Լրահոս
Կարևոր

ՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի արտաքին առևտրի և արտահանման ցուցանիշները վկայում են, որ տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը դեռևս չի կարողացել էականորեն նվազեցնել ԵԱՏՄ շուկայի նկատմամբ կախվածությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6,7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 431,3 մլն դոլար։

Հունիսին Հայաստանից արտահանումը կազմել է 556,7 մլն դոլար։ Օգոստոսի 27-ին կառավարության նիստում անդրադառնալով առաջին կիսամյակի տնտեսական ցուցանիշներին` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ արտահանման ոլորտում Հայաստանը ունի որոշ խնդիրներ։ Նա միաժամանակ վստահություն հայտնեց, թե այդ խնդիրները կլուծվեն հարմարվողականության և դիվերսիֆիկացման գործընթացի ֆոնին։

Թավադյանի գնահատմամբ՝ արտաքին առևտրի նվազման հիմնական պատճառներից մեկը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներում հայկական ապրանքների նկատմամբ գործող սահմանափակումներն են։

«ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների միջև պետք է ապահովվի ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև աշխատուժի ու կապիտալի ազատ տեղաշարժը։ Այս պահին այդ ազատություններից երկուսը կասկածի տակ են դրված, քանի որ սահմանափակումները դեռ շարունակվում են»,- ասել է տնտեսագետը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը նախկինում ևս ժամանակ առ ժամանակ սանիտարական սահմանափակումներ էր կիրառում Հայաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ, սակայն ներկայիս սահմանափակումների ծավալն ու տևողությունը, ըստ տնտեսագետի, ավելի խնդրահարույց են։

«Հայաստանի պատրաստի արտադրանքի՝ հատկապես բարձր հավելյալ արժեք ստեղծող արտադրանքի մեծ մասը գնում է Ռուսաստանի Դաշնություն։ Գյուղատնտեսական և հարակից արտադրանքի զգալի մասն էլ՝ մոտ 90 տոկոսը, նույնպես գնում է Ռուսաստան։ Այս պայմաններում արդեն մոտ երեք ամիս Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումները լուրջ խնդիր են ստեղծել երկրի գլխավոր արտահանման շուկայի համար»,- նշել է Թավադյանը։

Տնտեսագետն ընդգծել է` արտահանման խնդիրներն արդեն արտացոլվում են նաև Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքում։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական աճը կազմել է 7,7 տոկոս։

Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը զգալի բացասական ազդեցություն է ունեցել տնտեսական աճի վրա։

Թավադյանի գնահատմամբ՝ Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման մասին հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում արտահանման աշխարհագրության էական փոփոխության մեջ։

2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումը կազմել է շուրջ 1 մլրդ 320 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 4,2 տոկոսով։

«Ինչքան էլ կառավարությունում հայտարարում են դիվերսիֆիկացման, այլ շուկաներ դուրս գալու և արտահանման ուղղությունների ընդլայնման մասին, թվային ցուցանիշները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ն շարունակում է մնալ առաջին տեղում։ Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ ուղղությամբ մեր արտահանումն աճել է գրեթե 5 անգամ, մինչդեռ Եվրամիության ուղղությամբ գրեթե նույնն է մնացել։ Այնտեղ ստագնացիոն վիճակ է, էական փոփոխություն չկա»,- ասել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ անգամ հիմա ռուսական շուկայի համար նախատեսված հայկական ապրանքների մի մասը շարունակում է հասնել Ռուսաստան, պարզապես՝ այլընտրանքային և ավելի թանկ ճանապարհներով։

«Օրինակ՝ հայկական ծիրանն ու այլ մրգեր դուրս են գալիս դեպի Վրաստան, այնտեղ գրանցվում են որպես վրացական ապրանք և արդեն մաքսատուրքով մտնում Ռուսաստանի Դաշնություն։ Այսինքն՝ դա է հիմնական այլընտրանքային ճանապարհը, ոչ թե նոր շուկաները»,- նշել է Թավադյանը։

2026 թվականի առաջին կիսամյակում ԵՄ երկրներ Հայաստանի արտահանումը կազմել է շուրջ 516,5 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 80,2 տոկոսով։

Սակայն տնտեսագետը կարծում է, որ այս աճը դեռևս բավարար չէ ԵԱՏՄ շուկայից Հայաստանի կախվածությունը զգալիորեն նվազեցնելու համար։

«Յուրաքանչյուր արտադրված ապրանք ունի իր հիմնական շուկան։ Իհարկե կան բացառություններ։ Օրինակ՝ տեքստիլ-տրիկոտաժի արտադրանքը կարողացել է գրավել և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկաները։ Բայց հիմնականում ապրանքները նախատեսված են կա՛մ եվրոպական, կա՛մ ռուսական, կա՛մ մեկ այլ շուկայի համար»,-ասել է տնտեսագետը։

Թավադյանի խոսքով՝ Հայաստանի համար բոլոր տեսակի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի հեռավոր շուկաներ տնտեսապես արդյունավետ չէ։ Պատճառներից մեկը Հայաստանի աշխարհագրական դիրքն է և ծովային ելքի բացակայությունը, ինչն ավելացնում է լոգիստիկ ծախսերը։

«Մինչ այս Եվրամիության շուկա հիմնականում արտահանվել է հանքաքար և սև մետաղ՝ մոտ 80 տոկոս, մոտ 10 տոկոսը՝ տեքստիլ-տրիկոտաժ, իսկ մնացած 10 տոկոսը՝ այլ ապրանքներ։ Այսինքն՝ մեր գյուղատնտեսական և հարակից արտադրանքի հիմնական մասը նախատեսված չէ Եվրամիության շուկայի համար»,- նշել է նա։

Տնտեսագետի համոզմամբ՝ Հայաստանի արտահանման ռազմավարությունը պետք է կառուցվի փոքր ծավալով, բայց բարձր հավելյալ արժեք ունեցող ապրանքների շուրջ։ Նրա խոսքով՝ թարմ գյուղատնտեսական արտադրանքի, օրինակ՝ լոլիկի կամ ծիրանի արտահանումը Եվրոպա կարող է բարդ լինել բարձր տրանսպորտային ծախսերի և պահպանման սահմանափակ ժամկետի պատճառով։

«Գյուղատնտեսական ապրանքները, օրինակ՝ լոլիկը կամ ծիրանը, դժվար է արտահանել Եվրամիության շուկա։ Առաջին հերթին բարձր են տրանսպորտային ծախսերը, երկրորդ՝ մինչև ապրանքը տեղ է հասնում, այն կարող է փչանալ։ Այս տեսանկյունից պետք է մտածել այդ ապրանքների ավելի խոր վերամշակման, դրանց վրա ավելի մեծ հավելյալ արժեք ստեղծելու և հայկական բրենդով ավելի լավ ներկայացնելու մասին»,-ասել է տնտեսագետը։

Որպես օրինակ նա նշել է նուշի արտադրությունը, որը, ի տարբերություն թարմ մրգի, պահպանման ավելի երկար ժամկետ ունի և կարող է ավելի հարմար լինել հեռավոր շուկաներ արտահանելու համար։

Տնտեսագետի խոսքով՝ նոր շուկաներում հայկական արտադրանքի ներկայությունը մեծացնելու համար անհրաժեշտ է պետական լայնածավալ աջակցություն։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի համար արտահանման իրական դիվերսիֆիկացիան ենթադրում է ոչ միայն նոր ուղղություններով ապրանք ուղարկելը, այլև այնպիսի արտադրության զարգացում, որը մրցունակ կլինի այդ շուկաներում՝ հաշվի առնելով Հայաստանի լոգիստիկ սահմանափակումներն ու համեմատաբար փոքր արտադրական ծավալները։

Հետևեք մեզ՝ այստեղ

Անթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մшհեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ