Լրահոս
Կարևոր


Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Չեխիան կփորձի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու, տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հարցում։ Պրահայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Չեխիայի նախագահ Պետր Պավելն այդ մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ նախագահական նստավայրում հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսի ընթացքում։

Չեխիայի նախագահը հայտարարել է՝ ողջունում է Հայաստանի քայլերը Ռուսաստանից ունեցած տնտեսական կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Նա շեշտել է, որ Ռուսաստանն օգտագործում է իր ունեցած ազդեցությունը, ճնշումներ է գործադրում հարևան երկրների վրա և թույլ չի տալիս, որ նրանք հարաբերություններն ընդլայնեն այլ երկրների հետ։

«Հայաստանը ռուսական շուկայից մեծ կախվածություն ունի, և մենք կփորձենք աջակցել, որպեսզի երկիրը կարողանա նվազեցնել այդ կախվածությունը»,- ասել է Պավելը՝ հիշեցնելով, որ Եվրամիության խորհուրդը նախօրեին որոշում էր ընդունել Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսի համար ազատականացնել Եվրամիության շուկան՝ երկու տարի ժամկետով վերացնելով դրանց համար մաքսատուրքերը։

Չեխիայի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցության ներուժ է տեսնում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, արհեստական բանականությունը, կիբեռանվտանգությունը, անվտանգությունը։

«Մենք այս հարցերի վրա ուշադրություն ենք դարձնում մեր հանդիպումների ընթացքում, և հույս ունեմ առաջիկայում կունենանք կոնկրետ արդյունքներ»,- ասել է Պավելը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Չեխիայի նախագահ Պետր Պավելի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 3-ին նախագահական նստավայրում` Պրահայի ամրոցում. առանձնազրույցին հաջորդել են պատվիրակությունների ընդլայնված կազմով քննարկումները։

Նախագահների մամուլի ասուլիսին հաջորդել է Վահագն Խաչատուրյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ Վալդշտեյն պալատում։ Հանդիպմանը մասնակցել են նաև Սենատի փոխնախագահները, Արտաքին կապերի, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև ԵՄ հարցերով հանձնաժողովների նախագահները։

Ապա քննարկումները կշարունակվեն նաև Պատգամավորների պալատում. ՀՀ նախագահին կողջունի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրան։

Պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև տեղի կունենա «Համերաշխություն. ի նշանավորումն 1988 թվականի երկրաշարժից հետո Հայաստանին ցուցաբերած Չեխիայի աջակցության» խորագրով միջոցառումը։

Պրահայի ամրոցի «Ռոթմայեր» սրահում պլանավորված միջոցառման շրջանակներում նախատեսված է հանդիպում 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում փրկարարական առաքելություն իրականացրած հրշեջների և մարդասիրական դրամահավաքի կազմակերպիչների հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿԱնձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀՕՊ ուժերը մեկ օրում Ռուսաստանի երկնքում 426 ուկրաինական դրոն են խոցելԼոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԵրբ ԱՄՆ-ի հեգեմոնիան կասկածի տակ է, Հայաստանը հայտնվում է ամենավտանգավոր դիրքում. Մհեր Ավետիսյան ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի բոլոր մասնաճյուղերը կփակվեն. Սերգեյ ԼավրովԵրևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինենԲելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանքՄԱԿ-ը զգուշացնում է «գերհզոր» Էլ Նինյոյի մասինՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱրցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն ՄարուքյանԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել էՎաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարությունՊուտինը հայտարարել է ԱՄՆ վարչակազմի հետ շփումների շարունակման մասինՄայակովսկի գյուղում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԿարծում եմ նա կրկին պետք է նվաճի Ոսկե գնդակը․ Լա լիգայի նախագահ«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբԳյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ«Ուժեղ Հայաստանի» թիմի ամենահիշարժան պահերը մեկ տարվա ընթացքումԳերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄԼոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդուԻնչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցներըԵթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ ՄխիթարյանԱյսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. ՊուտինՌուսաստանը Հայաստանին ընտրության առաջ է կանգնեցնո՞ւմ․ Մոսկվայի ուղերձների հետևում շատ ավելի մեծ հարց կա. Մհեր Ավետիսյան Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցումԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորություններ Սյունիքում Հրեական անեկդոտը և «Իրական Հայաստան»-ը․ ի՞նչ է քաղաքական դոքսան․ Մենուա ՍողոմոնյանՀայ ժողովուրդը ունի երկու ընտրություն՝ պայքարել կամ տարրալուծվել թուրքական աշխարհի մեջ. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ ՍավգուլյանԱրցախը հավերժ մեր սրտերում է. այն միշտ եղել ու մնալու է հայկական. Ցոլակ ԱկոպյանՎճռականորեն դատապարտում եմ Հայաստանում իրականացվող անօրինականության քաղաքականությունը․ Արա ԱբրահամյանԽաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում․ Իրինա ՅոլյանՓաշինյան-Պուտին հանդիպումը․ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև՝ խելոք գառը 7 մոր կուրծք է ուտում. Էդմոն ՄարուքյանՄենք ամեն ինչ անելու ենք, որ արցախցիների ինքնորոշման իրավունքը նորից վերականգնվի. Մենուա Սողոմոնյան Նորերը հներից. Գերմանացի գիտնականները առաջարկել են արևային վահանակների արտադրության եզակի տեխնոլոգիաՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ» Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ» Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ» Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ» Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ» Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ Օվերչուկ