«Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրում
Քաղաքականություն«Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը օգոստոսի 23-ին` Անկախության հռչակագրի ընդունման օրը, ժամը՝ 19:00-ին, հրավիրում է հերթական հանրային քննարկմանը՝ Եղիշե Չարենցի արձանի հարևանությամբ, «Քաղաքական հետապնդումները` որպես միահեծան իշխանության հետևանք» թեմայի շուրջ:
Քննարկման առանցքում են լինելու ներկա իշխանության կողմից իրականացվող քաղաքական տեռորի, դրան հիմք հանդիսացող խորքային խնդիրների և դրանց լուծմանը վերաբերող հարցերը։