Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել Թուրքիայում
ՖոտոՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել Մուղլայի անտառային տարածքների տարածաշրջանային վարչության և քաղաքապետարանի հրշեջ ծառայության ուժերը: Հայտնում է Ermenihaber.am-ը։
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 5 ուղղաթիռ, 3 ինքնաթիռ, 15 ջրցան մեքենա, 7 ջրատար, 3 բուլդոզեր և 130 հրշեջ-փրկարար։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարածքից տարհանվել է շուրջ 10 տուն։ Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով վնասվել է 4 տուն։
Հրդեհի մարման աշխատանքներն այս պահի դրությամբ շարունակվում են։ Թուրքական մամուլում հրդեհի վերաբերյալ նյութերը հրապարակվում են հիմնականում հետևյալ վերնագրով․ «Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են»։
Հետևեք մեզ՝ այստեղ