Լրահոս
Կարևոր


Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում միշտ էլ, մեղմ ասած, երկրորդային չեն եղել վիճակագրական ցուցանիշները: Սակայն վերջին ութ տարում դրանք գերիշխող նշանակություն են ձեռք բերել, ինչի արդյունքում որակական չափանիշներն ու երկարաժամկետ գործընթացներն իջեցվում են երկրորդական պլան։ Դրա ֆոնին հատկապես առաջնային նշանակություն է տրվում պարզունակ PR-ին՝ խորքային բարեփոխումներն ու կենսական ոլորտներում քաղաքացիների՝ համակարգային փոփոխությունների զգացումը թողնելով ստվերում:

Այս ամենը կարելի է դիտարկել Գուդհարթի օրենքի համատեքստում, որը հակիրճ ասում է. «Երբ չափանիշը դառնում է նպատակ, այն դադարում է լինել լավ չափանիշ»: Եվ պատահական չէ, որ այս սկզբունքն ամենից հաճախ հիշատակվում է հանրային կառավարման, մակրոտնտեսական, դրամավարկային ոլորտների շրջանակում, թեպետ այլ բնագավառներին էլ այն վերագրելի է, այդ թվում՝ քաղաքականության: Այդ օրենքը նշում է, որ երբ թվային ինչ-որ ցուցանիշ ընտրվում է որպես հաջողության վկայություն, հենց այդ չափանիշի կատարողականը սկսում է չարաշահվել, արդյունքում տվյալ ցուցիչը սկսում է այլևս չարտացոլել իրար առնչվող քաղաքականության իրական և հավասարակշռված արդյունքները: Օրինակ՝ երբ տնտեսությունում միայն ՀՆԱ-ի աճն է դառնում առաջնային թիրախ, շատ հաճախ այդ աճը հնարավոր է ապահովել ոչ թե սոցիալական բարելավման միջոցով, այլ կապիտալի գերկենտրոնացման, հաշվապահական մանիպուլ յացիաներով, ցուցիչների փաթեթավորմամբ, անկախ նրանից, թե որքանով են բնակչության մեծամասնության կենսամակարդակը, կրթության որակը, արդարադատությունը կամ առողջապահական ծառայությունները բարելավվել: Երբ չափանիշի տոկոսները դառնում են իշխանությունների համար պաշտպանիչ վահան ու PR գործոն, իսկ հասարակության համար՝ ստվերային իրականություն կամ, այսպես ասած, «կուտ», հանրությունը դառնում է ընդամենը սպառող՝ պատշաճ հանրային սպասումներ ներկայացնելու իրազեկության և հնարավորության սահմանափակմամբ:

Հայաստանում նույնատիպ օրինաչափությունը արտահայտվում է պետական կառավարման գրեթե բոլոր մակարդակներում. կառավարության ներկայացուցիչները հաճախակի շեշտում են, օրինակ՝ թե քանի մետր ճանապարհ է վերանորոգվել, հանրային ինչքան հաստատություն է թվայնացվել, քանի մարդ է համալրել ապահովագրության ոլորտը և այսպես շարունակ: Սակայն դրանց ներքո բացակայում է որակական վերլուծությունը. բուն ասֆալտի որակը, այդ ճանապարհը սպասարկելու կայունությունը, ապահովագրական ոլորտի իրական հասանելիությունն ու արդարացիությունը, կրթական միջավայրի արդյունավետությունը անտեսվում են կամ միայն որպես հետևանքային հավելվածներ են ներկայացվում: Ավելին, եթե նպատակը ճոխ թվեր ներկայացնելն է, պարզ է, որ «էն գլխից» որակի մասին խոսելն անիմաստ է դառնում: Հանրությանն էլ մատուցվում է «կենսական բարելավումների» թվային պատրանք, մինչդեռ քաղաքացու առօրյայում այդ փոփոխությունները հաճախ աննկատ են լինում կամ նույնիսկ երբեմն հակառակ ազդեցությունն ունեն:

Հայաստանի կառավարությունն իր ընթացիկ գործունեությունն ամփոփում է հենց այսպիսի մոտեցումներով՝ ամուր կառչած միայն ցուցանիշներից։ Գրեթե չի լինում որևէ կառավարության նիստ, որտեղ հատուկ ինչոր ցուցանիշներ չշեշտվեն։ Հասկանալի է՝ այնպիսիք, որ ազդեցիկ լինեն, տպավորեն: Կառավարության համար առանցքային են ոչ թե իրական փոփոխությունները, ոչ թե արդյունքները, որակը, այլ միայն ցուցանիշները, որ կարողանան հանրությանը «թվախեղդ անել»։ Դե, միշտ էլ կարելի է որոշակի դրական ցուցանիշներ գտնել։ Վերջապես կարելի է, օրինակ՝ թանգարաններ այցելությունների թիվը ներկայացնել որպես կառավարության գործունեության մեծ արդյունք։

Պատահական չէ, որ իշխանական հաղորդագրություններում գերիշխում են տոկոսներն ու թվերը՝ գրեթե չարտացոլելով քաղաքացիների առօրյայում էական, երկարաժամկետ, որակական բարելավումներ: Տպավորություն է ստեղծվում, թե ոչ թե իրական կյանքն է փոփոխվում ցուցանիշների շնորհիվ, այլ թվերն են փոխվում՝ կյանքի հետընթացի հաշվին: Նման իրավիճակը աստիճանաբար ձևավորում է հանրային ինքնախաբեություն ու կառավարման պատասխանատվության բացակայություն, որի արդյունքում ձևավորվում է նաև փակ շղթա, երբ պետական համակարգի պաշտոնյաներն իրենք դառնում են ինքնարդարացման փակ համակարգի անդամներ՝ ամեն անգամ «որսալով» կամ ապահովելով թվերը և անտեսելով որակը, իրական արդյունքը:

Քաղաքականության իրական արժեքն ու նպատակը քողարկվում են, երբ սկզբնական նպատակը, ասենք՝ ապահովել ճանապարհների բարձր որակ, առողջապահական համակարգի մատչելիություն, կրթության ժամանակակից լրամշակում, փոխարինվում է միայն հաշվետու թվանկարչությամբ: Երբ որոշիչ է դառնում չոր ցուցանիշը՝ թիվը, այն դառնում է կեղծ չափանիշ: Իսկ դրա ֆոնին գործը հաճախ «գլխառադ» է արվում։ Կարևորը ծրագիրն ընթացքի մեջ է, թղթի վրա կա կատարված աշխատանք, սակայն գործի խորքային արժեքը, արդյունքահենությունը, երկարաժամկետ ազդեցությունը մղվում են ստվերային դաշտ:

Եթե կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն թվերի «արտադրությանը», ապա այն դառնում է ոչ միայն կառավարման անարդյունավետության, այլև հանրային արժեհամակարգի ճգնաժամի ցուցիչ: Մարդիկ աստիճանաբար չեն հավատում պետական ծրագրերի իրական արդյունքներին, իսկ համընդհանուր անվստահությունը դառնում է համատարած (դեռ չենք խոսում այն մասին, որ մարդիկ շոշափելիորեն զգում ու տեսնում են գլոբալ առումով ձախողված կառավարություն)։ Եվ նույնիսկ իսկապես չափելի ձեռքբերումների պարագայում հանրության մոտ աճում է կասկածը՝ արդյո՞ք իրապես մի բան արվել է, թե՞ պարզապես նոր թիվն է ավելացվել պաշտոնական հայտարարություններին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանUcom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումՓաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ» «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ» Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ» Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ» Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանApple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանԴատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Տրանսպորտը թոշակառուների գրպանին ավելի ծանր է հարվածում, քան աշխատող քաղաքացիներին. Հրայր ԿամենդատյանՀանրային և միջազգային ճնշման մարտավարությունը պետք է շարունակենք և ավելի ազդեցիկ դարձնենք. Աննա ԿոստանյանԻշխանությունը զավթել է թե´ գործադիր մարմինները, թե´ ՏԻՄ-երը. Արեգ ՍավգուլյանԳյուղացին չպետք է իր բերքը հավաքի ու մտածի, թե ինչպես իրացնի. Իրինա Յոլյան Իրինա Յոլյանը՝ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Մենք չպետք է ընտրություն կատարենք Հայաստանի և Եվրոպայի միջև. Հարություն Հարությունյան Գյումրու Սայաթ - Նովա 7 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԱնարգանք է. հազարամյակների պայքարի արդյունքում ստեղծված մեր Անկախության հռչակագիրը փոխվում է այն ազգի ղեկավարի ցուցումով` ում դեմ մաքառել ենք. Նարեկ ԿարապետյանՇախմատային մտածողությունը՝ աշխատանքի մեջ․ Ալենի պատմությունը ԶՊՄԿ-իցԿոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԻշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն Մանվելյան