածության պայմաններում սակավ արդյունավետ է, կա՛մ փորձում են կոնտր-համակարգ ձևավորել, այսինքն՝ համակարգի դեմ դիմակայությունը ևս ստանում է համակարգային, ինստիտուցիոնալ բնույթ և կառուցվածք:

Ու ընդդիմության պարագայում սա այն դեպքն է, երբ տեղին է ասել՝ լավ է ուշ, քան՝ երբեք: Հենց այդ առումով էլ, կարծում ենք, «Հինգի հայտարարությունը» կարևոր է, քանի որ առաջին հերթին արձանագրում է նշված ուժերի համախոհությունը մի քանի սկզբունքային ուղղություններով և «միասնական քաղաքական օրակարգ» ձևավորելու պատրաստակամությունը:

Հատկանշական է, թե որ ուղղություններում են նշված տարաբևեռ ընդդիմադիր ուժերը համախոհ. Հայաստանի Սահմանադրության պարտադրված փոփոխությունների կանխում, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն և, իհարկե, գործող իշխանության հեռացում:

Այս ուղղություններից յուրաքանչյուրն, իր հերթին, ենթադրում է որոշակի կառույցների ձևավորում: Մասնավորապես, ակնկալելի է, որ առաջիններից մեկը ձևավորվի «Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե (կամ խորհուրդ)», որը կներառի տարբեր կուսակցությունների, հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների: Սա երևի առաջիններից մեկը արժե անել՝ նկատի ունենալով Հայաստանում քաղբանտարկյալների և քաղհալածյալների թվի արագ աճը: Նույնպիսի կառույցի կամ համակարգող խորհրդի ձևավորում է ենթադրում նաև Եկեղեցու պաշտպանության անհնարժեշտությունը: Նույնը՝ Սահմանադրության փոփոխություններին դիմակայելու հրամայականը: Հայտարարության հեղինակներն, օրինակ՝ նշում են. «Գործող իշխանության կողմից նախապատրաստվող սահմանադրական փոփոխությունները դիտարկելով որպես արտաքին պարտադրանք՝ մենք օգտագործելու ենք օրենսդրական, հանրային և քաղաքական բոլոր միջոցները՝ թույլ չտալու համար Մայր օրենքի փոփոխությունը, ինչն ուղղակի և անդառնալի հարված է ՀՀ ինքնիշխանությանը»:

Եթե բնորոշումներն ու քաղաքական գնահատականները դնենք մի կողմ և կենտրոնանանք «թույլ չտալու» վրա, ապա մարտավարական տեսանկյունից ակնհայտ է, որ դրան հասնելու համար նախ՝ պետք է գործել համակարգված՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները: Իսկ դրա համար անհրաժեշտ է ռեալ համագործակցել, մշակել գործողությունների ճկուն ծրագիր, ցուցաբերել ստեղծագործական մոտեցումներ, դիմել պայքարի բոլոր թույլատրելի, օրինական եղանակներին:

Հայտարարությունն ստորագրած ընդդիմադիր ուժերը վերջում նշում են, որ ՍԴ որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ «ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը»: Դա հուսադրող է: Առնվազն այն տեսանկյունից, որ պայքարը ավարտված կամ պարտված չէ, քանի դեռ կա պայքարի ոգին, քանի դեռ կա պայքարելու կամք:

Բայց այս ամենի հետ կապված «բանալի» բառը գործելն է: Հայտարարությունն, ինչ խոսք, կարևոր է: Բայց շատ ավելի կարևոր են գործողությունները, գործերը, դրանց հետևանքները: Այդ տեսանկյունից, թերևս անտեղի շեղող հանգամանք կարող է լինել այսպես ասված՝ «մանդատներ վերցնել-չվերցնելու» տեխնիկական հարցադրումը: Խնդիրը «մանդատներ վերցնել-չվերցնելը» չէ: Խնդիրը ծրագիր և գործողությունների կարողություն ունենալն է: Համատեղ հայտարարության մեջ նախանշված ուղղությունները, կարծում ենք, առավել քան բավարար են գործի անցնելու համար:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա Հովսեփյան