Wildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետո
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Wildberries-ը սկսել է առաջին վճարումները վաճառողներին իր պահեստների վրա հարձակումից հետո, այսօր նրանցից ավելի քան 88 հազարը կստանան փոխհատուցումները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Wildberries-ի հիմնադիր, RWB-ի ղեկավար Տատյանա Կիմը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հարձակման առաջին իսկ օրերից ես ասում էի, որ, չնայած ֆորսմաժորային հանգամանքներին, մենք աշխատանքներ ենք տանում մեր գործընկերների համար ֆինանսական աջակցություն կազմակերպելու ուղղությամբ։ Վաճառողներին առաջին փոխհատուցումները մենք սկսում ենք արդեն այսօր», - ասել է նա՝ նշելով, որ առաջին հերթին կարևոր է փոխհատուցումները սկսել ամենափոքր և ամենաքիչ պաշտպանված ձեռնարկատերերի համար։
«Այսօր ավելի քան 88 հազար վաճառող կստանա առաջին փոխհատուցումները։ Մեկ օրվա ընթացքում դրանք կհայտնվեն վաճառողի հաշվեկշռում։ Փոխհատուցման մեխանիզմի մանրամասն բանաձևը կհրապարակվի վաճառողների պորտալում։ Մենք վաճառքի սիմուլյատոր ենք մշակում նաև միջին և խոշոր բիզնեսի համար։ Անալոգային մեխանիզմ մենք ծրագրում ենք իրականացնել նաև ապագայում՝ այլ օբյեկտների մասով», - ասել է Կիմը։
Հետևեք մեզ՝ այստեղ