Լրահոս
Կարևոր


Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում

Հասարակություն

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ֆինանսաբանկային ուղղությունը նշանակալի քայլ է կատարում դեպի միջազգային շուկա. խմբի կազմում գործող Ֆասթ բրենդը պաշտոնապես ստացել է Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի EMI լիցենզիան։ Սա Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտում առաջին նախադեպն է, որն ընկերությանը հնարավորություն է տալիս ֆինանսական և վճարային ծառայություններ մատուցել Եվրամիության բոլոր երկրներում։

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի նախագահ և Ֆասթ Բանկի խորհրդի նախագահ Վահե Բադալյանն ասել է․ «Սա մեր առաջին քայլն է` դեպի Եվրամիության շուկայում բանկային լիցենզիա ստանալու գործընթացը։ Ստանալով Մալթայի ֆինանսական ծառայությունների մարմնի կողմից տրամադրված EMI լիցենզիան՝ մենք հնարավորություն ենք ունենում Ֆասթ բրենդի ներքո ընդլայնելու մեր գործունեությունը Եվրամիության 27 երկրներում, որն ունի շուրջ 450 մլն բնակչություն։ Այն տնտեսապես զարգացած միջավայր է, որտեղ բնակչության գերակշիռ մասն օգտվում է ինտերնետից և օնլայն բանկային ծառայություններից։ Սա մեզ հնարավորություն է տալիս զարգացնելու թվային բանկինգը գրեթե անսահմանափակ մասշտաբով։ Այս ձեռքբերումը «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի ներքո գործող Ֆասթ ֆինանսաբանկային ուղղության համար առանձնահատուկ կարևորություն ունի»։ 

Եվրամիության տարածքում ֆինանսական կազմակերպություն ունենալու նպատակը խմբի օրակարգում է եղել տարիներ շարունակ։ Դեռ մի քանի տարի առաջ սկսված բարդ գործընթացը հաջողությամբ պսակվեց այս տարվա ամռանը: «Fast Shift Limited» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշել է․ «Ստացված EMI լիցենզիան լայն հնարավորություններ է բացում Fintech ոլորտում՝ ներառելով բանկային հաշիվների տրամադրում (ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց), քարտերի թողարկում, ինչպես նաև սթեյբլքոինների և այլ նորարարական վճարային ծառայությունների մատուցում։ Այս պահին ընկերությունն անցել է գործնական փուլի. կատարվում են մեծ ներդրումներ, ձևավորվում է անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածքը և ներգրավվում են բարձրակարգ մարդկային ռեսուրսներ։ Զուգահեռաբար ակտիվ բանակցություններ են ընթանում համաշխարհային SWIFT համակարգին, եվրոպական SEPA Instant-ին, ինչպես նաև միջազգային քարտային սխեմաներին, այդ թվում՝ Visa-ին, անմիջականորեն միանալու համար»։ 

Այս նախագիծը ոչ միայն ամրապնդում է Ֆասթ բրենդի դիրքերը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա, այլև դառնում է ռազմավարական կամուրջ Հայաստանի և Եվրոպական տնտեսական տարածաշրջանի միջև՝ հայկական բիզնեսի համար բացելով ուղիղ հասանելիություն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկին։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Իշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. տեսանյութ Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. տեսանյութ Իդրամը՝ «Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովի գլխավոր գործընկեր Ակցիզային հարկը, ընտրությունից անմիջապես հետո բարձրացրեց. սպասելի՞ էր. հարցումՄեր ԱՀԾ-ն դեռ շատ բան ունի սովորելու. Աննա ՂուկասյանՄեր դպրոցներում տարրական դասարանի աշակերտներն անբավարար գիտելիքներ ունեն հայոց լեզվից և մաթեմատիկայից. Ատոմ ՄխիթարյանԻնչպես ընտրվեց Նիկոլ Փաշինյանը և ինչ կարող ենք մենք անել. Էդմոն ՄարուքյանԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. Շարմազանով Թուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Թվերը լավագույնս պատմում են Քաջարանի հանքավայրի հզորության, պաշարների և նշանակության մասինՄենք չպետք է մեզ մեր պատմությունից, ազգային երազանքներից ու նպատակներից զրկենք. Ցոլակ ԱկոպյանՀարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը Ֆասթ բրենդը ֆինանսական ծառայություններ կմատուցի Եվրամիության երկրներում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու «ՀայաՔվեի» մեծ թիմը շարունակում է համառ ու հետևողական պայքարը` հանուն մեր բանտարկված համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՀ-ում իրականացվում է արտաքին կառավարում․ Աբրահամյան Իրանը պատասխան կտա ԱՄՆ-ի ագրեuիային. Իրանի ԶՈւ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Հզոր սառնարանային տնտեսություն պետք է ունենա հայ գյուղմթերք արտադրողը, որը Հայաստանում չկա. Հրայր ԿամենդատյանՔաղբանտարկյալները Հայաստանում (1995–2026). երեք տասնամյակի քաղաքական հետապնդումների պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱնգամ այսքան ընտրախախտումներից հետո ՔՊ-ին չհաջողվեց ստանալ ժողովրդի մեծամասնության քվեն․ Նարեկ ԿարապետյանՓարաջանովյան ներկայացում՝ ֆրանսիացիների կողմից․ Կապան ֆեստի անակնկալներից մեկըԻնչպես է ոչխարների օգտագործումը արևային էլեկտրակայանների համար բարելավում է էներգաարդյունավետությունըJasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը Մեր ուժը պարգևավճար չի ստանալու․ Նարեկ ԿարապետյանԵԱԶԲ–ն 120 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինԲոլոր ընդդիմադիրներով դիմելու ենք ՌԴ-ին, որ սահմանափակումները մեղմեն. Սամվել ԿարապետյանԿոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը Առյուծներին տանելու են Ազգային ժողով, չհասկացանք՝ չուչելներին ինչ են անելու. Սամվել Կարապետյան Փողոցային պայքար անպայման լինելու է՝ 1 անգամ և վերջնական. Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանն անձամբ վերցնելու է մանդատը. Սամվել Կարապետյան Ծառուկյանը գլխավոր ներդրողներից մեկն էր. իրենք կանգնեցնում են արտաքին և ներքին ներդրողներին. Սամվել Կարապետյան Աբսուրդ է, երբ հայ մարդը կասկածի տակ է դնում մաշտոցյան գրերի իսկությունը. Լիլիթ ԱրզումանյանՌուսաստանն այլեւս չի ընդունում հայկական որոշ ապրանքներ. ի՞նչ է լինելու. հարցում Աբովյանում Մի´ սպասեք, որ գան ձեզ` տներից տանեն. Արսեն ՎարդանյանԷդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Ձեզ համար էլ է՞ պարզ, որ Փաշինյանի խոստացված խաղաղությունը չի լինելու. հարցում Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային զինելnւ գիծը կավարտվի Արևմուտքի պարտnւթյամբ. Լավրով Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով ՌԴ-ն հույս ունի, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի ջանքերը հաջող կլինեն. Պեսկով Մեր իշխանությունների քաղաքական որոշումներում հստակ երևում է թուրք-ադրբեջանական շահերի գիծը. Արեգ ՍավգուլյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 5-7-ով Մանդատ վերցնելը չի նշանակում, որ փողոցային պայքարից հրաժարվում ենք. Իշխան Սաղաթելյան