Լրահոս
Կարևոր


Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրացավ Արցախի անկախության հռչակման 35-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Արցախի ժողովուրդը, հիմնվելով միջազգային իրավական բոլոր հիմքերի վրա, իրացրեց ինքնորոշման իր հիմնարար իրավունքը, ինչը հետագայում բազմիցս արձանագրվել է միջազգային դիտորդների ու կազմակերպությունների կողմից: Այս նշանակալից օրվա առիթով հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ ընդգծելով, որ Բաքվում պահվող բոլոր հայ գերիների, պատանդների և ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների առաջնահերթ օրակարգերից մեկը:

Կուսակցությունն իր հայտարարության մեջ անդրադարձել է Արցախի ամբողջական հայաթափումից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած ծանրագույն խնդիրներին: Նշվում է, որ արցախցիներն այսօր շարունակում են բախվել սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավերների, ինչը փաստում է Հայաստանում իրականացվող պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի ոչ բավարար արդյունավետության մասին: «Ուժեղ Հայաստան»-ի համոզմամբ, տևական, կայուն և իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անվտանգ ու հավաքական վերադարձի, սեփականության, ինչպես նաև մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանության անտեսմամբ:

Այս հայտարարությունն ու սեպտեմբերյան խորհրդանշական օրը կրկին վեր են հանում այն դառը իրականությունը, որ Արցախի հարցը հայ ժողովրդի և Հայաստանի պետականության համար շարունակում է մնալ անբուժելի ու չսպիացող վերք: Լուրջ քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում այս հարցերին արդարացի լուծումներ պահանջելն ու հետապնդելը, այլ ոչ թե բաց վերքը սոցիալական փոխհատուցումներով կամ ֆինանսական հատկացումներով ծածկելու անպտուղ փորձերը:

Որքան էլ Հայաստանի գործող իշխանությունները փորձեն խուսափել արցախյան հիմնախնդրից՝ համարելով, թե դրա արծարծումը կամ որևէ գործողություն կարող է բերել նոր էսկալացիայի, միևնույնն է, այդ վերքը դրանով չի փակվում: Ֆինանսական աջակցության կամ լռության քաղաքականությունը բուժական միջամտություն չէ: Ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունը, ցավը մեղմելու կամ օրգանը բուժելու փոխարեն, պարզապես ամբողջությամբ կտրում ու մի կողմ է նետում կենսական այդ մասը: Սակայն այդպիսի մոտեցումից մարմնի վերքը չի ապաքինվում, այն շարունակում է բաց մնալ՝ սպառնալով ամբողջ պետականության առողջությանն ու ապագային:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավոր«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքըՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդՅունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՀայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոնՓաշինյանը ամենուրեք փնտրում է կոնֆլիկտներ իր ընտրազանգվածին ակտիվ պահելու համար. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հենց եղել է 2018թ, իշխանության գալու թիրախներից մեկը․ Զաքարյան Իմ խնդրանքն է՝ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար․ Ծառուկյան Ֆասթ Բանկն ու Mastercard-ը խաղարկում են 5-օրյա ճամփորդություն դեպի ՓարիզՔանի համայնք ուներ Արցախի Հանրապետությունը․ Տիգրան Դումիկյան Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ ԱսրյանՆիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ նաև խոստովանում է, որ իր ուժը այս հարցում էլ խաբել և շարունակում է խաբել հասարակությանը․ Մարիաննա ՂահրամանյանԱրցախի հայության իրավունքների անտեսմամբ կայուն խաղաղություն հնարավոր չէ․ «Ուժեղ Հայաստան»Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը