23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը
ԱպրելակերպՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կորեայում անոմալ շոգը հանգեցրել է անսովոր թվային լուծման ի հայտ գալուն․ երկրի բնակիչները սկսել են օգտագործել մի հավելված, որն օգնում է զբոսանքի համար գտնել ամենազով և ստվերոտ երթուղիները։
Geuneullo: Summer Routes for Walkers հավելվածը մշակել է Սեուլի ազգային համալսարանի 23-ամյա ուսանող Մինջուն Յուն։ Գործարկումից հետո ծառայությունն այնքան հայտնի է դարձել, որ ներբեռնումների քանակով հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը։
Ծրագիրը վերլուծում է արևի դիրքը, շենքերի տեղակայությունը և ստվեր ունեցող հատվածները, որից հետո օգտատերերին առաջարկում է առավելագույնս զով գոտիներով անցնող երթուղի։ Բացի այդ, հավելվածն օգնում է հասարակական տրանսպորտում ընտրել ավելի քիչ արևոտ տեղ, օրինակ՝ որոշել, թե որտեղ է ավելի լավ նստել ավտոբուսում, կամ մետրոյում գտնել ավելի զով հատված։
The Korea Herald-ի տվյալներով՝ օգոստոսի 7-ին Սեուլի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը ութ տարվա ընթացքում առաջին անգամ հասել է Ցելսիուսի 40 աստիճանի։ Շոգը ընդգրկել է գործնականում ողջ Հարավային Կորեան։
Արտակարգ իրավիճակների և անվտանգության միջոցառումների կենտրոնական շտաբի տվյալների համաձայն՝ երկրում շոգ շրջանի սկզբից գրանցվել է առողջական վիճակի վատթարացման 2665 դեպք, որոնք կապված են բարձր ջերմաստիճանի հետ, ներառյալ 23 մահվան ելքով դեպք։
Փորձագետները նշում են, որ ծայրահեղ շոգի հաճախացող ժամանակահատվածների ֆոնին նման թվային գործիքները կարող են դառնալ քաղաքների և բնակիչների՝ կլիմայական փոփոխություններին հարմարվելու եղանակներից մեկը։
Հետևեք մեզ՝ այստեղ