Իրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի տվյալներով՝ Իրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքն է այսօր հաղորդել, որ մարտի 19-ից ի վեր Իրանում ազգային անվտանգությանն առնչվող մեղադրանքներով առնվազն 56 մարդ է մահապատժի ենթարկվել, որոնցից 27-ը դատապարտվել էին տարվա սկզբին տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ կապված գործերով։
Թյուրքը նշել է նաև, որ մարտ ամսից ի վեր աճել է ինչպես մահապատիժների, այնպես էլ մահվան դատավճիռների թիվը։
ՄԱԿ-ի ներկայացուցիչը Իրանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բոլոր մահապատիժները և քայլեր ձեռնարկել դրանց ամբողջական վերացման ուղղությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ