Լրահոս
Կարևոր

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ երեկվա նիստում ներկայացրեց իր գլխավորած կառավարության գործունեության ծրագիրը: Այդ «դարակազմիկ» փաստաթղթի և օրվա գլխավոր հռետորի կրքոտ ու ոչ այնքան կրքոտ դրսևորումներին դեռ առիթ կլինի անդրադառնալ մանրամասնորեն: Իսկ մինչ այդ, կարծում ենք, կարիք կա մի քանի առանցքային հարցերի ուշադրություն դարձնել:

Նախ՝ ինչն է հատկանշական երեկվա ծրագրաներկայացման հետ կապված. թե՛ նախանախընտրական շրջանում, թե՛ բուն ընտրապայքարի ընթացքում, նաև՝ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն, այսպես ասենք, առանձնացել է կոշտ, վիրավորական, այդ թվում՝ գռեհիկ արտահայտություններով, ֆիզիկական հաշվեհարդարի հրապարակային սպառնալիքներով: Բայց նրա գլխավորած ՔՊ-ն, ինչը շատերն են արդեն արձանագրել, նորակազմ ԱԺ-ում ձև է բռնել, թե բարեկիրթ, քաղաքակիրթ վարք են դրսևորում:

Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, արագորեն ցրեց այդ ձևական պատրանքները, մանավանդ, երբ անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցուն ու հատկապես Ամենայն հայոց կաթողիկոսին: Փաշինյանը, ինչպես և բնորոշ է իրեն, գործածեց վիրավորական, արգահատելի և որևէ քրիստոնյայի համար անընդունելի բառապաշար, բնորոշումներ, որոնք մենք այստեղ չենք կրկնի կամ մեջբերի, թեպետ երեկ դա բոլորն էլ լսեցին:

Հիմա՝ բուն ծրագրի ու ծրագրային ելույթի մի քանի առանցքային կետերի մասին՝ զուտ բովանդակային առումով, եթե ընդհանրապես բովանդակության մասին խոսելն այս կառավարության դեպքում ճիշտ է: Փաշինյանը նախ ազդարարեց, թե այլևս «չորրորդ հանրապետությունը» հիմնադրված է, Զինված ուժերում վերջին 11 օրվա մեջ 4-րդ զինծառայողի մահվան (սպանության կամ ինքնասպանության) խորապատկերում հայտարարեց, թե «բանակը դինամիկ զարգանում է»: Նաև ասաց, որ «նոր Սահմանադրության» (որը դեռ մի քանի ամիս պիտի գրվի) նախաբանում ՀՀ Անկախության հռչակագրին հղում չի լինի: Բայց դա արդեն զարմանալի էլ չէ՝ հաշվի առնելով ինչպես Ալիևի հրապարակային պահանջը նաև այդ մասով, այնպես էլ՝ Փաշինյանի կողմից գործնականում այն ընդունելն ու ավելի վաղ հնչեցնելը:

Այսուհանդերձ, հիմնական պահերից մեկը Հայ առաքելական եկեղեցու դեմ ՔՊ-ի առաջնորդի ոտնձգությունները շարունակելու մղումն ու դրան ինստիտուցիոնալիզացված փաթեթավորում տալն է: Այսինքն, Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի մղումներն ու դրսևորումները այլևս բարձրացված են «կառավարության ծրագրի» մակարդակ: Մի բան, որ ոչ միայն աբսուրդ է քրիստոնեությունն առաջինը պետական կրոն ընդունած ազգի ու հինականում այդ ազգը ներկայացնող պետության պարագայում, այլև տիեզերական մասշտաբի խայտառակություն է և անջնջելի խարան:

Նիկոլ Փաշինյանն իր կառավարության ծրագրում նշում է. «Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար. 1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն: 2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր: 3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը»:

Պարզ ասած՝ Փաշինյանը կառավարության ծրագիր է կազմել այն մասին, որ հեռացնի Ամենայն հայոց կաթողիկոսին: Սա ամենացինիկ և ուղիղ միջամտություն է Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությանը, Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության ինքնավար գործունեությանը: Հանգամանքներ, որ ուղղակիորեն խախտում են Հայաստանի Սահմանադրությունը: Չունի որևէ աշխարհիկ մարմին, թեկուզ տասնապատիկ վարչապետ կամ սուպերվարչապետ կոչվի, Հայ առաքելական եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք: Անկախ այն բանից՝ նման անիրավության դիմողը քանի՞ սաղմոս անգիր կարտասանի, թե չի արտասանի:

Մյուս կողմից՝ կառավարության ծրագրում բացահայտ հակաեկեղեցական ու հակակաթողիկոսական դրույթներ ներառելը գալիս է ամբողջացնելու այն բռնաճնշումները և հալածանքները, որոնք արդեն շուրջ 2 տարի փաշինյանական իշխանությունը վարում է ՀԱԵ-ի, Վեհափառի և բարձրաստիճան հոգևորականության դեմ:

Դա ևս ունի իր խորքային պատճառները. Հայ առաքելական եկեղեցին շարունակում է մնալ ազգային ամենից ազդեցիկ ու վստահություն վայելող կառույցը (բոլոր հարցումներն են դա վկայում), ՀԱԵ-ն, ցանցային կառույց լինելով, շարունակում է ունենալ իր ազդեցությունը ազգային կյանքի ու հարցերի վրա: Հիմնականներից մեկը՝ Ամենայն հայոց կաթողիկոսն ու նրա առաջնորդությամբ Հայ առաքելական եկեղեցին չեն ընկրկում ահաբեկումների և բռնաճնշումների առաջ, շարունակում են հետամուտ լինել ազգային շահերին, շարունակում են բարձրացնել Արցախի հայության իրավունքի և պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը:

Իսկ «Ղարաբաղյան շարժման» էջը փակած հռչակող, Արցախ բառն այլևս արգելված ճանաչող (առնվազն՝ ՔՊ շրջանակում) Փաշինյանի համար դա անընդունելի է:

Մի խոսքով, Եկեղեցին խանգարում է, ու այն պետք է քանդել:

Այդ խորապատկերում, ի դեպ, «չորրորդ հանրապետության» մասին ազդարարումը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «երրորդ հանրապետության» պատմաքաղաքական ժառանգության զրոյացում, ուրացում և թաղում: Այսինքն, ավիրման հետևողական շղթայի ևս մեկ օղակ:

Բայց...

«Երրորդ Հանրապետությունը» հռչակվել ու ազդարարվել է հենց Անկախության հռչակագրով, 1990 թվականի այս օրերին, ի դեպ: Իսկ «չորրո՞րդը»... 49 տոկոս ձայն ստացած Փաշինյանի ելույթով: Դրանք կամընտրական տարբեր երևույթներ են:

Պարզ է մեկ բան. առաջիկա օրերին ու շաբաթներին սպասվում են փաշինյանական իշխանության կողմից նոր հարձակումներ Հայ առաքելական եկեղեցու դեմ: Իսկ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան նաև քաղաքական դաշտում այդ հարձակումներին դիմակայելու ավելի արդյունավետ տարբերակներ գտնել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԻշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքիՎախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ ԿարապետյանԱրցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ ԿարապետյանԸնտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավորՄերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». ԿարապետյանՖիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեցCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըՕնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ Մխիթարյան