Լրահոս
Կարևոր


«Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինձ համար սա բնավ անակնկալ չէր։ Ընդհակառակը՝ նույնիսկ ավելի վաղ էի սպասում, որ սրանք կգնան նման ստոր, ապաքաղաքական, հակաքաղաքագիտական պահվածքի ու քայլերի։ Նա երեսուն և ավելի օր գեներացնում էր ատելություն, սպառնալիք։ «Պատերով տալ», «ասֆալտին փռել», «գետին լիզել» և նման բառապաշարը խոսում էր այն մասին, որ տրամադրված էր բավականին լուրջ և հաջողություն ունենալու դեպքում գնալու էր իր ասածի իրագործմանը։ Նա անոնսել էր, թե ինչեր է անելու։ Ասում էր, չէ՞, «եռագլուխ կուսակցությունը պետք է գլխատել», բոլորը պետք է ունեզրկվեն, կուլակաթափ արվեն, բոլորը պետք է դառնան բոմժ, Գագիկ Ծառուկյանի տունը պետք է սարքեմ ծերանոց և այլն։ Այս մարդն ատում է հարուստ, կայացած մարդկանց։ Այս մարդը գենետիկ ատելություն ունի հարուստ, կայացած, արժեք ստեղծած մարդկանց հանդեպ՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից, հասարակական դիրքից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ քննարկում ենք վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների կանխատեսելիությունը։ Ընդգծում է՝ այս մարդն ունի հակակրանք, տրավմատիկ ատելություն հասարակության ունևոր հատվածի նկատմամբ։

«Տեսանք այն խայտառակ տեսանյութը, թե ինչպես էին բերման ենթարկում Գագիկ Ծառուկյանին։ Բնավ կասկած չունեմ, որ մարդկանց հատուկ ցույց էին տալիս, թե ինչպես են ուժեղ Ծառուկյանին մի քանի տասնյակ հասուն տղամարդիկ փորձում գետնին գցել։ Դուռը կոտրել են, մտել տուն։ Այդ մարդն իր տանից ո՞ւր պետք է գնար։ Սա փոքրիկ բռնապետիկի ցանկություններին հագուրդ տալու հերթական դրսևորումն էր։ Մտել են մարդու օջախ, դա հայ մարդու համար սրբություն է։ Մարդուն իր տան մեջ ստորացնում են, գետնին գցում։ Այնքան ապաշնորհ են, որ նույնիսկ ձեռնաշղթաները չէին կարողացել նորմալ ամրացնել։ Մի բան էլ կախվել էին այդ մարդու ձեռքերից, լավ, ո՞ւր պետք է գնար այդ մարդը։ Կրկնում եմ՝ սա իր կրքերին հագուրդ տալու հերթական տեսարանն էր՝ ներոնյան ժպիտով։ Վստահ եմ՝ իր «բարձունքից» նայում էր, իր բառերով ասած, «հոգին փառավորվում էր»»,-նկատում է մեր զրուցակիցը։

Աշխարհում ընդունված է, որ ընտրություններից հետո հաղթող ուժը համերաշխություն է ստեղծում իր հասարակության ներսում, փորձում է գնալ հաշտեցման ճանապարհով, մեզ մոտ հակառակն է արվում։ «Այն, որ նա ապալեգիտիմ է, այլևս քննարկման ենթակա չէ։

Իրավական առումով ապալեգիտիմությունը վերածում է քաղաքական ապալեգիտիմության, երբ փորձում է շերտավորման հերթական դոզան ավելացնել, փորձում է հակակրանքի չափաբաժինը նորից շատացնել, երբ մարդկանց նորից դասակարգում է տարբեր խմբերի՝ պատերազմի կուսակցությունների, «եռագլուխների», «նախկինների» և այլոց։

Նա կարողանում է բոլորին բնորոշել ինչ-որ էպիտետներով։ Այս մարդը չի հանգստանում, հակառակը՝ ասում էր, որ լինելու են վենդետաներ, «վերջ թավիշին» և այլն։ Այս սպառնալիքներն իր իրական դեմքն է։ Երբ նա ժպտում էր 2018 թվականին, իր ամբոխավարությունն էլ կոչում էր սիրո, հանդուրժողականության, ոչ բռնի, այդ ամենը ծխածածկույթ էր, շղարշ։ Նման բան գոյություն չուներ։ Իր իրական դեմքը սա էր։ Գագիկ Ծառուկյանին է կալանավորում, Սամվել Կարապետյանին է մեկ տարուց ավելի կալանքի տակ պահում, Արմեն Աշոտյանին նորից կալանավորեց անհասկանալի մի մեղադրանքով։ Այս ընթացքում կալանավորեցին Ավետիք Չալաբյանին ինչ-որ ծիծաղելի մեղադրանքի շրջանակներում։ Այս ամենը վերլուծելով՝ հասկանում ես, որ այս մարդը չի կարող խաղաղվել, այս մարդու հոգին չի կարող հանգստանալ, չի կարող համակեցության, խաղաղության, ներդաշնակության մեջ ապրել։ Նրան պետք են ինտրիգներ։ Նա ամեն ինչի մեջ փորձում է շոու սարքել ու լինել դրա գլխավոր խաղացողը, փորձում է «կինոյի տղա», ուժեղ տղա խաղալ։ Իր չկայացած կյանքի մուռը բոլորիցս հանում է։ Նա մարդ-քաոսն է, մարդանարխիան, մարդ-բեսպրեդելը։ Նա ցանկացած իրավիճակում իր փիլիսոփայական մեկնաբանությունն ունի։ Արտաքին աշխարհում բոլորը փակում են իրենց աչքերն այս ամենաթողության վրա, ոչ ոք չի դատապարտում տեղի ունեցողը, մինչդեռ մարդիկ բառացիորեն քաղաքական տեռորով են զբաղված։ Այն, ինչ 1918-20 թվականներին անում էին բոլշևիկները, հարյուր տարի հետո նույնն է տեղի ունենում։ Այն ժամանակ ինֆորմացիան չէր տարածվում, և միջազգային հանրությունը, իբր թե, չէր կարողանում պատշաճ գնահատական տալ։ Հիմա տեխնոլոգիայի և տեխնիկայի դարում չեն տեսնո՞ւմ, թե ինչ է կատարվում։ Իհարկե, տեսնում են, բայց քանի որ կա գլոբալ աշխարհաքաղաքական շահ, նրանք լռում են։ Եկատերինբուրգ գնալու օրը Ծառուկյանի հետ կապված այս շոուն կազմակերպեց։ Նա բացահայտ պրոռուսական դիրքորոշում ունի, դրան գումարած՝ «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունները գործընկերներ են։ Ստացվում է, որ գնաց Ռուսաստան և ցույց տվեց՝ տեսեք, ձեր գործընկեր կուսակցության լիդերին ինչ կարող եմ անել։ Նա ռուսներին ուղերձ է հղում՝ տղերք ջան, հարց ունե՞ք, ինձ հետ լուծեք։ Նա այնպես է անում, որ իրենից բացի որևէ մեկի հետ կոնտակտի չգնան։ Նա քաղաքական համակարգն է քանդում, քաղաքական դաշտն է ամբողջովին ամլացնում, որպեսզի կարողանա միանձնյա, միահեծան և՛ որոշումներ կայացնի, և՛ իրեն քննադատող չլինի։ Մեկին «պատով խփի», մեկը փախչի երկրից, մյուսն ընդհատակ անցնի, մյուսն ինֆարկտ ստանա, մահանա և այլն»,-ընդգծում է քաղաքագետը։

Ռեպրեսիաները չեն նվազելու, ուժգնանալու են։ Նման կարծիք ևս շրջանառվում է։ «Հետևում եմ մարդկանց տրամադրություններին՝ տարբեր անհատների, ապաքաղաքական մարդկանց։ Տեսնում եմ, որ բացարձակ ապաքաղաքական մարդիկ դատապարտում են տեղի ունեցողը, զզվելի է մարդկանց համար նման բաներ տեսնելը։ Սա ապատիկ տրամադրությունների հերթական ալիքն է բարձրացնելու, կասկած չունենաք, սա հակառակ էֆեկտ է ունենալու։ Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ։ Մարդիկ հասկանում են՝ լավ, ենթադրենք, Գագիկ Ծառուկյանը սխալ բան է արել, կամ էլ մենք չենք համակրում նրան, բայց դու այս ի՞նչ ես անում։ Բացի նրանից, որ սա հակաքաղաքական ու հակաքաղաքագիտական է, սա նաև հակամարդկային է, ոչ մի բարոյական նորմի մեջ սա չի տեղավորվում։ Մեր տեսած երեկվա կադրերը թշնամու նկատմամբ ունեցած պահվածք էր։ Հուսանք, որ այս իրավիճակում հասարակության արձագանքը կլինի պատշաճ, տեղին ու ժամանակին»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան Անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին. Գագիկ Ծառուկյան Իսպանիան գործարկել է առաջին լողացող ծովային արևային էլեկտրակայանը Շարունակում ենք աննկուն և համառ պայքարը` հանուն «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակմանՈչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ» «Նա ավելացնելու է ռեպրեսիաները, բայց դրանք ունենալու են հակառակ՝ հանրային դժգոհությունների բարձրացման էֆեկտ». «Փաստ» Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ» Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ» Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ» Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ» Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. Փրկարար ծառայությունԶելենսկին հաստատել է Բաշկորտոստանի վրա հարվածըԱրման Ծառուկյանը վերադառնում է գորգ. Թբիլիսիում կկայանա RAF Georgia ըմբշամարտի լիգայի մրցաշարըDomus-ն ու EGGER-ը ներկայացնում են հատակի ծածկույթների նոր սերունդըԹուրքիան կիսում է Ուկրաինայի հարցում Թրամփի դիրքորոշումը. Էրդողան Ֆրանսիայում համարձակ կողոպուտ. Lalique թանգարանից գողացել են 5 միլիոն դոլարի գլուխգործոցներ Թուրքի պահանջով Վեհափառի վրա հարձակվողները բռնվել են․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ hրադադարն ինձ համար ավարտված է. Թրամփ Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշանակվել է Լոնդոնի «Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ«Կյանքը միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց այն ինձ սովորեցրել է գնահատել ամեն մի օրը»․ Անդրեն նշում է ծննդյան տարեդարձըԵրևանում «Hongqi»-ն վրաերթի է ենթարկել ավտոբուսից իջած անչափահաս հետիոտնի