Լրահոս
Կարևոր

Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր Ավետիսյան

Քաղաքականություն
Մեր՝ ԻԲՐ ԹԵ Ռուսաստանից գործուղված ընդդիմությունը հայտարարում է, որ Հայաստանը ինստիտուցիոնալ առումով տեսնում է եվրոպական երկիր։ Խնդրեմ, ինձ կբացատրե՞ք՝ եվրոպական երկիր ասելով ի՞նչ նկատի ունեք։ Միթե՞ չհասկացաք, որ այն «արժեքները», որոնք իբր Եվրոպան և Արևմուտքը իրենց համար հռչակել են որպես առաջնահերթային՝ մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, ժողովրդավարություն, ազատ ընտրություններ և այլն, և այլն․․․ դրանք բոլորը ֆեյք կատեգորիաներ են։ Արևմուտքը Եվրոպայի այդ կատեգորիաներին չի հավատում, ընդամենը հորինել է այդ գործիքները, որպեսզի այլ պետություններին և ժողովուրդներին խաբելով, իր կողմից հորինված արժեքներին հավատալու ձգտմամբ օգտագործի այդ երկրներին և ժողովուրդներին իր գեոպոլիտիկ շահերի համար։

 Երբ պահը հասնում է նրան, որ Արևմուտքին պետք է այս կամ այն երկրում աչք փակել ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդար ընտրությունների, շուկայական հարաբերությունների և այլ, այսպես կոչված, «արժեքների» վրա, Արևմուտքը աչք է փակում և թույլ է տալիս, որ իր համար գործիքի վերածված պետությունները, ամեն տեսակ, այսպես կոչված, արևմտյան «արժեքներ» ոտնահարելով, կատարեն Արևմուտքի պահանջը։ Արևմուտքի համար ամենաթանկ ապրանքը ո՛չ ժողովրդավարությունն է, ո՛չ մարդու իրավունքներն են, ո՛չ արդար ընտրություններն են։

 Ամենաթանկ ապրանքը հակառուսականությունն է։

Եթե դու հակառուսական պետություն ես՝ քեզ ամեն ինչ կարելի է, բայց դա նշանակում է, որ դու հակառուսական ճանապարհով պետք է քայլես այնքան ժամանակ, մինչև դառնաս Ռուսաստանի թշնամին և օգնես Արևմուտքին՝ Ռուսաստանը քանդելու, նրանց գեոպոլիտիկ ծրագրերը իրականացնելու ճանապարհին, իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանի թշնամին դառնալով՝ դու վտանգում ես քո պետության և երկրի ապագան։

 Պոստսովետական երկրների՝ եվրոպական մոդելով ապրելու ճանապարհը այսօր մենք տեսնում ենք։ Դա այն է, ինչ տեղի է ունենում այժմ Ուկրաինայում, դա այն է, ինչ տեղի է ունենում Վրաստանում։ Գրեթե Եվրոպա հասած Վրաստանը այսօր ամեն գնով փախնում է Եվրոպայից և փորձում է ամեն ինչ անել, որպեսզի չդառնա Եվրոպայի ձեռքին հերթական գործիքը հակառուսական գործընթացում, քանզի հասկանում է, որ այդ ճանապարհով գնալով՝ Վրաստանում լինելու են այն հին իրադարձությունները, որոնք այսօր տեղի են ունենում Ուկրաինայում։

 Եվրոպական մոդելի պոստսովետական երկրների օրինակ է նաև Մոլդովան, ում եվրոպացիները առաջարկում են սեփական պետականությունը կործանել և դառնալ Ռումինիայի մաս, իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ Մոլդովան ևս հայտնվելու է պատերազմի մեջ Ռուսաստանի հետ։

 Եվ առհասարակ պոստսովետական երկրներին Եվրոպան դիտարկում է որպես գործիք, գործիք, որոնց պետք է անխնա օգտագործել և շպրտել, և այս իմաստով Հայաստանը չի կարող ունենալ արևմտյան, եվրոպական որևէ հեռանկար։ Հերի՛ք է խաբենք Հայաստանի ժողովրդին։ Հայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը երբեք չի դառնալու Եվրոպայի անդամ, Հայաստանը կանգնելու է Ռուսաստանի կողքին, Հայաստանը դառնալու է Ռուսաստանի դաշնակիցը, որպեսզի սեփական ժողովրդի և պետության ապագան կարողանա ապահովել։

Ինքներս մեզ խաբելով և մեր ժողովրդին խաբելով՝ հասել ենք մի կետի, որ արդեն իսկ լուրջ խնդիրներ ունենք մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ տնտեսական սանկցիաներ չի կիրառում, որպեսզի մենք վատ ապրենք, նա դրանով փորձում է մեզ ստիպել, որպեսզի մենք խելքի գանք և թույլ չտանք Արևմուտքին քանդելու մեր տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը, քանզի հասկանում են, որ այդ ճարտարապետությունը քանդելու արդյունքում մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, Հայաստանի համար ստեղծվելու է սեփական պետականությունը կործանելու իրական վտանգներ։

 Այսօր Հայաստանի Հանրապետությունը ունի մեկ ճանապարհ՝ կանգնել Ռուսաստանի կողքին և վերադառնալ ՀԱՊԿ և չվախենալ, որ Արևմուտքը այդ գործողությունների արդյունքում կարող է Հայաստանի դեմ սանկցիաներ կիրառել։ Ավելի լավ է մենք հայտնվենք արևմտյան սանկցիաների տակ, բայց անվտանգության խնդիրը լուծելով՝ պահպանենք մեր պետականությունը, քան ընկնենք Արևմուտքի խելքին և վտանգենք մեր ժողովրդի և պետության ապագան։

 Շատերը պնդում էին, որ հնարավոր է երկու լարի վրա խաղալ, իսկ ես տարիներ շարունակ պնդում էի, որ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ, որովհետև Արևմուտքը ամեն ինչ անելու է, որպեսզի փչացնի հայ-ռուսական հարաբերությունները, և դա մենք այսօր տեսնում ենք։ Բայց քանի որ մեզանում չկա պատասխանատվության ընկալում՝ մարդիկ, ովքեր ասում էին՝ հնարավոր է երկու լարի վրա խաղալ՝ պահպանելով լավ հարաբերություններ Արևմուտքի և Ռուսաստանի միջև, այսօր դրա համար պատասխանատվություն չեն կրում, որ չեն կարողացել պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, բայց մենք պետք է ձևավորենք պատասխանատվության զգացում, որպեսզի քաղաքական գործիչները և ուժերը իրենց հայտարարությունների համար կրեն քաղաքական պատասխանատվություն։ Հակառակ պարագայում՝ ով ինչ ուզում է՝ ասում է, ով ինչ ուզում է՝ անում է, բայց արդյունքում որևէ մեկը որևէ պատասխանատվություն չի կրում, բայց դրա արդյունքում տուժում է մեր պետականությունը, մեր ժողովուրդը։

 Հիմա հերթը Եվրոպա գնալու մոտեցումներին է։ Այստեղ ևս պետք չէ իլյուզիաներ ունենալ և խաբել սեփական ժողովրդին ևս։ Այնպես, ինչպես պնդում էի, որ հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, և ես ճիշտ դուրս եկա, այդպես էլ ասում եմ հիմա՝ մենք չենք գնալու Արևմուտք, մենք չենք կարող գնալ Արևմուտք, Հայաստանի տեղը Ռուսաստանի կողքին է, Ռուսաստանի հետ ամենաբարձր ռազմավարական հարաբերություններ ունենալ, մնացածը կեղծ քաղաքական օրակարգեր են, որոնք ուղղակի վտանգում են մեր ժողովրդի և պետության ապագան։

 Ի դեպ, ես նաև ասում էի, որ Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը պրոռուսական չէ, բայց այս իմ թեզին ևս շատերը չէին հավատում՝ համարելով, որ նա ուղարկվել է Ռուսաստանի կողմից, որպեսզի Հայաստանը տանի դեպի Ռուսաստան։ Հիմա այդ ուժի հայտարարությունները ևս վկայում են, որ այդ ուժը ևս ընդամենը ցանկանում է երկու լարի վրա խաղալ, ուղղակի նրանք ցանկանում են իրենք՝ գործող իշխանության փոխարեն, երկու լարի վրա խաղան։ Ի՞նչ տարբերություն՝ ով է երկու լարի վրա խաղում։ Միևնույն է, դա հնարավոր չէ, և սա պետք է հասկանալ։ Սրա համար էլ ես բոլոր այն ուժերին, ովքեր իրենք իրենց հռչակել են իբր թե ընդդիմություն Նիկոլ Փաշինյանին, բայց ցանկանում են երկու լարի վրա խաղալ, կոչ էի անում դուրս գալ ընդդիմադիր դաշտից, միանալ Նիկոլ Փաշինյանին և համատեղ փորձել երկու լարի վրա խաղալ, իսկ թույլ տալ իսկապես հայ-ռուսական հարաբերությունները կարևորող, դրանց անփոխարինելիությունը Հայաստանի համար գիտակցող ուժերին իսկապես ընդդիմադիր դաշտ և իսկապես գաղափարական պայքար տանել այն ուժերի դեմ, որոնք իսկապես հավատում են, որ հնարավոր է կամ երկու լարի վրա խաղալ, կամ Հայաստանը տանել դեպի Արևմուտք։

 Համենայնդեպս, այդպես ավելի ազնիվ կլիներ սեփական պետության և ժողովրդի հանդեպ։
 
ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան