Լրահոս
Կարևոր


Պարարվեստի նոր ձևաչափի հաջող մեկնարկը Հայաստանում

Հասարակություն

Պարարվեստի բոլորովին նոր արտահայտչականություն՝ ծաղկահավաք, բեմադրվեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ «Անթոլոգիա» ժամանակակից պարային ներկայացումը՝ համախմբեց Հայաստանի ժամանակակից պարային ոլորտի ճանաչված արտիստներին և ստեղծագործողներին մեկ բեմում։ «Անթոլոգիան» ոչ միայն ներկայացում էր, այլև ժամանակակից պարի համայնքի միավորման, ստեղծագործական երկխոսության և նոր արվեստային հարթակի ձևավորման մի աննախադեպ հետաքրքիր քայլ։

«Անթոլոգիա» բառը ծագում է հունարեն anthologia բառից և նշանակում է «ծաղկահավաք»։ Եթե գրականության մեջ այն ընտրված ստեղծագործությունների ժողովածու է, ապա այս նախագծում այն վերածվեց շարժումների, գաղափարների, պատմությունների և զգացողությունների կենդանի հավաքածուի։ Յուրաքանչյուր բեմադրություն ներկայացավ որպես առանձին «ծաղիկ»՝ իր գեղարվեստական լեզվով և ասելիքով, իսկ ամբողջ ծրագիրը ձևավորեց ժամանակակից պարի յուրօրինակ համայնապատկեր՝ հանդիսատեսին առաջարկելով բազմաշերտ և ամբողջական արվեստային փորձառություն։

Ներկայացման բեմադրողներն էին Նինա Հայրապետյանը և Թագուհի Մարկոսյանը, որոնց ստեղծագործական համագործակցությունը միավորեց ժամանակակից պարի տարբեր գեղագիտական ուղղություններն ու հեղինակային մտածողությունը։

Նինա Հայրապետյանը ժամանակակից պարի արտիստ է, բեմադրող, Երևանի Պարարվեստի պետական քոլեջի մոդեռն պարի բաժնի ուսուցչուհի և «Ճպուռն ու մրջյունը» բալետային ներկայացման փորձավարը։ Իսկ Թագուհի Մարկոսյանը Երևանի Պարարվեստի պետական քոլեջի դասական պարի ուսուցչուհի է, բեմադրող, ժամանակակից պարի արտիստ, Հայաստանի սպորտային պարերի մրցավար և սպորտի վարպետ։

«Անթոլոգիան» համախմբեց Հայաստանի բալետային և ժամանակակից պարային արվեստի վառ ներկայացուցիչներին։ Ներկայացմանը մասնակցեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստներ Նարե Մարկոսյանը, Վահե Բաբաջանյանը, Դավիթ Գրիգորյանը և Հասմիկ Ոսկանյանը, ինչպես նաև ժամանակակից պարի ոլորտի ճանաչված արտիստներ Էդգար Սամվելյանը, Նադյա Սմբատյանը, Վլադ Հախումյանը, Կարեն Խաչատրյանը, Արթուր Խունյանը, Մարիամ Շատինյանը և Էմիլիա Զաքարյանը։ Երաժշտական կենդանի շունչը ներկայացմանը հաղորդեց Իրանից հրավիրված երաժիշտ Մորիդը, ով կատարեց մեկ հատուկ ստեղծագործություն, իսկ ներկայացման մնացած երաժշտական հատվածները ձևավորված էին «Անթոլոգիա» ձևաչափով՝ տարբեր կոմպոզիտորների ստեղծագործությունների հիման վրա։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին Նինա Հայրապետյանի հեղինակած «222», «Երազներ», «Կորցված դրախտ» և «Վարդի բույրը» բեմադրությունները, ինչպես նաև Թագուհի Մարկոսյանի «Ամռան գիշեր», «Որտեղ դու դեռ գոյություն ունես» և «Այլակերպում» ստեղծագործությունները։ Յուրաքանչյուր աշխատանք առանձնանում էր իր գեղարվեստական լեզվով, սակայն բոլոր ստեղծագործությունները միասին ձևավորեցին մեկ ամբողջական պատմություն՝ ընդգծելով ժամանակակից պարի արտահայտչական հնարավորություններն ու բազմազանությունը։

«Անթոլոգիայի» գլխավոր առանձնահատկությունը ներկայացման ձևաչափն էր։ Առաջին անգամ մեկ բեմում համախմբվեցին տարբեր հեղինակների ինքնուրույն ստեղծագործություններ՝ ստեղծելով մի նախագիծ, որը հանդիսատեսին հնարավորություն տվեց մեկ երեկոյի ընթացքում բացահայտելու ժամանակակից պարի տարբեր աշխարհներ, գեղագիտական մոտեցումներ և ստեղծագործական լեզուներ։ Այս ձևաչափը դարձավ ներկայացման գլխավոր նորույթներից մեկը և արժանացավ բացառիկ ջերմ ընդունելության։

Երեկոյի ավարտին դահլիճը երկար ժամանակ չէր դադարում ծափահարել․ հանդիսատեսը ողջունեց արտիստներին հոտնկայս՝ արտահայտելով իր բարձր գնահատականն ու հիացմունքը։ «Անթոլոգիան» ստացավ բազմաթիվ դրական արձագանքներ, իսկ հանդիսատեսը շնորհակալություն հայտնեց ստեղծագործական խմբին՝ ընդգծելով ներկայացման բարձր գեղարվեստական մակարդակը, հուզական ազդեցությունն ու ժամանակակից պարի նոր շունչը։ Շատերը նաև ցանկություն հայտնեցին, որ նախագիծը շարունակական բնույթ կրի և կրկին ներկայացվի բեմում։

«Անթոլոգիան» ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանում ժամանակակից պարը շարունակում է զարգանալ, համախմբել տարբեր սերնդի արվեստագետների և ստեղծել միջազգային մակարդակին համահունչ բարձրարվեստ նախագծեր։

Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համարՊարարվեստի նոր ձևաչափի հաջող մեկնարկը ՀայաստանումՄոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանMoody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովԻ տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան Տիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն ՄանվելյանՉտես գյորմամիշ ժողովուրդ են, ուզում են մի բան կառավարել իրենց կյանքում, հիմա տալիս ենք, թող կառավարեն. Կարապետյան (Տեսանյութ) Ինչ իրավիճակ է Առինջ Մոլում. ուղիղ «ՀայաՔվեն»` հանուն միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի ազատ արձակմանԱզատությու՜ն Ավետիք Չալաբյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Մենուա Սողոմոնյանը` Խուստուփի գագաթիցԱմենահզոր օրգանական արևային վահանակը ցույց է տալիս 24,700 ժամ կյանքի տևողություն Ավետիք Չալաբյանը քաղաքական հայացքների և գործունեության համար է ազատությունից զրկված․ Մետաքսե ՀակոբյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա. տեսանյութՄենք ունենք հիմնական նպատակ՝ ունենալ ուժեղ և արժանապատիվ Հայաստան, և որևիցե մեկը թող չկասկածի, որ մենք մեր վերջնական նպատակին հասնելու ենքՊետությունը արձագանքող կառավարումից պիտի անցում կատարի դեպի կանխատեսող կառավարում. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ» Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ» Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱրտակարգ դեպք Երևանում․ Reebok Sports Club Armenia կենտրոնից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ինԱրտակարգ դեպք Արմավիրում․ կայանված մեքենան բռնկվել էՍա է ձեր ձևը՝ մարդու բացակայությամբ թիրախավորելն ու քաղաքական դիվիդենտ հավաքելու փորձը․ Գոհար ՄելոյանՍյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավորBTS-ը հրաժարվել է «Գրեմմի»-ից՝ ասիական փոփ մրցանակի ներկայացումից մեկ ամիս անցԱվետիք Չալաբյան. քաղաքական հետապնդում և հայրենիքին հավատարիմ մնալու գինը. Մետաքսե ՀակոբյանՎթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում օգոստոսի 4/5-ին