Լրահոս
Կարևոր


«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

Հասարակություն

Ամռանը զեղծարարները փոխում են իրենց թիրախային լսարանը։ Մինչ մեծահասակները զբաղված են աշխատանքով, երեխաներն ավելի շատ ժամանակ են անցկացնում համացանցում և առցանց խաղերում։ Հենց այդ պատճառով էլ ամառային արձակուրդների շրջանում աճում է երեխաների և դեռահասների դեմ իրականացվող կիբերհարձակումների թիվը։ Սակայն հանցագործների նպատակը մնում է նույնը՝ ստանալ հասանելիություն հաշիվներին, սարքերին, իսկ ամենավատ դեպքերում՝ նաև ծնողների ֆինանսական միջոցներին։

Խաբեության մեխանիզմը «բոնուսներից» մինչև իրական վնաս

Զեղծարարներն ընտրում են երեխաների շրջանում ամենատարածված խաղերը (Minecraft, Roblox, Brawl Stars, Counter-Strike) և գործում ներխաղային չաթերի, թեմատիկ Telegram-ալիքների, TikTok-ի և YouTube-ի տեսանյութերի միջոցով։

Ահա ամենատարածված սխեմաները, որոնք նրանք կիրառում են.

  • «Անվճար խաղային արժույթ» կամ «հազվագյուտ մոդ»։ Երեխային առաջարկում են անցնել հղմամբ՝ անվճար խաղային արժույթ ստանալու կամ խաղի փոփոխված տարբերակը ներբեռնելու համար։ Կայքը կարող է լիովին նման լինել իրականին, սակայն ստեղծված է մուտքանունն ու գաղտնաբառը գողանալու նպատակով։ Երբեմն հղման փոխարեն անմիջապես ուղարկում են պատրաստի ֆայլ, որը ներբեռնելուց հետո հեռախոսում կամ համակարգչում հայտնվում են վնասաբեր ծրագրեր՝ վիրուսներ։
  • «Մրցաշար՝ մրցանակներով»։ Մեսենջերների կամ տեսանյութերի միջոցով տարածվում է խաղային մրցաշարի մասնակցության հրավեր։ Մասնակցության պայմանը հաշվի վերականգնման կոդը կազմակերպիչներին ուղարկելն է։  Այն պահին, երբ կոդը փոխանցվում է, խարդախները տիրանում են խաղային հաշվին, որից հետո կամ պահանջում գումար՝ այն վերադարձնելու համար, կամ զոհի անունից սպամ հաղորդագրություններ են տարածում։
  • «Վաստակիր՝ պարզապես խաղալով»։ Չաթերում առաջարկում են գումար՝ նոր խաղ փորձարկելու կամ նոր սոցիալական ցանցում գրանցվելու դիմաց։ Գրանցման ընթացքում հավաքվում են անձնական տվյալներ, որից հետո սկսվում են գումար կորզելու փորձերը՝ հենց երեխայից կամ նրա ընկերներից։
  • «Ադմինիստրատորը պահանջում է ստուգում»։ Այս սխեման հատկապես տարածված է CS2 խաղում։ Երեխային գրում է իբր սերվերի ադմինիստրատորը, մեղադրում խարդախ ծրագրեր (cheats) օգտագործելու մեջ և «ստուգման» նպատակով առաջարկում ներբեռնել ու գործարկել հատուկ ծրագիր։ Իրականում արխիվում գտնվում է հեռավար հասանելիության ծրագիր։ Այն գործարկելուց հետո զեղծարարը ստանում է համակարգչի լիարժեք կառավարման հնարավորություն՝ կարողանալով հետևել գործողություններին, գողանալ հաշիվներ կամ նույնիսկ արգելափակել համակարգիչը։

Կարևոր է

Կան նաև այնպիսի սխեմաներ, որոնց դեպքում զեղծարարները չեն սահմանափակվում միայն խաղային հաշիվներով։ Նրանք համոզում են երեխային վերցնել ծնողների հեռախոսը, մուտք գործել բանկային հավելված և «օգնել վճարում կատարել» կամ «հաստատել գործարքը»։ Նման դեպքերում վնասը չափվում է արդեն իրական գումարով, այլ ոչ թե խաղային գնումներով։

Բոլոր այս դեպքերում զեղծարարների գլխավոր հաշվարկը հիմնված է երեխայի վստահության, խաղային ոգևորության և անծանոթի «շահավետ առաջարկը» քննադատաբար գնահատելու անկարողության վրա։

Իրավական ծուղակը

Այս սխեմաների վտանգն այն է, որ արտաքինից ամեն ինչ թվում է որպես հենց օգտատիրոջ կողմից կատարված գործողություն. ինքն է անցել հղմամբ, ինքն է մուտքագրել գաղտնաբառը, ինքն է ներբեռնել ֆայլը։ Իսկ եթե երեխան օգտվել է ծնողի հեռախոսից և բանկային հավելվածի միջոցով իրականացրել է փոխանցում՝ գործարքը համարվում է հաստատված սարքի սեփականատիրոջ կողմից։ Արդյունքում իրավիճակի պարզաբանումը շատ ավելի բարդ է դառնում, իսկ գումարներն ու տվյալները վերադարձնելը՝ գրեթե անհնար։

IDBank-ը խորհուրդ է տալիս

  • Բացատրեք երեխային ամենակարևոր կանոնը. «անվճար խաղային արժույթը» և անծանոթներից ստացվող չափազանց շահավետ առաջարկները միշտ զեղծարարություն են։
  • Սովորեցրեք երբեք չներբեռնել ֆայլեր խաղային չաթերում ստացված հղումներով։ Բոլոր հավելումները և մոդերը ներբեռնեք միայն պաշտոնական աղբյուրներից և հավելվածների խանութներից։
  • Միշտ ստուգեք խաղային կայքերի հասցեները։ Կեղծ կայքերը հաճախ շատ նման են իրականներին, սակայն հասցեում ունեն լրացուցիչ նշաններ կամ տառեր։
  • Միացրեք երկփուլային նույնականացումը (2FA) բոլոր խաղային հաշիվների համար՝ էլեկտրոնային փոստի կամ SMS-ի միջոցով հաստատմամբ։
  • Երեխաներին մի տվեք այնպիսի հեռախոսներ, որոնցում բանկային հավելվածները հասանելի են առանց առանձին գաղտնաբառի կամ կենսաչափական նույնականացման։ Ֆինանսական հավելվածները պետք է հուսալիորեն պաշտպանված լինեն։
  • Հետաքրքրվեք, թե երեխան ինչ և որտեղ է խաղում։ Հանգիստ զրույցն ու փոխադարձ վստահությունը լավագույն կանխարգելումն են։ Մի վախեցրեք երեխային, այլ բացատրեք հնարավոր ռիսկերը։

Հիշեք երեխայի սիրելի խաղը կարող է դառնալ զեղծարարների ազդեցության ամենահզոր գործիքը։ Իսկ միակ պաշտպանությունը ընտանիքում ձևավորված վստահությունն է, պարզ կանոնները և մշտական զգոնությունը։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան