Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ
Հասարակություն«Rhysida» հաքերային խմբավորումը համացանցի «մութ» տիրույթում հրապարակել է Բեռլինի վարչական ցանցից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ՝ ընդհանուր 5,8 տերաբայթ ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ DPA գործակալությունը հայտնում է, որ տվյալները հրապարակվել են այն բանից հետո, երբ Բեռլինի իշխանությունները հրաժարվել են վճարել հաքերների պահանջած 30 բիթքոյնը՝ շուրջ 2 միլիոն եվրո։
Հրապարակված նյութերի թվում կան գաղտնի փաստաթղթեր, աշխատանքային և մրցութային նյութեր, պայմանագրեր, էլեկտրոնային հասցեներ, գաղտնաբառեր, ֆինանսական տեղեկություններ և քաղաքացիների ու պետական աշխատակիցների անձնական տվյալներ։
Իրավապահ և անվտանգության մարմինները շտապ ուսումնասիրում են հրապարակված տվյալները։ Տուժած անձանց հայտնաբերելու դեպքում համապատասխան գերատեսչությունները նրանց կտեղեկացնեն հնարավոր վտանգների մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ