Լրահոս
Կարևոր

Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած շաբաթը դեռ միայն կիսվել է, բայց հիմնական քաղաքական իրադարձություններից մեկը կարելի է համարել Երևանից Մոսկվա՝ «հայկական կողմի նախաձեռնությամբ» կատարված հեռախոսազանգը: Վերջին շաբաթներին փաշինյանական, իշխանական քարոզչությունը կենտրոնացած է հետևյալ թեզերի վրա. ամեն ինչ ուղղակի հրաշալի է, հայկական գյուղմթերքը հեղեղել է Եվրոպայի շուկաներն ու խանութները... Ռուսաստանը փակե՞լ է իր շուկան մեր դեմ, հոգ չէ, Եվրոպան ու արաբական աշխարհը խնդրում են, ծաղիկներն արտահանվում են, ծիրանից անգամ Մարթա Կոսն է ջեմ պատրաստում, իսպանացիները «գժվում» են հայկական ծիրանի անմահական համից... Այս ամենը՝ համեմված ամենակատաղի, եթե չասվի՝ վայրագ ռուսաստանատյացությամբ:

Եվ մեկ էլ, հո՛պ, կառավարության պաշտոնական կայքում հայտնվում է այսպիսի ձևակերպում՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ.

«Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ»:

Այս պաշտոնական հաղորդագրությունը «հրաշագեղ» է բոլոր առումներով: Նախ՝ Փաշինյանը լուրջ-լուրջ Պուտինին բացատրել է (իբր), թե ինչն է ինչին հակասում, երկրորդ՝ Փաշինյանը անձամբ խնդրել է Պուտինին, որ հայկական ապրանքների խնդիրները կարգավորելու համար, այսպես ասենք, «մի ճար անի»: Լավ, եթե ամեն ինչ այդպես հրաշալի ու վարդագույն է եվրոպական (թեկուզ՝ արաբական) ուղղությամբ հայկական գյուղմթերքը արտահանելու, այլընտրանքային շուկաներ գտնելու առումով, ինչպես «կտում» է փաշինյանական քարոզչությունը, էլ ինչո՞ւ է Փաշինյանը համառորեն զանգում Կրեմլ, դեռ մի բան էլ խնդրում, աղաչում-պաղատում իրեն ոչ մի կերպ չշնորհավորած Պուտինին, որ վերջինս ինչ-որ կերպ խնդիրներ կարգավորի:

Բա եթե «բրյուսել յան կաղամբն» այդքան լավն է, ինչո՞ւ եք ձեռքներդ ծովաբողկին մեկնում: Ամեն ինչ առավել քան ակնհայտ է. ռուսական արգելքները լրջորեն հարվածել են Հայաստանի տնտեսությանը, ավելին՝ հորիզոնում նշմարվում է սոցիալական դժգոհությունների ուրվականը...

Ամենից դառը, նույնիսկ բանականության տեսակետից վիրավորականն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը, հանուն իր իշխանության պահպանման, «եվրոշրջադարձ» էր անում ու «գազ տալիս», շատերն էին զգուշացնում նման մոտեցումների վտանգավոր հետևանքների մասին: Զրո հետևություն: Ավելի ճիշտ՝ այնպես չէ, որ իրենք այդ մասին չգիտեին, կարծում ենք՝ լավ էլ գիտեին, ուղղակի այդպես էր պետք, և Փաշինյանն ու քպականները հանրությանը համոզում էին, թե ժամանակավոր բան է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը, ընտրություններից հետո ամեն ինչ տեղը կընկնի:

Ինչպես տեսանք, ոչինչ էլ «տեղը չի ընկնում»: Ռուսաստանն այդպես էլ որևէ կերպ չշնորհավորեց Փաշինյանին՝ ինքնավերարտադրության առթիվ: Հակառակը՝ էլ ավելի խստացրեց մոտեցումները: Հա, այստեղ մի «շեղում». երբ Փաշինյանը հարցնում է՝ «չի ուզել, չի շնորհավորել, բայց այդտեղ հարց կա, թե ինքն ում հետ էր խոսում», երևի մոռանում է, որ ինքը դեռ նախկին վարչապետ է, իսկ նոր ընտրությունների արդյունքում այդ պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 3-ից (երևի):

Ինչ վերաբերում է շուկաներին, ապա օրերս այդ առնչությամբ միանգամայն հողեղեն դիտարկում արեց ԲՀԿ նախագահ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը՝ նկատելով, որ ադրբեջանցիները (ու ոչ միայն) ինտենսիվորեն զբաղեցնում են Ռուսաստանի շուկայում առաջացած բացը: Այսինքն, ուրիշները գրավում են այն խորշերը, որոնցից հայկական գյուղմթերքը ինտենսիվորեն դուրս է գալիս:

Ընդհանրապես, տնտեսագետներն էլ նշում են, որ տարիներով ձևավորած շուկաները կորցնելը շատ հեշտ է, բայց եթե նույնիսկ Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները, այդ նույն շուկաները վերգտնելը սարսափելի բարդ է լինելու:

Վերջապես՝ հաջորդ թեման այս հեռախոսազրույցի հետ կապված: Շատերը նկատեցին, որ նույն հեռախոսազրույցի վերաբերյալ Փաշինյանի գրասենյակի ու Կրեմլի հաղորդագրությունները էապես տարբերվում են: Եթե Փաշինյանի գրասենյակի հաղորդագրության մեջ վերը մեջբերված հատվածն էր ու ինչ-որ ակնարկներ, թե քանի որ դեռ ԵՄ անդամակցության համար չենք դիմել, հանրաքվե հնարավոր չէ, ապա Կրեմլի կամ Պուտինի դիրքորոշումը արտահայտված էր բավականին չոր, կոշտ, նույնիսկ՝ կոպտության երանգներով: Մոսկվան ասում է նույնը, ինչ հնչեցվել էր մինչ այս՝ առավել քան պարզորոշ. հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացրեք, պարզեք՝ մնում եք ԵԱՏՄ-ում, թե գնում եք Եվրամիություն:

Ու փոխանակ եզրակացություններ անելու, երեկ Փաշինյանն ասում է. «Այդ խնդիրը Հայաստանինը չէ, ԵԱՏՄ խնդիրն է։ Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է ու չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»: Թույլ տվեք մեզ էլ ասել, որ դա հերթական «կուտն» է ներքին սպառման համար: Իսկ իրականում այդ ամենից ոչ միայն ԵԱՏՄ-ին, այլև անձամբ Փաշինյանին ու քպականներին ոչինչ չի լինելու, տուժողները հայ գյուղացիներն են, աշխատավորները, բիզնեսմենները, Հայաստանը՝ հանրագումարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան