Լրահոս
Կարևոր


Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

Հասարակություն

Ucom-ի աջակցությամբ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից իրականացվող «Կիբեռանվտանգության կրթական ծրագիր դպրոցականների համար» նախաձեռնության առաջին խմբի մասնակիցներին հանձնվեցին ավարտական վկայականները։  

Նախաձեռնությունը, որը նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար, նպատակ ունի զարգացնել կիբեռանվտանգության վերաբերյալ հիմնարար գիտելիքները, բարձրացնել թվային գրագիտությունը, ինչպես նաև խրախուսել թվային միջավայրում անվտանգ և պատասխանատու վարքագիծը։

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի փորձառու մասնագետների օգնությամբ դպրոցականները ծանոթացել են կիբեռանվտանգության հիմնական սկզբունքներին, ժամանակակից թվային սպառնալիքներին և դրանցից պաշտպանվելու եղանակներին։ Նրանք ձեռք են բերել նաև գործնական հմտություններ, որոնք կօգնեն ավելի վստահ կողմնորոշվել առօրյա թվային միջավայրում՝ անձնական տվյալների պաշտպանությունից մինչև անվտանգ առցանց հաղորդակցություն։ 

«Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին տեսական և գործնական կարողություններ են տալիս՝ անվտանգ թվային ապագայի համար։  Այսօր երեխաներն ու պատանիները շատ վաղ տարիքից են դառնում թվային աշխարհի ակտիվ մասնակիցներ։ Մեր խնդիրն է օգնել նրանց այդ միջավայրում լինել ոչ միայն ակտիվ, այլև պաշտպանված, գիտակից և պատասխանատու», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում արդեն համոզվել ենք, որ կիբեռանվտանգությունը պետք է հասանելի և հասկանալի լինի յուրաքանչյուր երիտասարդի, ոչ միայն նրանց, ովքեր ապագայում կընտրեն այս ոլորտը որպես մասնագիտություն։ Երբ անվտանգ թվային վարքագիծը ձևավորվում է դեռ դպրոցական տարիքից, երիտասարդներն ավելի վստահ և պատասխանատու են օգտվում տեխնոլոգիաներից։ Հենց այս մտածողության ձևավորումն է նման նախաձեռնությունների ամենակարևոր արդյունքը», – նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Մարի Բարսեղյանը։

Ավարտական միջոցառման ընթացքում ներկայացվել են ծրագրի առաջին խմբի արդյունքները, մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով և փորձառությամբ, որից հետո տեղի է ունեցել վկայականների հանձնման արարողությունը։

Նախաձեռնությունը շարունակվում է, և ևս երկու ուսումնական խմբերի դասընթացների ավարտից հետո Ucom-ի աջակցությամբ կկազմակերպվի Mini-CTF (Capture The Flag) կիբեռանվտանգության թեմայով մրցույթ, որը կմիավորի ծրագրի բոլոր մոտ 70 մասնակիցներին՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները գործնական միջավայրում կիրառելու նպատակով

Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը