Լրահոս
Կարևոր


Հանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնք բխում են «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի պահանջներից և նպատակ ունեն բարելավել Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի  արդյունավետ ներդրումը։ 

Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։ Առաջարկվում է հաստատել նախադպրոցական հետևյալ կրթական ծրագրերը՝ ավագ խմբի  (5-6 տարեկանների) հիմնական ծրագիրը, միջին խմբի նախադպրոցական կրթական (4-5 տարեկանների) հիմնական ծրագիրը,  կրտսեր երկրորդ խմբի (3-4 տարեկանների) հիմնական ծրագիրը, կրտսեր առաջին  խմբի (2-3 տարեկանների) հիմնական ծրագիրը, վաղ մանկության տարիքի երկրորդ խմբի (1-2 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը, վաղ մանկության տարիքի առաջին խմբի (0-1 տարեկան սաների խնամքի և զարգացման) ծրագիրը։

Հանրային քննարկման ներկայացված հաջորդ նախագծով առաջարկվում է հաստատել նախադպրոցական տարատարիք խմբերի ծրագրերը և  կրթական ծառայությունները, որը վերաբերում է փոքրաքանակ երեխաներով բնակավայրերին, որտեղ հաճախ ձևավորվում են նման խմբեր։ Առաջարկվող նախագծով իրավական հիմք է ստեղծվում տարատարիք խմբերի և նախադպրոցական ծառայությունների (այդ թվում՝ դպրոցահեն նախակրթարանների) գործունեության համար։

Նախադպրոցական տարատարիք խմբերի տարբեր տևողությամբ կրթական ծառայությունների համար առաջարկվում է սահմանել հետևյալ կրթական ծրագրերը՝ 3.5-ժամյա ծառայության կրթական ծրագիր (3-6, 4-6 և 5-6 տարեկանների համար),  5-ժամյա կրթական ծրագիր (3-6, 4-6, 5-6 տարեկանների համար), 9-ժամյա կրթական ծրագիր (3-6 և 4-6 տարեկանների համար)։

Ծառայությունների ծրագրերը բեռնաթափված են քնի և երեքանգամյա սննդի ժամերից։ Դրանք կենտրոնացած են ինտենսիվ զարգացնող և կրթական խաղերի վրա։ Հստակեցված են հիգիենիկ և ֆիզիոլոգիական նորմերը՝ հարմարեցված կարճ ժամանակահատվածին։

Իրավական ակտերի ընդունման նպատակը նախադպրոցական կրթության ոլորտում բովանդակային միասնական քաղաքականության իրականացումն է, որը հնարավորություն կտա գնահատել նախադպրոցական հաստատությունների գործունեության համապատասխանությունը սահմանված պետական չափորոշիչներին՝ անկախ իրականացվող ծրագրերի տևողությունից, տեսակից և կազմակերպման ձևաչափից:

Հանրային քննարկման ներկայացված նախագծերը լրամշակվել են նախադպրոցական կրթության պետական չափորոշչի ներդրման ընթացքում իրականացված մշտադիտարկումների, փորձագիտական վերլուծության, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված գործնական դիտարկումների ու առաջարկների հիման վրա։

Իրավական ակտերի նախագծերի e-draft.am միասնական հարթակում շահառու կառույցները, մասնագետներն ու փորձագետները կարող են կրթական ծրագրերի վերաբերյալ իրենց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները ներկայացնել մինչև 2026 թ. օգոստոսի 13-ը ներառյալ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Փաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան