Լրահոս
Կարևոր


Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանեց, որ արտահանման ոլորտում առկա են «որոշ խնդիրներ»: Այս ձևակերպմամբ նա, իհարկե, շատ է մեղմացնում վիճակը, բայց փաստը մնում է փաստ, որ նույնիսկ կառավարության ղեկավարն է ստիպված դա ընդունել, թեպետ ընտրություններից առաջ ամբողջ ՔՊ-ով փորձում էին համոզել, թե ոչ մի ողբերգություն չկա, շուտով ԵՄ դռները լայն բացվելու են հայկական ապրանքների համար և այլն: Դե, համարյա «կորոնավիրուսին պինցետով հանելու ու տնական արաղով դեզինֆեկցիա անելու» նման: Իսկ իրականությունը, ցավոք, անհամեմատ ծանր է, ու ավելի ցավալին այն է, որ գնալով այն ավելի է ծանրանում:

Հայաստանի արտաքին առևտրի ներկայիս պատկերը 2026 թվականի առաջին յոթ ամսվա արդյունքներով ցույց է տալիս ոլորտում նկատվող կառուցվածքային անհավասարակշռությունը, որի վտանգավորությունը տնտեսական քաղաքականության համար պետք է դիտարկել երկարաժամկետ կայունության, արտաքին շոկերի նկատմամբ դիմադրողականության, արժութային հավասարակշռության, արտադրական ներուժի, հարկաբյուջետային ռիսկերի և ազգային տնտեսական անվտանգության համատեքստում։ Մասնավորաբար, «Լույս» հիմնադրամը 2026թ. հունվար-հուլիս ամիսների ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին վերաբերող վերլուծության մեջ հատուկ անդրադարձել է այս թեմային։ Այսպես, 2026 թ. հունվար–հուլիսին Հայաստանի արտահանման ծավալները նվազել են 7,9 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 506,8 մլրդ դրամ, մինչդեռ ներմուծումն աճել է 7,7 տոկոսով՝ հասնելով 2 տրլն 797,6 մլրդ դրամի։

Այս թվերը առաջին հայացքից կարող են ընկալվել որպես սովորական առևտրային դինամիկա՝ մի ուղղությամբ անկում, մյուսով՝ աճ, սակայն իրականում դրանց համադրությունը ձևավորում է տնտեսության արտաքին հատվածի բավական վտանգավոր ազդանշան։ Երբ արտահանումը նվազում է, իսկ ներմուծումը միաժամանակ արագանում, դա նշանակում է, որ երկիրը ավելի շատ սպառում է արտաքին արտադրանք, քան կարողանում է արտաքին շուկաներին վաճառել սեփական արտադրանքը կամ ծառայություններին փոխարկվող ապրանքային արժեքը։ Արդյունքում մեծանում է առևտրային բացասական հաշվեկշիռը, խորանում է կախվածությունը արտաքին ֆինանսավորման աղբյուրներից, իսկ տնտեսության ներքին արտադրական հիմքը հայտնվում է մրցակցային ճնշման տակ։ Ըստ հրապարակված տվյալների, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թ. հունվար– հուլիսին դոլարային արտահայտությամբ կազմել է մոտ 11,5 մլրդ դոլար, որից արտահանումը՝ շուրջ 4 մլրդ դոլար, ներմուծումը՝ շուրջ 7,5 մլրդ դոլար, ընդ որում՝ արտահանումը նույն ժամանակահատվածում նվազել է 7,9 տոկոսով (ըստ տարբեր հաշվարկների, անկումը շարունակվել է նաև օգոստոսին)։

Խնդրի առանցքային կողմն այն է, որ Հայաստանի արտաքին առևտրի աճը, որքան էլ որոշ ընդհանուր ցուցանիշներով կարող է ներկայացվել որպես հարաբերական կայունություն կամ նույնիսկ փոքր դրական տեղաշարժ, իրականում պահվում է ներմուծման հաշվին, ոչ թե արտահանման որակական ընդլայնման։

Նորից շեշտենք՝ Հայաստանի արտաքին առևտրի այս պատկերը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ արտահանման անկումը շարունակական բնույթ է կրում։ Եթե նախորդ ժամանակահատվածներում արդեն նկատվել էր արտահանման դանդաղում կամ նվազում, ապա 2026 թվականի հունվար– հուլիսի 7,9 տոկոս անկումը վկայում է, որ խնդիրը չի սահմանափակվում մեկ ամսվա կամ մեկ շուկայի շոկով։ Առաջին կիսամյակի տվյալներով էլ արտահանումը նվազել էր 6,7 տոկոսով, իսկ հունվար–հուլիսին անկումը խորացել է մինչև 7,9 տոկոս, ինչը նշանակում է, որ հուլիսը չի շտկել ընդհանուր միտումը, այլ հակառակը՝ որոշ չափով ուժեղացրել է բացասական դինամիկան։ 2026 թ. հունվար–հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել էր 0,1 տոկոսով, արտահանումը՝ 6,7 տոկոսով, իսկ ներմուծումը աճել էր 4 տոկոսով, այսինքն՝ արդեն առաջին կիսամյակում առկա էր նույն անհավասարակշիռ պատկերը, որը հուլիսին առավել ցայտուն է դարձել ներմուծման արագացման պատճառով։

Այստեղ վտանգավոր է ոչ միայն այն, որ արտահանման ծավալները պակասում են, այլև այն, որ տնտեսության ներսում առևտրային ակտիվությունը ևս թույլ է։ 2026 թ. հուլիսին առևտրի ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0,1 տոկոսով, նույնպիսի անկում էր արձանագրվել նաև հունիսին, իսկ հունվար–հուլիս ամիսների կուտակային աճը կազմել է ընդամենը 0,8 տոկոս՝ հունվար–հունիսի 0,9 տոկոս ցուցանիշի համեմատ դանդաղելով դարձյալ 0,1 տոկոսային կետով։

Սա կարևոր է, որովհետև արտաքին առևտրի խնդիրները հաճախ առաջին հերթին երևում են սահմանային վիճակագրության մեջ, բայց հետո փոխանցվում են ներքին շուկային՝ բիզնես շրջանառության դանդաղման, պահեստային պաշարների ավելացման, շահութաբերության նվազման, հարկային մուտքերի հնարավոր թուլացման և սպառողական վարքի փոփոխության տեսքով։ Եթե ներմուծումն աճում է, բայց ներքին առևտրի աճը գրեթե կանգնած է, առաջանում է հարց՝ այդ ներմուծման ո՞ր մասն է իրականում տնտեսական ակտիվություն ստեղծում, իսկ ո՞ր մասն է պարզապես մեծացնում ապրանքային կախվածությունը։ Եթե ներմուծված ապրանքը չի վերածվում արտադրանքի, ծառայության, վերամշակված արտահանման կամ ներքին հավելյալ արժեքի, ապա այն տնտեսությունից դուրս է հանում արժութային ռեսուրսներ՝ առանց համարժեք ներքին եկամտի ստեղծման։

Հայաստանի նման փոքր և բաց տնտեսության համար արտաքին առևտրի կառուցվածքային անհավասարակշռությունը ունի մի քանի շերտային վտանգ։ Առաջինն արժութային և վճարային հաշվեկշռի ռիսկն է։ Երբ ներմուծումն էապես գերազանցում է արտահանումը, երկիրը պետք է այդ տարբերությունը ֆինանսավորի այլ աղբյուրներով՝ ծառայությունների արտահանմամբ, դրամական փոխանցումներով, օտարերկրյա ներդրումներով, վարկերով, պահուստների օգտագործմամբ կամ կապիտալի ներհոսքով։ Եթե այդ աղբյուրներից որևէ մեկը թուլանում է, առևտրային պակասուրդը կարող է ճնշում գործադրել ազգային արժույթի վրա։ Երկրորդը արտադրական ռիսկն է։ Արտահանման անկումը նշանակում է, որ տեղական արտադրողները կորցնում են արտաքին շուկաներ, բախվում են գների, որակի, լոգիստիկայի կամ քաղաքական սահմանափակումների խնդիրների, կամ էլ պարզապես չեն կարողանում պահպանել մրցունակությունը։ Երրորդը հարկաբյուջետային ռիսկն է։ Ներմուծման աճը կարճաժամկետ կարող է ավելացնել մաքսային և ԱԱՀ մուտքերը, բայց եթե ներքին արտադրությունը թուլանում է, երկարաժամկետում նվազում է շահութահարկի, եկամտային հարկի, աշխատատեղերի և ներդրումային ակտիվության հիմքը։ Չորրորդը սոցիալական ռիսկն է, քանի որ արտահանող ճյուղերում անկումը կարող է հանգեցնել աշխատատեղերի կրճատման՝ հատկապես գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, հանքարդյունաբերության, սննդի արտադրության և փոքր ու միջին արտադրողների շրջանում։ Հինգերորդը աշխարհաքաղաքական ռիսկն է, քանի որ արտաքին առևտրի շուկաների սահմանափակ աշխարհագրությունը երկիրը դարձնում է խոցելի մեկ կամ մի քանի գործընկերների քաղաքական, մաքսային, սանիտարական, լոգիստիկ կամ արժութային որոշումների նկատմամբ։

Առանձնապես զգայուն է Ռուսաստանի շուկայի գործոնը։ Հայաստանի արտահանման զգալի մասը տարիներ շարունակ ուղղվել է դեպի Ռուսաստան կամ ԵԱՏՄ տարածք, իսկ այդ ուղղության ցանկացած սահմանափակում, վարչարարական խստացում, լոգիստիկ խոչընդոտ կամ պահանջարկի անկում անմիջապես ազդում է հայկական արտադրողների վրա։ Ու պարզ է, որ վերջին շրջանում Ռուսաստանի կիրառած սահմանափակումներն էապես ազդելու էին Հայաստանի անտահանման դինամիկայի վրա՝ չնայած Փաշինյանի կառավարությունը վստահեցնում էր, թե Հայաստանը չի տուժի։ Իրականում արտահանման ուղղությունների բազմազանեցման խնդիրն այդպես էլ չի լուծվել։ Դրա համար էլ արտահանման կառուցվածքի թույլ դիվերսիֆիկացիան խոցելի իրավիճակ է ստեղծում։

Փոքր տնտեսությունների համար արտահանման ծավալը կարևոր է, բայց ոչ պակաս կարևոր է դրա որակը՝ ինչ ապրանք է արտահանվում, ինչ հավել յալ արժեք ունի, որքանով է այն տեխնոլոգիական, որքանով է կախված հումքային գներից, արդյոք ունի կայուն պահանջարկ և որքանով կարող է մրցել տարբեր շուկաներում։ Եթե արտահանման մեծ մասն առաջանում է հումքային, կիսամշակված, գյուղատնտեսական կամ սահմանափակ վերամշակմամբ ապրանքներից, ապա երկիրը դառնում է գների և եղանակային պայմանների, բերքատվության, արտաքին պահանջարկի, մաքսային կանոնների և լոգիստիկ ուղիների պատանդ։ Եթե արտահանումը հիմնված է վերաարտահանման ժամանակավոր հոսքերի վրա, ապա այն առավել խոցելի է միջազգային պատժամիջոցների, վերահսկողության, մաքսային ճնշումների և գործընկեր երկրների կարգավորումների փոփոխության նկատմամբ։

Եթե արտահանումը չունի կայուն արտադրական հիմք, ցանկացած արտաքին շոկից հետո վիճակագրական բարձր աճերը կարող են արագ փոխարինվել կտրուկ անկմամբ։ Հայաստանի վերջին տարիների արտաքին առևտրային տատանումները հենց սա են ցույց տալիս. թվերը կարող են ժամանակավորապես մեծանալ որոշ ապրանքային հոսքերի պատճառով, բայց եթե դրանց հիմքում տեղական արտադրողականության աճը չէ, ապա դրանք չեն ստեղծում կայուն տնտեսական անվտանգություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում«Նվեր-դասախոսություն»՝ նախկին ՔՊ-ական կոլեգայի հետ․ նոր ուսումնական տարվա առիթով. Մենուա ՍողոմոնյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք Չալաբյան«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՓոփոխություն բերողներն առաջին դասարանում․ Ուժեղ Հայաստան «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԿան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ» Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ» «Այս մարդն ունի դեմոնիզացված, մութ կետեր, որոնց հետ չի կարողանում ոչ մի կերպ հաշտվել, հարմարվել». «Փաստ» Վեհափառի «գործը»... որպես փորձաքար. «Փաստ» Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ» Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ» «Գործը» կարվել է, իսկ վկա գոյություն չունի. «Փաստ» Աբովյանի ընտրությունների գլխավոր ինտրիգը. կառաջադրվի՞, արդյոք, Էդուարդ Բաբայանը. «Փաստ» Միջանկյալ լուծումներն ընդունելի չեն. ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում. «Փաստ» Անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 7-ին 8-ին, 9-ին լույս չի լինելուԲելգորոդի մարզի իրականացված հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվելՆուբարաշենի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու մարմինԹիվ 11 դպրոցի աշակերտներն ուսումնասիրում են Արփի լճի ռեսուրսների պահպանության հնարավորություններըԲարկոլան պաշտոնապես տեղափոխվել է «Լիվերպուլ»Սիրով դեպի դպրոց․ «ՏԱՇԻՐ»-ը շնորհավորում է առաջին դասարանցիներինԳերմանիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում