Լրահոս
Կարևոր


Երեք ամիս անց սպառնալիքները ոչ միայն չեն դադարել, այլ՝ ավելի են ահագնացել

Քաղաքականություն

Ամիսներ առաջ գրել էինք .

2018 թվականի հեղափոխությունից հետո գործարար շրջանակների մի մասը սպասում էր, որ բիզնես միջավայրում կձևավորվեն հավասար մրցակցային պայմաններ և կվերանան նախկինում քննադատվող արտոնյալ համակարգերը։ Սակայն որոշ գործարարներ պնդում են, որ իրենց համար իրականությունը եղել է հակառակը։

Նրանց ներկայացմամբ՝ նախկին օլիգարխիկ համակարգի փոխարեն սկսեց ձևավորվել նոր ազդեցության կենտրոն, որի առանցքային ներկայացուցիչներից մեկը դարձավ գործարար Նարեկ Նալբանդյանը։ Հրապարակված տարբեր գնահատականների համաձայն՝ վերջինս կարճ ժամանակում դարձավ մի շարք խոշոր ակտիվների սեփականատեր՝ այդ թվում Եղվարդի կերերի գործարանի, ինչպես նաև կառավարության կողմից սեփականաշնորհված «Գոլդեն Պալաս» հյուրանոցի, որը, քննադատների պնդմամբ, ձեռք է բերվել առանձնահատուկ պայմաններով։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ հետագայում նա սկսել է ազդեցություն գործադրել նաև առևտրային խոշոր ցանցերի նկատմամբ։

Այս համատեքստում հիշատակվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամը։ Որոշ գործարարների պնդմամբ՝ հիմնադրամի կազմակերպած բարձրարժեք բարեգործական ընթրիքներին մասնակցելուց հրաժարվելուց հետո իրենք հայտնվել են այսպես կոչված «սև ցուցակում», ինչից հետո իրենց նկատմամբ սկսվել են տարբեր ճնշումներ։ Այս պնդումները պաշտոնապես չեն հաստատվել։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ առաջին թիրախներից են եղել «Օազիս» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերը։ Գործարարների ներկայացմամբ՝ սկզբում սկսվել են հարկային և վարչական լայնածավալ ստուգումներ, այնուհետև՝ այլ պետական մարմինների վերահսկողական գործողություններ։

«Ծիրան» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արամ Հարությունյանը ավելի վաղ մեր հետ զրույցում չէր հերքել, որ իր և իր ընտանիքի հասցեին սպառնալիքներ են հնչել։ Նրա խոսքով՝ սպառնալիքներ են ստացել նաև իր մայրը՝ Ալվարդ Թունյանը, իսկ այդ կապակցությամբ համապատասխան հաղորդում է ներկայացվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ոստիկանություն։

Արամ Հարությունյանը նշել էր, որ մոր նկատմամբ հնչող սպառնալիքները դիտարկում է որպես ճնշում ամբողջ ընտանիքի նկատմամբ։ Նրա խոսքով՝ դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ պատասխանել են, որ մինչև ոստիկանության կողմից քննության ավարտը չեն կարող միջամտել գործընթացին։ Միաժամանակ գործարարը դժգոհել էր, որ, իր գնահատմամբ, ոստիկանությունը գործին պատշաճ ընթացք չի տալիս։

Երեք ամիս անց իրավիճակը, ըստ ընտանիքի, ոչ միայն չի բարելավվել, այլ ավելի է սրվել։

Մեզ հասած նոր տեղեկությունների համաձայն՝ Ալվարդ Թունյանի նկատմամբ հնչող սպառնալիքները ոչ միայն չեն դադարել, այլև զգալիորեն ահագնացել են։ Ընտանիքի պնդմամբ՝ եթե նախկինում սպառնալիքները եղել են պարբերական, ապա վերջին երեք ամիսների ընթացքում դրանք դարձել են ավելի հաճախակի և ավելի կոշտ բովանդակությամբ։

Ընտանիքի ներկայացուցիչները նշում են, որ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացնում ոչ միայն Ալվարդ Թունյանի, այլև ամբողջ ընտանիքի անվտանգության առումով։ Նրանք պնդում են, որ մինչ օրս չեն տեսնում իրավապահ մարմինների արդյունավետ արձագանքը և ակնկալում են, որ գործի քննությունը կստանա անհրաժեշտ ընթացք, իսկ սպառնալիքների հեղինակները կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Միևնույն ժամանակ, հրապարակված տեղեկությունների համաձայն, մարզերում գործող մի շարք խոշոր առևտրային օբյեկտների սեփականատերեր ևս դժգոհում են իրենց նկատմամբ իրականացվող ճնշումներից՝ պնդելով, որ բիզնես միջավայրում շարունակում է պահպանվել անհավասար մրցակցությունը և ազդեցության լծակների կիրառումը։

Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան