Լրահոս
Կարևոր


Եկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն Հովասափյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում»։
 
Ըստ էության, այս հայտարարությունը շատ ավելի լայն նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Խոսքը պարզապես հերթական սուր արտահայտության մասին չէ։ Այն ավելի շատ հուշում է, որ իշխանությունը վերադառնում է իր նախկին քաղաքական գործելաոճին՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն թեմաներն ու գործիքակազմը, որոնք նախկինում բազմիցս օգտագործվել են հասարակական օրակարգը ձևավորելու և ներքաղաքական բևեռացումն ուժեղացնելու համար։
 
Այս պահին իրավիճակը նաև արտաքին տեսանկյունից է առանձնահատուկ։ Եթե նախկինում իշխանության որոշ քայլեր զսպվում էին արտաքին գործոններով կամ աշխարհաքաղաքական հաշվեկշռով, ապա այսօր նման սահմանափակումներ գործնականում չեն երևում։ Դա իշխանությանը տալիս է ավելի ազատ գործելու հնարավորություն, և հենց այդ պատճառով առաջիկա զարգացումները մեծապես կախված են լինելու ոչ այնքան իշխանության հաջորդ քայլերից, որքան այն բանից, թե ինչ արձագանք կստանա այդ քաղաքականությունը։
 
Հիմա առանցքային հարցն արդեն այլ է. ի՞նչ մարտավարություն են ընտրելու Հայ Առաքելական Եկեղեցին և ընդդիմությունը։ Արդյո՞ք սահմանափակվելու են առանձին հայտարարություններով, թե՞ փորձելու են ձևավորել քաղաքական և հասարակական այնպիսի վարքագիծ, որը կհամապատասխանի ստեղծված իրավիճակին։
Այս համատեքստում ուշագրավ է նաև մեկ այլ հարց, որի պատասխանը, հավանաբար, շուտով կստանանք։ Եթե մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատվեն, և Ազգային ժողովի հերթական գումարման առաջին նիստին Ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն մասնակցի կարգալույծ քահանա կամ իշխանությանը բացահայտ աջակցող որևէ հոգևորական, ապա ինչպիսի՞ կեցվածք կորդեգրեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Կմասնակցե՞ն այդ արարողությանը՝ ընդունելով ստեղծված փաստը, թե՞ կընտրեն այլ քաղաքական վարքագիծ։ Այդ պահը կարող է դառնալ ոչ միայն խորհրդարանական արարողակարգի, այլև քաղաքական դիրքորոշումների կարևոր փորձաքար։
 
Հ․Գ․ Պատմության մեջ նման մեթոդները նորություն չեն։ Տարբեր ժամանակներում տարբեր բնույթի վարչակարգեր փորձել են սահմանափակել կամ իրենց ազդեցությանը ենթարկել հոգևոր հաստատությունները։ Անգլիայի Հենրի VIII-ը, հակասության մեջ մտնելով Հռոմի պապի հետ, փորձեց եկեղեցու ղեկավարման իրավունքը կենտրոնացնել թագի ձեռքում։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում պետությունը փորձեց վերակազմավորել եկեղեցին այնպես, որ այն հաշվետու լինի հեղափոխական իշխանությանը։ 19-րդ դարում Գերմանիայում Բիսմարկի նախաձեռնած Kulturkampf-ը նույնպես նպատակ ուներ սահմանափակել կաթոլիկ եկեղեցու ինքնուրույն ազդեցությունը պետական կյանքում։ Իսկ բոլշևիկները եկեղեցին դիտարկում էին որպես մրցակից հեղինակություն և երկար տարիներ հետևողականորեն պայքարում էին նրա դեմ։

Հարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերիՎաղը Փաշինյանը կարող է է՛լ վարչապետ չլինել՝ Ադրբեջանը ռոզիսկ տա. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Արցախում խոշոր հրդեհներ ենՃապոնիայում տեղի է ունեցել 5.4 մագնիտուդով երկրաշարժ20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՍտեփանավանի և հարակից համայնքների դաշտերում նոր կոմբայնից բացի կաշխատի ևս մեկ կոմբայն. Ուժեղ ՀայաստանՍիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի այցը Նոյեմբերյանի շրջան տեղափոխվում է մյուս շաբաթ․ Անդրանիկ ԳևորգյանԲելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը. Աննա ԿոստանյանԱնզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր ԿամենդատյանՀայտնվել ենք անվերջ զիջումների մղձավանջում․ Ավետիք ՉալաբյանԵթե Փաշինյանը հաստատի, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա կլինի իր քաղաքական վախճանը. Աննա ԿոստանյանԵս կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա ՍողոմոնյանԵրիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանկարներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարները